Posted in Русский 9

5-9 апреля (Урок 1)

“ Книги в моей жизни”

Я прочитала много книг, каждая из которых оставила свой след в моей жизни. Больше всего люблю читать художественную литературу, потому что, читая её, я всегда представляю себя в роли героя. Одна из моих любимых художественных книг – «Зависимость» Сюне Сада и Марк Л. «Странное путешествие мистера Далдри». Ещё люблю «Монах, который продал свой Феррари» Робина Шармы, потому что он учит ценить жизнь, работать каждую минуту, менять жизнь к лучшему.

Чтение книг всегда было моим хобби, на данный момент у меня есть куча книг, которые я хочу читать. И ещё я люблю читать книги по любимым фильмам.

Posted in Գրականություն 9

Մեծ աղմուկ: Կաֆկա

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, —-մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

ա)  Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:

Կարծում եմ՝ ստեղծագործության հերոսը հոգեբանորեն ծանր իրավիճակում էր։ Նրա այս վիճակի պատճառը կարծում եմ՝ ընտանեկան խնդիրներն են, որի պատճառով նա ցանկանում է մնալ միայնակ, չլսել ոչ ոքի և միայնակ մնալ իր մտքերի հետ։

բՆերկայացրե՛ք՝  ինչ պատկերների  և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:

Նախորդ հարցում արդեն նշեցի, որ հերոսը հոգաբակորեն ծանր իրավիճակում էր և ցանկանում էր մնալ միայնակ իր մտքերի հետ։ Նման իրավիճակներում մարդիկ ստեղծում են աներևակայելի կերպարներ՝ նրանց հետ վիճելու, իրենց հույզերի մասին պատմելու կամ պարզապես մենակ չմնալու համար։

Posted in Գրականություն 9

Լինել ծնված… Վիլյամ Սարոյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

Անձամբ ես շատ եմ սիրում Սարոյանի յուրաքանչյուր ստեղծագործություն, որովհետև նրա մարդկային տեսակին ծանոթանալուց հետո ցանկանում ես նմանվել նրան։  Իսկ ինչպիսի՞ն է Սարոյանը։ Սարոյանը հայրենասեր է, չի մոռանում իր ծագման մասին, այլ ավելին, ծագման մասին տեղեկությունները ներկայացնում է բոլորին, որպիսի բոլորը ճանաչեն նրա հայրենիքը՝ Հայաստանը։ Նա հարգում և սիրում է իր ընտանիքը։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք, կատարյալ լինելու համար։

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսըև հիմնավորե՛քանմիջականությունըանկեղծությունըսյուժեն հետաքրքիր է , լարված դեպքեր են նկարագրվածհումորային է պատումըստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացվածարժանիք չունի:

Ամենից շատ պատմվածքի արժանիքը համարեցի այս միտքը՝ «ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված»։ Այս ստեղծագործությունում կարևոր գաղափարը ծագման, հայրենիքի, արմատների մասին հուշերը պահպանելն է, անգամ եթե դա քո մեջ զբաղեցնում է մեկ ութերորդ կամ մեկ տասներկուերորդ մասը։ Յուրաքանչյուր պարագայում մարդ պետք է լինի իր հայրենիքին հավատարիմ և երբեք չմոռանա իր ազգության մասին։

Posted in Իրավունք

Ամեն մարդ ունի իրավունքներ

Իրավունքը հասարակական կարգի կարգավորիչներից մեկն է, որը կարևոր է յուրաքանչյուրի առօրյայում։ Բոլորս էլ բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ եկել ենք այն գիտակցության, որ չգիտենք մեր իրավունքները և դրանց սահմանները։ Այդ իրավիճակներից խուսափելու համար դպրոցներում ուսուցանվում է հասարակագիտություն առարկան, որի ժամանակ ուսումնասիրում և սովորում ենք մեր իրավունքները։ Սակայն կարծում եմ, որ միայն դպրոցում անցկացվող դասաժամը բավական չէ, որ մարդ լիարժեք իմանա իր իրավունքները։
Ինքս ապրում եմ իրավաբանների ընտանիքում․ հայրս և մայրս մասնագիտությամբ իրավաբան են, և դա ինձ համար մեծ հնարավորություն է ունենալ տեղեկություն իմ իրավունքների մասին։ Ավագ քույրս ապագա իրավաբան է և ամենից շատ տեղեկությունները ստանում են հենց նրանից։ Նա նաև ունի իր անձնական բլոգը, որտեղ վիդեոնյութերի տեսքով մարդկանց է ներկայացնում առօրյա կյանքին առնչվող իրավունքները և օգնում մարդկանց՝ լինել տեղեկացված։
Ինչպես հասկացանք, իրավունքները կարևոր դեր են զբաղեցնում մարդու կյանքում, սակայն շատ հաճախ այդ իրավունքները ոտնահարվում են այլ անձանց կողմից։ Կարծում եմ, որ դրա համար պետք է մեղադրել ոչ թե կառավարության մարմիններին, այլ յուրաքանչյուրը վերանայի իր իսկ պահվածքը և թույլ չտա, որ իր արարքի միջոցով ոտնահարվեն ուրիշների իրավունքները։
Բերեմ առօրյա կյանքում հանդիպող իրավունքների ոտնահարման օրինակ․

  • Շատերիս հետ է պատահել, որ գնենք որևէ զգեստ/զարդ կամ այլ իր և ընդամենը մի քանի օր անց այն ցանկանանք վերադարձնել խանութին, ներկայացնելով այն պատշաճ վիճակում և կտրոնով, սակայն լսենք հետևյալ խոսքերը՝ «Գնված ապրանքը ետ վերադարձնել հնարավոր չէ»։ Տվյալ իրավիճակում մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ այն մարդիկ, ովքեր չգիտեն իրենց իրավունքները, ըստ որի գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը խանութին հանձնելու գնման պահից 14 օրվա ընթացքում։ Եվ երկրորդ խումբը, ովքեր չիմանալով իրենց իրավունքների մասին, և չիմանալով, որ գոյություն ունի նման օրենք պարզապես ճարահատյալ հեռանում են։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանալ իր իրավունքները և թույլ չտա, որ այն ոտնահարվի։