Posted in Գրականություն 9

«Թմկաբերդի առումը» պոեմը

Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքումՄեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիսանց ենք կենումԷս անցավոր աշխարհից։

Ըստ իս Հ․Թումանյան նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, ճիշտ է, մարդիկ ապրում են տարբեր կերպ, սակայն միևնույն է բոլորն էլ վերջում մահանալու են։ Կյանքը անցնում է անկնթարթորեն, և մարդիկ փորձում են այնպես անել, որ մահվանից հետո իրենց մասին մտածելիս նրանց հիշեն, որպես լավ մարդ։

2. Համաձայնեքընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնըԴավաճանում են ընդհանուր գործինհամերաշխությանըկրոնականբարոյականազգային կամ դասակարգային շահերինԴավաճանումեն վախկոտությունիցշահամոլությունիցեսամոլությունից դրդվածլավագույն դեպքում՝ մոլորված են լինումԲայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն էդավաճանությունայս հարցը պատասխան չունիամեն ինչ որոշում էկոնտեքստըՈրոշիչը հասարակական կամ պետական շահն էիսկ այնինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն էԱյս չափանիշը այնքանհեղհեղուկ և հարաբերական էոր ի վերջո մնում է միայն վերջինչափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելըՈ՞վ է որոշում դավաճանությանեղելությունըո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Ինձ համար դավաճանությունը ամենավախկոտ քայլն է։ Դավաճանում են այն մարդիկ, ովքեր չունեն հարգանք դիմացի հանդեպ, չունեն խիղճ և գթասրտություն։ Դավաճանել, միայն չի նշանակում դավաճանել դիմացինին, այլ նշանակում է, դավաճանել ինքդ քեզ, քո սկզբունքները, որն անտանելի տհաճ զգացողություն է։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ դավաճանելու փոխարեն լինեին հավատարիմ, այն ինձ համար կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է։

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհունԿարող եք այս հերոսուհունլավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհին շատ գեղեցիկ կին էր, սակայն նա կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանության մասին իմ կարծիքն արդեն արտահայտել եմ առաջին հարցի պատասխանում։

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ«Ոչ մեկըմեզ չի պատկանումքանի որ չի պատկանումչի էլ կարողդավաճանել»Ի՞նչ կասեք սրա մասին:

Դավաճանում են հարազատ մարդիկ, սակայն նրանք մեզ չեն պատկանում, բայց նրանց համարվում են մեր մտերիմը։ Եվ եթե նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, արդեն սխալ արված քայլը համարում ենք դավաճանություն։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանողճանապարհինԻնչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալընրանթվաց ավելի մեծ դավաճանությունքան հայրենիքի և ամուսնուդավաճանությունըԱվելի պարզի՞նչ է փորձում պահպանելդավաճանըինչի՞ն է մնում անդավաճաներբ դավաճանում է:

Ըստ իս, այդ քայլով նա փորձում էր քավել իր մեղքերը, որովհետև կարծում եմ՝ նա պարզապես զղջում էր։ 

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի ևԹումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Ես Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ շատ եմ տեսնում։ Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել անսահման փառքի։ Սակայն տարբերություններ ևս կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլի կերպարն ինձ համար քաջ և հավատարիմ էր, սակայն Նադիրն ավելի խորամանկ էր, ով փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության և նենգության շնորհիվ։

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝մեզանումմեր առօրյայում:

Երևի թե չկա մարդ, ով դավաճանության զոհ դարձած չլինի։ Շատերն են այդ մտքից բողոքվում, բայց նաև պետք է հաշվի առնեն, որ մյուսներն էլ իրենց են դավաճանված զգում իրենց կողմից, որը միգուցե գործել են անգիտակցաբար։
Եթե ցանկանում են ընդհանրապես ազատվել այդ երևույթից, ուրեմն պետք է ամեն մեկն իր մեջ գիտակցի, արդյո՞ք հաճելի կլիներ, եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր իր հետ, ո՛չ, իհարկե չէր ցանկանա, որովհետև ոչ ոքի հաճելի չի լինել դավաճանված մտերիմի կողմից։