Posted in Կենսաբանություն 8

Դաս 6

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները(էջ 37_41), ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե չլիներ միջանկյալ ուղեղը 

Սա գտնվում է մեծ կիսագնդերի տակ, որի հիմնական բաժիններից են տեսաթումբը և ենթատեսաթումբը: Տեսաթմբում են տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։ Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, այն վերահսկում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրույթունը։ Այստեղ են գտնվում նաև քնի, քաղցի և ծարավի զգացողությունը, ջերմակարգավորման կենտրոնները։ Հետևաբար մենք չէինք զգա քաղց, ծարավ, քնի հակում։ Նաև չէինք ունենա զգայարանները, քանի որ տեսաթմբում են տեղակայված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն (դաս 5)

Դասաքրքից սովորում եք էջ՝37_42(ըստ բլոգում դրված գրքի)։

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:

15 Հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին․․․

Փաստ 1. Ցավ չկա

Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:

Փաստ 2. Գիրություն

Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:

Փաստ 3. Մեծ բարձրություն

Բարձրությունները ազդում են ուղեղի վրա, առաջ բերելով հալյուցինացիաներ: Դրա պատճառը ուղեղի թթվածնով վատ սնուցումն է: Դա հաճախակի պատահում է ալպինիստների հետ: 2438 մ և ավել բարձրություններում նրանք իրենց մարմնից դուրս եկող լույս են տեսնում, կամ նրանց թվում է իրենց կողքը մարդ կա:

Փաստ 4. Երեխայի ուղեղը

Երբ մարդիկ իրենց երեխաների համար բարձրաձայն կարդում կամ խոսում են՝ դա նպաստում է ուղեղի առավել արագ զարգացմանը։

Փաստ 5. Աջն ընդդեմ ձախի

Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:

Փաստ 6. Աջ, ձախ, աջ…

Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը:

Փաստ 7. Լուսավորության պահը

Գիտե՞ք արդյոք, որ արթուն ժամանակ մեր ուղեղը այնքան էներգիա է արտադրում, որը հերիք է էլեկտրական լամպը վառելու համար:

Փաստ 8. Ստեղծելով հիշողություններ

Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:

Փաստ 9. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է

Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:

Փաստ 10. Չափից շատ եք մտածում

Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք: Երևում է մենք իրոք չափից շատ ենք մտածում:

Փաստ 11. Շուրջերկրյա ուղևորություն

Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:

Փաստ 12. Հոտ

Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողությունները ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունը ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:

Փաստ 13. Ո՞ւմն է մեծ

Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:

 Փաստ 14. Պատկերի շտկում

Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:

Փաստ 15. Չափսը կարևոր չէ

Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը։

Posted in Աշխարագրություն 8

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Posted in Քիմիա 8

ՔԻՄԻԱ

Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն  բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:
Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կաղմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:
Թթուները`
HCl-աղաթթու-քլորիդ
HNO3-ազատակսն թթու,նիտրատ
H2SO4-ծծմբական թթու,սուլֆատ
H2CO3-ածխաթթու,կարբոնատ
H2SiO3-սիլիկաթթու,սիլիկատ
H3PO4-ֆոսֆորական թթու,ֆոսֆատ
Լրացուցիչ առաջադրանքներ
1.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2 աղյուսակում և անվանում`
Մետաղներ
Ոչմետաղներ
Օքսիդ
Թթու
Հիմք
Աղ
2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն 

Կալիումի կարբոնատ
Մագնեզիումի ֆոսֆատ
Ալյումինի սուլֆատ
Բարիումի սիլիկատ
Երկաթի(ii) ֆոսֆատ
Երկաթի (iii)սուլֆատ
Ցինկի քլորիդ
Կալցիումի ֆոսֆատ
Մագնեզիումի նիտրատ
3.Լրացրեք բաց թողնված բառերը
Օքսիներ են կոչվում այն …… նյութերի,որոնք կազմված են ……. տարրի ատոմներից,որոնցից մեկը է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` …… :
Թթուները այն …… նյութերն են,որոնք կազմված են ….. ատոմներից և …..:
Հիմքեր են կոչվում այն …..նյութերը,որոնք կազմված են……..և…….խմբերից:
4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

5.Հաշվել մեկ ացխածնի (IV)օքսիդի,ծծմբական թթվի,ալյումինիումի հիդրօքսիդի,մագնեզիումի նիտրատի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Posted in Պատմություն 8

Դեկտեմբերի 9-15 (Առաջադրանք 1)

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան Ճեմարան

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնականհաստատություններից էրորտեղ առանց ազգային ու դավանանքիխտրականության ուսանում էին հայերռուսներվրացիներ և այլազգությունների ներկայացուցիչներԴասավանդվել ենհանրակրթական առարկաներլեզուներ (ռուսերենհայերենլատիներենֆրանսերենգերմաներենպարսկերենարաբերեն ևայլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համարինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցներիուսուցիչներ: 1827 թին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուներիհայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թին ճեմարանին կից բացվելէ հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցներիուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թի նոր կանոնադրությամբ՝Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտականդասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետորն իրչափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնականհաստատությանՃեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թին՝40 հզգիրքբերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգայինգրադարանի հիմնարար ֆոնդերից մեկըՃեմարանում ուսուցումըթեև  ռուսերեն էրսակայն հայագիտական բոլոր առարկաներըդասավանդվել են հայերենՈւսուցչադասախոսական կազմի ևսաների մեծ մասը հայեր  էինՃեմարանը հրատարակել էուսումնական ձեռնարկներմենագրություններարևելյանլեզվաբանությանԱրևելքի և Անդրկովկասի պատմության ումշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թից ճեմարանումգործել է նաև թատրոնՏարբեր տարիների ճեմարանում դասավանդելեն հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ ևմանկավարժ Հարություն ԱլամդարյանըՍԿարնեցին (առաջինռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանըլեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանըբանաստեղծ ևհրապարակախոս Սմբատ Շահազիզըբանաստեղծլեզվաբանազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներԱյստեղ ենսովորել բանաստեղծներ Ռափայել ՊատկանյանըՀովհաննեսՀովհաննիսյանըՎահան Տերյանըգիտնականներ ևգրականագետներ Մկրտիչ ԷմինըՔերովբե ՊատկանյանըԳրիգորԽալաթյանըԼևոն ՄսերյանցըԿարո ՄելիքՕհանջանյանըՑոլակԽանզադյանըՊողոս Մակինցյանըմանկավարժներ ԳևորգԱբովյանըՍեդրակ Մանդինյանընկարիչներ Վարդգես Սուրենյանցը,  Եղիշե Թադևոսյանըռուսական մշակույթի հայտնի դեմքեր ԼևՏոլստոյըԻվան ՏուրգենևըՄիխայիլ ԳլինկանՅուրի Վեսելովսկին ևուրիշներՃեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենցգիտելիքները փոխանցել են հայ  մատաղ սերնդին Հայաստանում ևհայաբնակ այլ վայրերումՃեմարանը նպաստել է արևելյան լեզուներիուսուցմանըարևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծավանդ է ունեցել ռուսական մշակույթում:  1829 թից ճեմարանին կիցգործել է տպարանորտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքերինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համարՃեմարանըգործել է ավելի քան 1 դար: 1921 թին վերակազմավորվել է Մոսկվայիարևելագիտության ինստիտուտիորտեղ 1921–53 թթին գործել էՄոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներիցճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարությանտնօրինությանըՀՀ անկախությունից հետո տրամադրվել էՌուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողություններիՀիմնվեցինբազմաթիվ տպարաններ ԱմստերդամումԿՊոլիսումՎենետիկումՈսկան Երևանցու ջանքերով 1666 թվականին Ամստերդամիտպարանում առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջականԱստվածաշունչըՀայ տպագրության պատմության մեջ հատկապեհիշարժան է 1771 թվականըերբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըԷջմիածնում հիմնեց տպարանԱյն առաջինն էր ՀայաստանումՇուտով կառուցվեց նաև Էջմիածնի թղթի գործարանըՏպագրությանբնագավառում մեծ հաջողություններ են գրանցվում նաև ԿՊոլսումՊողոս Արապյանը Օսմանյան կայսրության ամենանշանավորտպագրիչն է դառնումՆա տարբեր լեզուների համար ստեղծում էտառատեսակներայդ թվում՝ թուրքերենիՀայ մշակույթիամենախոշոր նվաճումներից էր հայ մամուլի ստեղծումը: 1794 թվականին Հարություն Շմավոնյանի գլխավորությամբ լույս է տեսնումառաջին ամսագիրը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ տնտեսականքաղաքական լուրերի բաժիններՀայկական մամուլը հաջորդտասնամյակներին մեծ հաջողություն ունեցավ:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչյանը  հայ ականավոր պատմաբանքերականլեզվաբանաստվածաբան և մանկավարժ։Մխիթարյանմիաբանությանանդամ է եղել։ 1762 թվականից եղելէՎենետիկիՄխիթարյան միաբանությանանդամ։ 1769 թվականինօծվել է վարդապետ և նշանակվելԲասրայիև Բաղդադի հայ կաթոլիկհամայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է ՍբՂազարի, 1789-1791 թվականներին՝ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիսքաղաքիհայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորիպաշտոններըեղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունըորը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարիքերականության լավագույն դասագիրք։ Կոստանդնուպոլսիլուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարըհարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալունդավանաբանական երկըորըՀռոմիհավատաքննության գերագույնատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել:

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ինՆա եղել էհայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունումՌուսականկայսրության պատվավոր ծովակալՌուսաստանի կայսերականակադեմիայի անդամՀայտնի է իր ծովանկարներովորոնք կազմումեն իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։բ ՀովհաննեսԱյվազովսկինծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`աղքատ հայընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։  Այվազովսկունկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլքաղաքի գիմնազիաիսկ հետագայում դեպի Սանկտ ՊետերբուրգիԳեղարվեստի ակադեմիաորը Հովհաննես Այվազովսկին ավարտեցոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանիբնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմիծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ ԱյնուհետևԱյվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանումնրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչինարժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողըլինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյանսուլթանի համարԱյդ նկարները ներկայումս թուրքականթանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանովպարգևատրել է Այվազովսկունսակայն երբ Թուրքիայում 1890-ականթթտեղի ունեցան հայերի կոտորածներըԱյվազովսկին թուրքականշքանշանը կապել է իր շան վզինիսկ հետո տարել և նետել ծովը։ Իրստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալիգումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց ևպատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։Աշխատել Է շատ արագտեսողական վիթխարի հիշողությամբ։Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերինտարվա բոլորեղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովայինտարերքի անընդգրկելի վեհությունըհրավառ արևածագն ուարևամուտըկեսօրի անդորրըալիքների ռիթմն ու նրանց վրախայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարականեներբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտականշարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներպատկերելու մշտական ձգտումԱյվազովսկու գործերը աճուրդովվաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ: