Posted in Էկոլոգիա

Արագածոտնի Մարզ

powerpoint

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագածոտնի մարզի կլիման

Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու:

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Քաղաքային շուկան գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Այստեղ կարող եք հետևել ավանդական լավաշի պատրաստման գործընթացին: Կամրջի տակ բազմաթիվ ռեստորաններ, առողջարաններ և լողավազաններ են, որտեղ կարելի է հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել:

Եթե լինեք Աշտարակում, այցելեք Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը, ապա կանգ առեք պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Թոնրատան» մոտ և վայելեք իսկական հայկական լավաշ: Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Ապարան

Ապարանը Արագածոտնի մարզի քաղաքներից է: Այն գտնվում է մարզկենտրոն Աշտարակից 32 կմ հյուսիս, իսկ Երևանից 50 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը տեղակայված է Քասաղ գետի ափին՝ Արագած լեռան արևելյան լանջին և Արա լեռան հյուսիսային լանջերին, գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է՝ ձյունառատ ձմեռներով և մեղմ խոնավ ամառներով:

Ապարանի տեսարժան վայրերը

Ապարանի ամենահայտնի վայրը Սուրբ Խաչ բազիլիկ եկեղեցին է, որտեղ պահվում է Քրիստոսի խաչից մի կտոր։ Բնակիչները հավատում են, որ խաչի կտորը եկեղեցուն հատուկ զորություն է պարգևում։ Այս պատմական քաղաքն ունի ինչպես հին, այնպես էլ ժամանակակից շինություններ: Ապարանի թանգարանում դուք կարող եք տեսնել հայտնի ճակատամարտին վերաբերող նմուշներ և նյութեր քաղաքի մշակութային կյանքի մասին:

Թալին

Թալինը՝ Արագածոտնի մարզի երեք քաղաքներից մեկն է։ Ունեցել մի շարք այն անվանումներ։ Օրինակ՝ Թալինա, Թալին Մեծ, Տալին, Հայի Թալին և այլ ուրիշ անուններ։ Եւ 1978 թվականին պաշտոնապես դարձել է Թալին։

Քաղաքի անվան հետ կապված կա մի լեգենդ, ըստ որի Թալին անունով արքայադուստրը սիրահարվում է հասարակ մի տղայի։ Աղջկա հայրը՝ դեմ լինելով նրանց սիրուն, դստեր համար երիտասարդ մի իշխան է գտնում: Արքայադուստրը չկարողանալող ներել հորը, ժայռից վայր է նետվում։ Այդ օրվանից քաղաքը կոչվում է Թալին՝ մահացած արքայադստեր անունով:

Թալինում են գտնվում 8-րդ դարի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կաթողիկե եկեղեցիները։

Թալինի տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով: Խորհրդային տարիներին քաղաքում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ:

Այժմ քաղաքն ունի իր մշակույթի տունը, հանրային գրադարանը, երաժշտական դպրոցը, երկրաբանական թանգարանը, ինչպես նաև իր տեղական «Թալին Աշխարհ» շաբաթաթերթը: Քաղաքի կենտրոնում կա մի փոքրիկ այգի, որտեղ երեկոյան սիրում են հավաքվել տեղի երիտասարդները:

Բյուրական

Բյուրական գյուղը, Հայաստանի Արագածոտնի մարզում է գտնվում։ Այն հայտնի է իր աստղադիտարանով որը հենց այդպես էլ կոչվում է՝ Բյուրականի աստղադիտարան։ Այն հիմնվել է Վիկտոր Համբարձումյանի կողմից, 1946 թվականին։ Բյուրականում է նաև Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին և Արտավազդիկ Եկեղեցիները։