Posted in Uncategorized

Ուրբաթ- համերգ

Համակարգող-հեղինակ՝ Դավիթ Մնացականյան, Քնարիկ Հակոբյան, Արաքս Քալիճյան

Վարող՝ Սյուզի Մարգարյան

Հնչյունային օպերատոր՝ Դավիթ Մնացականյան

Ծրագրի ղեկավար՝  Լուսինե Բուշ

Բովանդակությունը՝ երգչախմբային արվեստանոց

Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ստուգատեսով

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողներ,  դասավանդողների երգեցիկ խմբեր, ծնողներ, հյուրեր…

Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան
Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում.

  • Թումանյան 150. միասնական ընթերցանություն. քառյակներ

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Միասնական երգ՝ Ռ․Հախվերդյան ձյուն

Երգ՝ Snowman

Պար 8-րդ դասարանցիներ Hip-hop

Միջին դպրոցի երգչախումբ՝ 150 սովորող.

  • Թումանյան 150. միասնական ընթերցանություն.

«Պատրանք»

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։

Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Ուսուցչական երգչախումբ. Ռ. Ամիրխանյան «Դու իմ երգն ես»

Միասնական երգ․ Feliz Navidad

Լույսերի ֆլեշմոբ մարմարյա սրահում

Միասնական երգ  One I’ve Been Missing

Միասնական պար Իշխանաց պար,Լաչին

Leave a comment