Posted in Uncategorized

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Posted in Uncategorized

ՔԻՄԻԱ

Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն  բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:
Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կաղմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:
Թթուները`
HCl-աղաթթու-քլորիդ
HNO3-ազատակսն թթու,նիտրատ
H2SO4-ծծմբական թթու,սուլֆատ
H2CO3-ածխաթթու,կարբոնատ
H2SiO3-սիլիկաթթու,սիլիկատ
H3PO4-ֆոսֆորական թթու,ֆոսֆատ
Լրացուցիչ առաջադրանքներ
1.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2 աղյուսակում և անվանում`
Մետաղներ
Ոչմետաղներ
Օքսիդ
Թթու
Հիմք
Աղ
2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն 

Կալիումի կարբոնատ
Մագնեզիումի ֆոսֆատ
Ալյումինի սուլֆատ
Բարիումի սիլիկատ
Երկաթի(ii) ֆոսֆատ
Երկաթի (iii)սուլֆատ
Ցինկի քլորիդ
Կալցիումի ֆոսֆատ
Մագնեզիումի նիտրատ
3.Լրացրեք բաց թողնված բառերը
Օքսիներ են կոչվում այն …… նյութերի,որոնք կազմված են ……. տարրի ատոմներից,որոնցից մեկը է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` …… :
Թթուները այն …… նյութերն են,որոնք կազմված են ….. ատոմներից և …..:
Հիմքեր են կոչվում այն …..նյութերը,որոնք կազմված են……..և…….խմբերից:
4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

5.Հաշվել մեկ ացխածնի (IV)օքսիդի,ծծմբական թթվի,ալյումինիումի հիդրօքսիդի,մագնեզիումի նիտրատի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Posted in Uncategorized

Դեկտեմբերի 9-15 (Առաջադրանք 1)

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան Ճեմարան

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնականհաստատություններից էրորտեղ առանց ազգային ու դավանանքիխտրականության ուսանում էին հայերռուսներվրացիներ և այլազգությունների ներկայացուցիչներԴասավանդվել ենհանրակրթական առարկաներլեզուներ (ռուսերենհայերենլատիներենֆրանսերենգերմաներենպարսկերենարաբերեն ևայլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համարինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցներիուսուցիչներ: 1827 թին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուներիհայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թին ճեմարանին կից բացվելէ հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցներիուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թի նոր կանոնադրությամբ՝Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտականդասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետորն իրչափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնականհաստատությանՃեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թին՝40 հզգիրքբերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգայինգրադարանի հիմնարար ֆոնդերից մեկըՃեմարանում ուսուցումըթեև  ռուսերեն էրսակայն հայագիտական բոլոր առարկաներըդասավանդվել են հայերենՈւսուցչադասախոսական կազմի ևսաների մեծ մասը հայեր  էինՃեմարանը հրատարակել էուսումնական ձեռնարկներմենագրություններարևելյանլեզվաբանությանԱրևելքի և Անդրկովկասի պատմության ումշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թից ճեմարանումգործել է նաև թատրոնՏարբեր տարիների ճեմարանում դասավանդելեն հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ ևմանկավարժ Հարություն ԱլամդարյանըՍԿարնեցին (առաջինռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանըլեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանըբանաստեղծ ևհրապարակախոս Սմբատ Շահազիզըբանաստեղծլեզվաբանազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներԱյստեղ ենսովորել բանաստեղծներ Ռափայել ՊատկանյանըՀովհաննեսՀովհաննիսյանըՎահան Տերյանըգիտնականներ ևգրականագետներ Մկրտիչ ԷմինըՔերովբե ՊատկանյանըԳրիգորԽալաթյանըԼևոն ՄսերյանցըԿարո ՄելիքՕհանջանյանըՑոլակԽանզադյանըՊողոս Մակինցյանըմանկավարժներ ԳևորգԱբովյանըՍեդրակ Մանդինյանընկարիչներ Վարդգես Սուրենյանցը,  Եղիշե Թադևոսյանըռուսական մշակույթի հայտնի դեմքեր ԼևՏոլստոյըԻվան ՏուրգենևըՄիխայիլ ԳլինկանՅուրի Վեսելովսկին ևուրիշներՃեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենցգիտելիքները փոխանցել են հայ  մատաղ սերնդին Հայաստանում ևհայաբնակ այլ վայրերումՃեմարանը նպաստել է արևելյան լեզուներիուսուցմանըարևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծավանդ է ունեցել ռուսական մշակույթում:  1829 թից ճեմարանին կիցգործել է տպարանորտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքերինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համարՃեմարանըգործել է ավելի քան 1 դար: 1921 թին վերակազմավորվել է Մոսկվայիարևելագիտության ինստիտուտիորտեղ 1921–53 թթին գործել էՄոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներիցճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարությանտնօրինությանըՀՀ անկախությունից հետո տրամադրվել էՌուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողություններիՀիմնվեցինբազմաթիվ տպարաններ ԱմստերդամումԿՊոլիսումՎենետիկումՈսկան Երևանցու ջանքերով 1666 թվականին Ամստերդամիտպարանում առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջականԱստվածաշունչըՀայ տպագրության պատմության մեջ հատկապեհիշարժան է 1771 թվականըերբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըԷջմիածնում հիմնեց տպարանԱյն առաջինն էր ՀայաստանումՇուտով կառուցվեց նաև Էջմիածնի թղթի գործարանըՏպագրությանբնագավառում մեծ հաջողություններ են գրանցվում նաև ԿՊոլսումՊողոս Արապյանը Օսմանյան կայսրության ամենանշանավորտպագրիչն է դառնումՆա տարբեր լեզուների համար ստեղծում էտառատեսակներայդ թվում՝ թուրքերենիՀայ մշակույթիամենախոշոր նվաճումներից էր հայ մամուլի ստեղծումը: 1794 թվականին Հարություն Շմավոնյանի գլխավորությամբ լույս է տեսնումառաջին ամսագիրը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ տնտեսականքաղաքական լուրերի բաժիններՀայկական մամուլը հաջորդտասնամյակներին մեծ հաջողություն ունեցավ:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչյանը  հայ ականավոր պատմաբանքերականլեզվաբանաստվածաբան և մանկավարժ։Մխիթարյանմիաբանությանանդամ է եղել։ 1762 թվականից եղելէՎենետիկիՄխիթարյան միաբանությանանդամ։ 1769 թվականինօծվել է վարդապետ և նշանակվելԲասրայիև Բաղդադի հայ կաթոլիկհամայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է ՍբՂազարի, 1789-1791 թվականներին՝ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիսքաղաքիհայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորիպաշտոններըեղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունըորը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարիքերականության լավագույն դասագիրք։ Կոստանդնուպոլսիլուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարըհարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալունդավանաբանական երկըորըՀռոմիհավատաքննության գերագույնատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել:

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ինՆա եղել էհայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունումՌուսականկայսրության պատվավոր ծովակալՌուսաստանի կայսերականակադեմիայի անդամՀայտնի է իր ծովանկարներովորոնք կազմումեն իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։բ ՀովհաննեսԱյվազովսկինծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`աղքատ հայընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։  Այվազովսկունկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլքաղաքի գիմնազիաիսկ հետագայում դեպի Սանկտ ՊետերբուրգիԳեղարվեստի ակադեմիաորը Հովհաննես Այվազովսկին ավարտեցոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանիբնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմիծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ ԱյնուհետևԱյվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանումնրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչինարժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողըլինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյանսուլթանի համարԱյդ նկարները ներկայումս թուրքականթանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանովպարգևատրել է Այվազովսկունսակայն երբ Թուրքիայում 1890-ականթթտեղի ունեցան հայերի կոտորածներըԱյվազովսկին թուրքականշքանշանը կապել է իր շան վզինիսկ հետո տարել և նետել ծովը։ Իրստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալիգումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց ևպատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։Աշխատել Է շատ արագտեսողական վիթխարի հիշողությամբ։Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերինտարվա բոլորեղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովայինտարերքի անընդգրկելի վեհությունըհրավառ արևածագն ուարևամուտըկեսօրի անդորրըալիքների ռիթմն ու նրանց վրախայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարականեներբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտականշարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներպատկերելու մշտական ձգտումԱյվազովսկու գործերը աճուրդովվաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ:

Posted in Uncategorized

Օսմանյան կայսրություն և Իրան

Արևելքի ավանդական հասարակությունները/Օսմանյան կայսրություն և Իրան/,/Համաշխարհային պատմույթուն, 8-րդ դասարան, էջ 48-53/

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն:

Ավանդական հասարակության մյուս բնորոշ գիծը գյուղական համայնքիամրությունն էր ։ Պետական հարկերը գանձվում էին ոչ թե առանձին հողագործներից, այլհամայնքից:

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Նոր ժամանակներում Ասիայի երկրներն իրենց զարգացմամբ սկսեցին հետմնալ եվրոպական երկրներից։ Դապայմանավորված էր արևելյան հասարակություններին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դագալիս էր հնուց։ Ամբողջ երկրի մաս շտաբով հասարակական աշխատանքները իվիճակի էր կազմակերպել ևղեկավարել պետությունը։

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը: 

1789-1807թթ.-Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական,  տնտեսական,  վարբականհողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ.-Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը

1826թ.-Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը

1839 և 1856թթ.-Աբդուլ Մեջիդսուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին

1863թ.- Հայգործիչները մշակեցինար և մտահայությաններ քինկյանքը կարգավորող «Ազգայինսահմանադրությունը»

1796թ.-Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպեսշահ

  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/:

 Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ 2 Երկարակյացը, Հազկերտ 2, Խոսրով 2 Փավրեզը և ուրիշներ: Հայաստանի երկրորդ բաժանումից և արաբական արշավանքներից հետո հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ: Ուշ միջնադարում շահ Աբաս 1 հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուրքը, հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը հայության թիվը հասնում էր 200 հազարի: 20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։

Posted in Uncategorized

Հայ-ռուսական համալսարանում

Դասերից հետո մենք գնացինք Հայ-ռուսական համալասարան, ավագ դպրոցի աշակերտների հետ: Սկզբում գնացինք համալսարանի մարզական հատվածը: ԻՆձ հատկապես դուր եկավ բասկետբոլի դահլիճը: Հետո ծանոթացանք համալսարանի կանոնների հետ: Բավականին հետաքրքիր ներկայացրեցին մեզ համալսարանի պատմությունը: Տեսանք նաև համալսարանի այգին, որն ուներ հետաքրքիր հատվածներ: Համալսարանում մեզ հյւորսիրեցին: Հետո գնացինք ֆիլմի ցուցադրությանը, վերնագիրն էր՝ ”Я подарю тебе победу”: Այս պատմությունը հիմնված էր պատերազմական իրադարձությունների վրա: Այն բավականին հետաքրքիր, խորը ֆիլմեր: Ֆիլմի պատմությունը իրական էր: Այդ օր, ինձ համար շատ հետաքրքիր անցավ, բավականին հագեցած:

Posted in Uncategorized

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն խմբով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում կարմիր տանիքով էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր հանցագործի միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էին ժապավենով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով:
  • Հարցերին պատասխանող պարոնը լրագրողի միջոցավ մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը, իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք` երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես` երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի, ջրի լեռնային ապարները, մաշեցնող շիթերը քայքայում են, նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին` շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան` ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում՝  մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով՝ անշեջ բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ Վիտտորիո Էմմանուել՝ բարակ, երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
  4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը:

Posted in English

November 25-29 (Lesson 2)

English in mind, slide 18, Culture in mind

Homework: Retell the text

Everyone in the world loves to listen to music, but they don’t know how music was created. In 1900 the piano was released. A player piano plays music that is programmed on paper rolls with holes in them and you can also play it like a ‘player pianos’. In 1910, phonographers became fashionable. In the 1920s and 1940s, gramophones became fashionable, and from the 1960s cassettes.  And finnaly they could listen to music whenever they want.