Posted in Գրականություն 9

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ» պատմվածքը փոքր տարիքում ընթերցել էի, սակայն բոլորովին չէի հավանել, որովհետև ինձ թվում էր, որ պարզապես հարուստ բառապաշարով նկարագրում է դաշտը և դաշտի կենդանիներին՝ ձիուն և գայլին։ Հինգ տարի անց նորից ընթերցեցի և հասկացա, որ մեծացել եմ, հասկացա, որ այլ կերպ եմ ընկալում պատմվածքի բովանդակությունը, հասկացա, որ այս պատմվածքում ուղղակի հարուստ բառապաշար չէ, պարզապես այդ բառապաշարի տակ թաքնված է ծնողի սերը, որը անսահման է, երեխանեի միամտությունը և այլ շատ թաքնված մտքեր։
Ձին և գայլը կռվում էին իրենց ձագերի համար, որովհետև ձին փորձում էր պաշտպանել իր քուռակին, իսկ գայլը չէր ցանկանում սոված թողնել իր ձագերին։ Այս ամենը խոսում է մայրական սիրո մասին, որ նրանք կարող են իրենց կյանքը փոխարինել երեխայի քաղցած չմնալու հետ։ Ըստ իս, ձին և գայլը ամենևին հակադիր կերպարներ չէին, որովհետև նրանք երկուսն էլ սիրող մայրեր էին, և ի վերջո բնույան օրենքն է այդպիսին, որ գայլերը պետք է սնվեն իրենցից թույլերով, և այս պարագայում գայլին մեղադրելը շատ սխալ կհնչի։

Posted in Գրականություն 9

Դանիել Վարուժան «Անդաստան»

  • Ո՞վ է Դանիել Վարուժանը․
    Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։
  • Դանիել Վարուժան «Անդաստան»
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող ըլլա…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
    Լայն երակին մեջ ակոսին.
    Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող ըլլա:

    Արևմտյան կողմն աշխարհի
    Բերրիությո՜ւն թող ըլլա…
    Ամեն աստղե ցող կայլակի,
    Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող ըլլա…
    Ոսկի ծովուն մեջ ցորյանին
    Հավետ լողա թող գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող ըլլա:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող ըլլա…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
    Հորդի գինին բաժակներուն.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող ըլլա։
  • «Անդաստան» բանաստեղծության բառարան
    ակոս – Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
    կոչնակ – Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
    կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ
  • «Անդաստան» բանաստեղծության փոխակերպումը գրաբարից աշխարհաբարի
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող լինի…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
    Լայն երակի մեջ ակոսին.
    Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող լինի:

    Արևմտյան կողմն աշխարհի|
    Բերրիությո՜ւն թող լինի…
    Ամեն աստղից ցող կաթա,
    Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող լինի…
    Ցորենի ոսկի ծովի մեջ
    Թող հավետ լողա գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող լինի:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող լինի…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
    Հորդի գինին բաժակներում.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող լինի։
Posted in Գրականություն 9

Կոնֆուցիոս: Զրույցներ և ասույթներ

Կոնֆուցիոսն ասում է.

  • Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:
  • Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից:
  • Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:
  • Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:
  • Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:
  • Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:
  • Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
  • Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:
  • Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:
  • Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:
  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
  • Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
  • Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:
  • Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:
  • Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:
  • Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:
  • Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Կոնֆուցիոսի մտքերի վերլուծություն

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետովքեր միջինից բարձր ենովքեր ցածր են միջինիցչի կարելի խոսել վեհ բաներից :

Այստեղ մարդուն չափում են իրենց գիտելիքներով, մտածելակերպով և մակարդակով։ Եթե մարդ ունի ցածր մակարդակ և ամեն լուրջ թեմա նա կարող է ծաղրի առարկա դարձնել, ապա պետք չէ նրա հետ խոսել։ Պետք է խոսել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կվերաբեվեն զրույցին այնպես, ինչպս դու ենթադրում ես, օրինակ դու նրանից խորհուրդ կհարցնես, որովհետև նեղ իրավիճակում ես, եթե նա լինի վեհ մարդ, ապա նա կմտածի և համապատասխան խորհուրդ կտա, իսկ եթե լինի միջինից ցածր մարդ, ապա նա միգուցե ծաղրի նրա համար, որ նա իքնուրույն չի կարողանում որոշում կայացնել։

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Այս միտքը շատ ճիշտ է արտահայտված, որովհետև կա մարդկանց մի մաս, ովքեր մտածում են, որ միայն երեխաներին պետք է դաստիրակել, մտածում են, որ բոլոր չափահասներն արդեն դասիրակված են, սակայն շատ ու շատ չափահասներ չունեն այն դաստիրակությունը, որն ունի օրինակ տաս տարեկան երեխան։ Այսպիսով դաստիրակվելու համար որևէ տարիք չկա, բոլորը մինչև կյանքի վերջ պետք է դասիարակվեն։

Հնում սովորում էինորպեսզի կատարյալ լինենհիմա սովորում ենորպեսզի հայտնի դառնան:

Հնում, երբ դեռ չկար համացանցը, իսկ հեռուստատեսությունը նոր էր լույս տեսնում, մարդիկ չէին մտածում հայտնի կամ ճանաչված լինելու մասին, այն ժամանակ մարդիկ փորձում էին պարզապես կատարյալ լինեին իրենց շրջապատում, որպիսի բոլորը ցանկանակ նրանց հետ շփվել։ Այժմ, երբ աշխարհում կան բազմաթիվ ճանաչված մարդիկ, բոլորը ցանկանում են նմանվել նրանց և ունենան մեծ լսրան։

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետբայց չեն քայլում նրանց ետևիցիսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներինբայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Մարդիկ, ովքեր արդեն գտել են իրենց և իրենց եսը, ուրիշներից կախվածություն չունեն շփվում են ազատ, որովհետև գիտեն, որ իրենք գիտեն այն ինչ պետք է և երբեք գլուխները չեն կախի նրանց հետ շբվելուց։ Իսկ մարդիկ ովքեր փոքր են, դե իհարկե այստեղ փոքր բառը փոխաբերական իմաստով է գործածվում, այն նշանակում է, որ մարդիկ դեռ չեն գտել իրենց սեփական եսը, չեն կողմնորոշվել իրենց նախասիրություններում, միշտ քայլում են արդեն «մեծ» մարդկանց հետևից, որպիսի նրանցից բան սովորեն և կարողանան առաջ գնալ։ Բայց նրանք հեշտ չեն ապրում «մեծ» մարդկանց հետ, որովհետև կամ ամաչում են, կամ մտածում, որ իրենց գիտելիքները այնքան շատ չեն և դա կարող է ամաչելու առիթ տալ։

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետև նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեցԵրբ նա գնացես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացությանոր նա ամենևին էլ հիմար չէ:

Այն մարդիկ, ովքեր գիտեն լսել և չհակաճառել նրանք ամենևին  էլ հիմար չեն, որովհետև նրանք համաձայնվում են իրենց զրուցակցի հետ և նրանց կարծիքը հաշվի են առնում, ինչքան էլ իրենց կարծիքը տարբերվի նրանք լռում են, դա հագանքի նշան է։

Posted in Կենսաբանություն 9

Դաս 18

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գոյություն ունենալ առանց միջավայրի և այդտեղ ապրող մյուս օրգանիամների հետ կապված է, որովհետև , օրինակ՝ մի օրգանիզմը սնվում է մյուսով և ինքն էլ իր հերթին սնունդ է ծառայում երրորդի համար: Օրգնիզմների մեջ գոյություն ունեցող կապերը կարող են լինել շահավետ և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար: Մյուս կողմից նույն ապրելավայրում կողք կողքի կարող են գոյություն ունենալ տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր լինեն իրար նկատմամբ:

