Posted in Հայոց լեզու 9

Մայրենի լեզվի օրեր

Բառարանային աշխատանք

1.Բառարանների տեսակները

  • Բացատրական
  • Ուղղագրական
  • Թարքմանական
  • Դարձվածաբանական
  • Համանունների բառարան
  • Հարանունների բառարան
  • Հականիշների բառարան
  • Հոմանիշների բառարան

2.Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուններ և բացատրել նշանակությունը։

  • Արաքսյա – Արաքս գետի անունից
  • Մարտիրոս – նահատակ
  • Հովհաննես – հնազանդություն
  • Տալիթա – աղջիկ
  • Լևոն – առյուծ
  • Սիրուն – գեղեցիկ
  • Ղազար – Ղազարոս անվան կրճատ ձևն է , օգնական Աստծո
  • Վրէժ – ստեղծագործական
  • Գևորգ – հողագործ , երկրագործ
  • Սիմոն – լսող

Աղբյուր

3.Ընտրել 10 բարբառային բառ և բացատրել։

  • Ուտիլա – ուտելիք
  • Ուրթիլ – գնալ
  • Իլվիր – վերելք
  • Ուքիլ – գալ
  • Գիլիլ – քայլել
  • Տէխտըկ – տաղտակ
  • Կիղիցա – եկեղեցի
  • Եապանճօ – օտարական
  • լայս – լույս
  • Հուրս – հարս

4.Բառարանը ինձ համար։

Զարգացած խոսք, հարուստ բառապաշար․ այս ամենը իրականանում է բառարանների շնորհիվ։ Կան տարբեր տեսակի բառարաններ, որոնցից յուրաքանչյուրը բարելավում է խոսքը և բառապաշարը յուրովի: Ես օգտագործում եմ բառարանը , երբ անհասկանալի բառեր են լինում և , երբ ինձ ինչ , որ բառի նշանակություն է հետաքրքրում։

Posted in Русский 9

1-5 февраля (Урок 1)

«Какие чувства вызывает у меня тонкий»

Тонкий из рассказа Чехова «Толстый и тонкий» для меня не хороший человек. Тонкий по своей сути быль маленьким человеком. Он с начало рассказа, перед тем как узнал, что друг имеет высокий пост, быль хорошим и добрым человеком. А после того, как узнал, уже разговаривал как с тем, кто выше его. Для него очень важен пост человека. Я таких людей не люблю, потому что не смотря на то, кем мы работаем, богаты ли мы, все остаются людьми. Такие люди просто не могут быть хорошим другом или партнером.

Posted in Պատմություն 9

Փետրվարի 1-5

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները

Պոնտական լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Եզերվում է հյուսիսից Կովկասյան լեռների ստորոտներով Սև ծովից ձգվում է մինչև Կասպից ծով։
Հայկական Պար լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։ Այն լեռնաշխարհը բաժանում է  հյուսիսային և հարավային մասերի։ Այն արևելքից սկիզբ է առնում Արարատ սարից։
Տավրոսյան լեռնաշղթա – Գտնվում է փոքրասիական բարձրավանդակի հարավում։

Լեռնագագաթները

Մեծ Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 5165մ։
Փոքր Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 3925մ։
Արագած – Ծովի մակարդակից բարձր է 4090մ։

Գետերը

Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր, Ախուրյան, Հրազդան, Որոտան։

Լճերը

Սևան – Նախկինում անվանել են Գեղամա/Գեղարքունյաց ծով։ Բավականին քաղցրահամ է և ունի բուսական ու կենդանական աշխարհ։
Վան – Նախկինում Նաիրի երկիր կամ Բզնունյաց ծով։ Աղի է և ունի միայն տառեխ ձկնատեսակ։
Ուրմիա – Նախկինում անվանել են Կապուտան ծով։ Շատ աղի է և չունի բուսական, կենդանական աշխարհ։

Մեծ Հայքի 15 նահանգները

Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տարուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան։

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.

Վանի տերության սահմանները Արգիշտի I-ի օրոք

Արգիշտի I-ի օրոք (Ք․ա․ 786-764 թթ․) Վանի թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը։

Վանի տերության սահմանները Սեպուհ II-ի օրոք

Սեպուհ II-ի օրոք (Ք․ա․ 764-735 թթ․) նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։