- Ներկայացրու 19-րդ դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/
Լազարյան Ճեմարան
Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնականհաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքիխտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլազգությունների ներկայացուցիչներ: Դասավանդվել ենհանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն ևայլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցներիուսուցիչներ: 1827 թ–ին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուներիհայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թ–ին ճեմարանին կից բացվելէ հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցներիուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թ–ի նոր կանոնադրությամբ՝Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտականդասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետ, որն իրչափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնականհաստատության: Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թ–ին՝40 հզ. գիրք) բերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգայինգրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը: Ճեմարանում ուսուցումըթեև ռուսերեն էր, սակայն հայագիտական բոլոր առարկաներըդասավանդվել են հայերեն: Ուսուցչադասախոսական կազմի ևսաների մեծ մասը հայեր էին: Ճեմարանը հրատարակել էուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, արևելյանլեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության ումշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թ–ից ճեմարանումգործել է նաև թատրոն: Տարբեր տարիների ճեմարանում դասավանդելեն հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ ևմանկավարժ Հարություն Ալամդարյանը, Ս. Կարնեցին (առաջինռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանը, լեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանը, բանաստեղծ ևհրապարակախոս Սմբատ Շահազիզը, բանաստեղծ, լեզվաբան, ազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներ: Այստեղ ենսովորել բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, ՀովհաննեսՀովհաննիսյանը, Վահան Տերյանը, գիտնականներ ևգրականագետներ Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, ԳրիգորԽալաթյանը, Լևոն Մսերյանցը, Կարո Մելիք–Օհանջանյանը, ՑոլակԽանզադյանը, Պողոս Մակինցյանը, մանկավարժներ ԳևորգԱբովյանը, Սեդրակ Մանդինյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, ռուսական մշակույթի հայտնի դեմքեր ԼևՏոլստոյը, Իվան Տուրգենևը, Միխայիլ Գլինկան, Յուրի Վեսելովսկին ևուրիշներ: Ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենցգիտելիքները փոխանցել են հայ մատաղ սերնդին Հայաստանում ևհայաբնակ այլ վայրերում: Ճեմարանը նպաստել է արևելյան լեզուներիուսուցմանը, արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծավանդ է ունեցել ռուսական մշակույթում: 1829 թ–ից ճեմարանին կիցգործել է տպարան, որտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համար: Ճեմարանըգործել է ավելի քան 1 դար: 1921 թ–ին վերակազմավորվել է Մոսկվայիարևելագիտության ինստիտուտի, որտեղ 1921–53 թթ–ին գործել էՄոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներիցճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարությանտնօրինությանը, ՀՀ անկախությունից հետո տրամադրվել էՌուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:
- Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:
Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների: Հիմնվեցինբազմաթիվ տպարաններ Ամստերդամում, Կ. Պոլիսում, Վենետիկում: Ոսկան Երևանցու ջանքերով 1666 թվականին Ամստերդամիտպարանում առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջականԱստվածաշունչը: Հայ տպագրության պատմության մեջ հատկապեհիշարժան է 1771 թվականը, երբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըԷջմիածնում հիմնեց տպարան: Այն առաջինն էր Հայաստանում: Շուտով կառուցվեց նաև Էջմիածնի թղթի գործարանը: Տպագրությանբնագավառում մեծ հաջողություններ են գրանցվում նաև Կ. Պոլսում: Պողոս Արապյանը Օսմանյան կայսրության ամենանշանավորտպագրիչն է դառնում: Նա տարբեր լեզուների համար ստեղծում էտառատեսակներ, այդ թվում՝ թուրքերենի: Հայ մշակույթիամենախոշոր նվաճումներից էր հայ մամուլի ստեղծումը: 1794 թվականին Հարություն Շմավոնյանի գլխավորությամբ լույս է տեսնումառաջին ամսագիրը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ տնտեսական, քաղաքական լուրերի բաժիններ: Հայկական մամուլը հաջորդտասնամյակներին մեծ հաջողություն ունեցավ:
- Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:
Միքայել Չամչյանը հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։Մխիթարյանմիաբանությանանդամ է եղել։ 1762 թվականից եղելէՎենետիկիՄխիթարյան միաբանությանանդամ։ 1769 թվականինօծվել է վարդապետ և նշանակվելԲասրայիև Բաղդադի հայ կաթոլիկհամայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիսքաղաքիհայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորիպաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարիքերականության լավագույն դասագիրք։ Կոստանդնուպոլսիլուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարըհարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալունդավանաբանական երկը, որըՀռոմիհավատաքննության գերագույնատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել:
- Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ին: Նա եղել էհայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսականկայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերականակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմումեն իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։բ ՀովհաննեսԱյվազովսկինծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`աղքատ հայընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Այվազովսկունկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլքաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ ՊետերբուրգիԳեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեցոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանիբնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմիծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ ԱյնուհետևԱյվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանումնրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչինարժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողըլինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյանսուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքականթանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանովպարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականթթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքականշքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։ Իրստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալիգումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց ևպատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է1900 թվականին` որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլորեղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովայինտարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ուարևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրախայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարականեն, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտականշարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներպատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդովվաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։
- «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ: