Posted in Պատմություն 8

Համացանց

  • Նախագծի վերնագիրը`

Համացանց

  • Նախագծի մասնակիցը՝

Քնարիկ Հակոբյան, Լիլիթ Հարությունյան

  • Նախագծի ժամանակահատվածը՝

Մեկ ամսյա

  • Նախագծի նպատակը՝

Համացանց թեման ուսումնասիրելով ցանկանում ենք պարզել, թե փոքր, միջին և մեծ տարիքի երեխաները ինչ նպատակով են օգտագործում համացանցը։ Պարզել, թե ինչպես է առաջացել համացանցը, ովքե՞ր են դրանց հիմնադիրները։ 

  • Նախագծի ընթացքը՝

Նախագծի ընթացքում կունենանք հարցազրույց դպրոցի տարբեր տարիքի աշակերտների և ուսուցիչների հետ, պարզելու համար, թե ինչ են անում համացանցում, ինչքան ժամանակ են տրամադրում համացանցին։ Կպատմենք նաև, թե ինչպես է առաջացել համացանցը, ովքե՞ր են դրանց հիմնադիրները։ 

  • Նախագծի ամփոփում՝

Համացանց

Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է:

Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչ]]ներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել:

Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ`   e-mail), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:

Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (Worldwaid Web, անգլերեն՝ աշխարհատարած ոստայն, կրճատ՝ «Վեբ»՝ սարդոստայն բառից), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների (տեքստեր, պատկերներ, հնչյունային նյութեր և տեսահոլովակներ) մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր»  ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա:

Սկբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ.-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները`   Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, այդպիսով ցանցը դարձավ միջազգային:

1983թ.-ին ARPANET-ն սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև օրս: Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար: Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով:

Արդեն 2003թ.-ին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար համացանցին (WI-FI): Նոր Զելանդիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ Նիուե կղզի պետությունն ունի լիակատար ազատ մուտք համացանց, և երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց գրանցվելու անսահմանափակ օգտվել ինտերնետից:

Այդ բարեգործությունն արել է ամերիկացի միլիոնատեր Ուիլյամ Սեմիչը, ում համար անվճար ինտերնետի անցկացումն անհրաժեշտ էր բիզնես նպատակներով: Որքան էլ տարօրինակ է, համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա: Ncell ընկերությունը ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին:

Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից: Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդն ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ՝ սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

Համացանցային խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները: Համացանցում առաջարկվում են ցանկացած ապրանքներ և ծառայություններ: Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով, իսկ փոքր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք:

Համացանցն իր մեջ ներառում է առևտրական ֆիրմաների, համալսարանների, կառավարական և այլ կազմակերպությունների պատկանող համակարգչային բազմաթիվ մանր ցանցեր:

Posted in Պատմություն 8

Նոյեմբերի 25-30 (Առաջադրանք 2)

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունքվերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարություն։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:

Այսպիսով 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում մեծապես տուժեց հայ բնակչությունը: Շատ գավառներ հայտնվեցին կիսավեր վիճակում, նվազեց հայության թվաքանակը, շատ բնակաբայրեր դարձան ամայի:Պատերազմը մարդկութան համար միշտ էլ եղել է և կմնա չարիք: Ինչպես նշվում է մի ասույթում << Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>> (Կլաուզեվից):  Իսկ ըստ Պասկալի պատերազմը <<Ահա ամեն  տեսակի զավթումների սկիզբն  ու պատկերն է ամբողջ աշխարհում>>: Եվ 1806- 1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի համար վերոհշյալ բնութագրումները կարելի է համարել ճշմարտություն: Սա մի պատերազմ էր, որում Թուրքիան ձգտում էր պահպանել իր իշխանությունը, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել կայուն պատնեշ  այն ամբողջովին միացնելով իր կայսրության տարածքներին և ընդդիմադիր պետությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ ունենալ հաստատուն և ամուր պետական սահմանագիծ՝ բնակեցված Ռուսաստանի նկատմամբ բարյացկամանորեն տրամադրված քրիստոնյա ժողովուրդներով: Իսկ հայ ժողովրդի համար այս պատերազմը կարծես հույսի դուռ բացեց, քանի որ հայ ազատագրական միտքը ռուսական զենքի հետ էր կապում հայ ժողովրդի ազատագրության գործը, Ռուսաստանի մեջ էր տեսնում մի իրական ուժ, որի աջակցությամբ պիտի վերականգներ իր քաղաքական ինքնուրույնությունը:Անդրկովկասը լինելով պատերազմի թատերաբեմ՝ կրեց պատերազմի բոլոր հետևանքները՝ ավերածություններ, սով, կոտորածներ: Բայց  ցավալիորեն  պատերազմի արդյունքը բարենպաստ չէր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ հատկապես հայերի համար: Ռուսաստանը կովկասյան ճակատում կորցրեց բոլոր տարածքները: Պատերազմից հետո թուրքական իշխանություններն ուժեղացրին հայության հալածանքները՝ ավելի դժվարացնելով նրանց կյանքը: