Posted in պատմություն 11

Իկոնիայի սուլթանություն

Իկոնիայի սուլթանություն, Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետություն, սելջուկների ավատատիրական պետություն Փոքր Ասիայում (1074-1307)։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան (Կոնիա)։

1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։

1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը (1196-1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։

Posted in Իրավունք

Մանկավարժական աշխհատողի իրավունքները և պարտականությունները

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։

Ուսումնական հաստատությունում վարչական աշխատողներ են՝ տնօրենը, կազմակերպիչները (դասղեկներ), դասավանդողները, տեխնիկական գործընթացները համակարգողները (գործավարներ), լրացուցիչ կրթության ուսուցիչները։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»։

Այլ մանկավարժական աշխատողներ կարող են լինել հոգեբանները, ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները, ժամանակավոր ծրագրերով դասավանդող մասնագետները։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Իմ կարծիքով մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝

  1. Տեղեկացնելու սովորողի վարքի, առաջադիմության մասին սովորողի ծնողներին, խնամակալին, հատկապես տարրական և միջին դպրոցներում։
  2. Դասապրոցեսից դուրս իրականացնել անհատական դասեր, քննարկումներ սովորողների հետ, ըստ սովորողի ցանկության։
  3. Դասարանից դուրս հանել այն սովորողներին ովքեր խանգարում են դասապրոցեսը։
  4. Պահանջելու սովորողից հարգանք իր անձի և աշխատանքի հանդեպ։
  5. Լուծարելու ուսումնական հաստատության հետ կնքած պայմանագիրը, եթե որևէ կետ խախտվել կամ չի կատարվել ուսումնական հաստատության կողմից։

Իմ կարծիքով մանկավարժական աշխատողը պարտավոր է՝

  1. Պատշաճ և համակարգված կերպով անցկացնել դասը։
  2. Ցուցաբերել անհատական վերաբերմունք յուրաքանչյուր սովորողի նկատմամբ և դասապրոցեսից դուրս պատասխանել նրանց հարցերին։
  3. Հարգել սովորողի իրավունքները և հոգեբանական ճնշում չգործադրել սովորողի վրա։
  4. Պահանջել սովորողից կատարվելիք աշխատանքները, և դրանց բացակայության արդյունքում քննարկել չկատարելու պատճառները։
  5. Հետևել սովորողի վարքագծին և գործունեությանը միայն դպրոցի ներսում/դասապրոցեսի ընթացքում, դպրոցից դուրս չխառնվել սովորողի անձնական կյանքին և գործունեությանը։

Ըստ օրենքի մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Ըստ օրենքի մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Իրավունք ունի. կետեր, որ չկային օրենքում.

Տեղեկացնելու սովորողի վարքի, առաջադիմության մասին սովորողի ծնողներին, խնամակալին, հատկապես տարրական և միջին դպրոցներում։

Միջին կամ տարրական դպրոցներում ուսուցիչներն իրավունք ունեն ներկայացնելու սովորողի առաջադիմության, վարքագծի վերաբերյալ տեղեկություններ սովորողի խնամակալին կամ ծնողին։ Երբեմն նրանք բավարար չափով տեղեկացված չեն լինում իրենց երեխայի ուսումնական գործընթացներին և խնդիրներից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ կարելի է համարել այն, որ մանկավարժական աշխատողները կարող են և իրավունք ունեն դրանք ներկայացնել ծնողին կամ խնամակալին, հաշվի չառնելով սովորողի ցանկությունները։ Սակայն բարձր դասարաններում, ավագ դպրոցում սովորողն արդեն ինչ-որ չափով ձևավորված անհատականություն է և պետք է գիտակցի իր պատասխանատվությունները։ Իսկ դրանց մասին կարող է խոսել արդեն հենց մանկավարժական աշխատողի հետ և դեմ առ դեմ, առանց ծնողի կամ խնամակալի միջնորդավորվածությանը։

Լուծարելու ուսումնական հաստատության հետ կնքած պայմանագիրը, եթե որևէ կետ խախտվել կամ չի կատարվել ուսումնական հաստատության կողմից։

Եթե որևէ պայմանագրային կետ ուսումնական հաստատությունը չի կատարել, չի բավարարել մանկավարժական աշխատողի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի ուսումնական տարվա ցանկացած ժամանակաշրջանում չեղյալ համարել պայմանագիրը։ Այստեղ արդեն պատասխանատվություն է կրում ուսումնական հաստատությունը, քանի որ մանկավարժական աշխատողն իր հաստատության առանցքային կետն է, և պետք է բավարարի նրա պահանջներն ըստ պայմանագրի։

Պարտավոր է. կետեր, որ չկային օրենքում.

Պահանջել սովորողից կատարվելիք աշխատանքները, և դրանց բացակայության արդյունքում քննարկել չկատարելու պատճառները։

Պարտավոր է, քանի որ այն մտնում է իր պարտականությունների մեջ և պետք է հետևողական լինի սովորողի առաջադիմության և ուսումնառության նկատմամբ։ Պարտավոր է նաև անհատական քննարկել սովորողի հետ այն խնդիրները կամ պահանջները, որոնց պատճառով սովորողը չի կատարել իրենից պահանջվելիքը։ Մանկավարժական աշխատողն այն կարևոր մարդկանցից է, ով պատասխանատվության իր բաժինն ունի սովորողի առաջադիմության և կրթության հարցում։

Հետևել սովորողի վարքագծին և գործունեությանը միայն դպրոցի ներսում/դասապրոցեսի ընթացքում, դպրոցից դուրս չխառնվել սովորողի անձնական կյանքին և գործունեությանը։

Դպրոցի ներսում կամ տարածքում մանկավարժական աշխատողը պատասխանատվություն է կրթում սովորողի լինելության և «խնամքի» մասով։ Դրա համար նա պարտավոր է հետևել սովորղի վարքին դպրոցի տարածքում։ Սակայն դպրոցից դուրս սովորողի կյանքի նկատմամբ պատասխանատվություն են կրում նրա ծնողներն ու հենց ինքը՝ սովորողը։ Մանկավարժական աշխատողը պետք է դա գիտակցի, և պարտավոր է չխառնվել սովորողի անձնական կյանքին դպրոցից դուրս գտնվելիս։ Հետևաբար այն ինչ կատարվում է սովորողի կողմից դպրոցից դուրս գտնվելիս՝ չպետք է ազդեցություն ունենա նրա առաջադիմության կամ ուսուցիչի վերաբերմունքի վրա։