Կապի այն տեսակը, որը երկկողմանի շահավետ է, կոչվում է սիմբիոզ /հուն. նշ. է համակեցություն/  և նշանակվում է ++: Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը /նուտուս նշ. է փոխադարձ/, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող, օր՝. քարքարոսը, որի մարմինը բաղկացած է երկու օրգանիզմից՝ սնկից և ջրիմուռից: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վար աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով:  Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իարա, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող: Նուտուալիստական կապն առկա է ծաղկավոր բույսերի և դրանք փոշոտող թռչունների և միջատների միջև, խոտակեր կենդանիների, նորմալ մարսողության գործընթացի և դրանց մարսողական ուղիում ապրող միկրոօրգանիզմների միջև:  Մարդու օրգանիզմում ևս մարսողական ուղիներում ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են մարսողությանը: Եթե մարդը երկարատև բուժվելու ընթացքում զանազան և ուժեղ անտիբիոտիկներ է ընդունում, ապա այս միկրոօրգանիզմները ոչնչանում են և հիվանդի մոտ ի հայտ է գալիս դիսբակտերիոզը: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ մի նշանակություն չունի մյուսի համար, կոչվում է կոմենսարիզմ, օր՝. մի շարք թռչունների և գետնափոր կենդանիների բներում ապրում են հոդվածոտանիները, որոնք սնվում են բնի տիրոջ սննդի մնացորդներով կամ արտաթորանքներով  և նպաստավոր միկրոկլիմա են ստեղծում բնում: Սեփական բնում այս օրգանիզմների առկայության նկատմամբ բնի տերը միանգամայն անտարբեր է: Այս կապն առկա է նաև առյուծների և բորենիների միջև, քանի որ երկրորդները սնվում են առաջինների սննդի մնացորդներով: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ շահավետ՝ կործանարար է մյուսի համար նշանակվում է +- և կոչվում է գիշատչություն և մակաբուծություն: Գիշատիչը սնվում է զոհով /գիշատիչ-զոհ համակարգ/: Գիշատիչը սնվում է զոհով և էվոլուցիայի ընթացքում երկուսն էլ անընդհատ կատարելագործվում են, և՛ զոհը, և՛ գիշատիչը ցանկացած իրաբիճակում պետք է կարողանա արագ կողմնորոշվել, լավ վազել, ունենալ հատկապես սուր լսողություն, հոտառություն, որպեսզի գիշատիչը կարողանա հաջող որս կատարել, իսկ զոհը՝ փախչել: Մակաբույծը, ի տարբերություն գիշատչի, չի ձգտում ոչնչոցնել իր տիրոջը, որովհետև կզրկվի և՛ սննդից, և՛ բարենպաստ ապրելավայրից: Նման փոխհարաբերության դեպքում ձևավորվում է մակաբույծ-տեր համակարգը, որտեղ ի տարբերություն գիշատիչ-զոհ համակարգի, կողմերը հարմարվում են միմյանց: Դեռ ավելին մակաբույծը էվոլուցայի ընթացքում կորցնում է իր որոշ օրգանները՝ հոտառություն, շոշաելիք, մաշկային ծածկույթ, կարճանում է նաև մարսողական ուղին և այլն: Մակաբույծի համար կործանարար է միայն տիրոջ մահը, բայց այս դեպքում էլ նա դնում է բազմաթիվ ձվեր, որով մեծանում է  նոր տիրոջ հետ հանդիպելու հավանականությունը և տեսակը պահպանվում է: Կապի այն տեսակը, որը շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար, կոչվում է մրցակցություն և նշանակվում է = : Եթե երկու տարբեր տեսակներ միջավայրի նկատմամբ դրսևորում են նույն պահանջմունքը, ապա դրանց միջև ծագում է մրցակցություն, հաղթում է այն տեսակը, որն ավելի լավ է հարմարված միջավայրի պայմաններին: Պարտվողը  պետք է կամ ոչնչանա կամ փորձի որոնել, գտնել նոր ապրելավայր: Կապի հազվադեպ հանդիպող տեսակ է ամենսալիզմը, որի դեպքում կապը ոչ մի նշանակություն չունի կողմերից մեկի և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար է մյուսի համար, օր.՝ պենիցիլյում սունկը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է անտիբիոտիկ, որը սպանում է հիվանդածին միկրոօրգանիմներիին և այդ փաստ նկատմամբ սունկը միանգամայն անտարբեր է: Որոշ կապտականաչ ջրիմուռներ իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույններ, որոնք թունավորում են ջուրը: Վերջինս բավական մեծ վտանգ է ներկայացնում ջուր խմող կենդանիների համար: Նույն ապրելավայրում կարող են գոյություն ունենալ երկու տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր են իար նկատմամբ: Սրանց միչև առկա է     չեզոքությունը՝ նետարալիզմը, օր՝ անտառում ապրող սկյուռը և որմզդեղենը /իշայծյամ/: