Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները(էջ 37_41), ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։
Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե չլիներ միջանկյալ ուղեղը
Սա գտնվում է մեծ կիսագնդերի տակ, որի հիմնական բաժիններից են տեսաթումբը և ենթատեսաթումբը: Տեսաթմբում են տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։ Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, այն վերահսկում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրույթունը։ Այստեղ են գտնվում նաև քնի, քաղցի և ծարավի զգացողությունը, ջերմակարգավորման կենտրոնները։ Հետևաբար մենք չէինք զգա քաղց, ծարավ, քնի հակում։ Նաև չէինք ունենա զգայարանները, քանի որ տեսաթմբում են տեղակայված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները։