Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
XIX դարի սկզբի դրությամբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից: Արևելյան Վրաստանը ընդգրկող Քարթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը:
Երևանի խանությունը հինականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Նրա կառավարիչ սարդարը օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ: Ղարաբաղի խանությունը զբաղեցնում էր պատմական Արցախի տարածքը և Զանգեզուրի զգալի մասը: Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների: Հատկանշական է, որ Երևանի ու Նախիջևանի խանությունների ավելի քան հազար բնակավայրերի մոտ մեկ երրորդը ամայի ու անմարդաբնակ էր: Արտագաղթող հայերի բնակավայրերը բնակեցվում էին քոչվոր մահմեդական ցեղերով:
- Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ Ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։
XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունը, օգտագործելով Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի ազատագրական ձգտումները, սկսեց իրականացնել երկրամասը գրավելու իր վաղեմի ծրագիրը: 1801թ. ռուսական արքունիքը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: Վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը:
1813թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը, իսկ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ:
- Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին։
XIX դարի սկզբին Անդրկովկասի համար մղված պատերազմներում Ռուսաստանի հաջողությունների մեջ հայերն ունեցան ծանրակշիռ ներդրում: Նրանց ստեղծած աշխարհազորային ջոկատներն ինքնապաշտպանական մարտեր էին մղում իրենց բնակավայրերի համար և մասնակցում էին ռազմական գործողություններին:
Ռուսներին մեծ օգնություն է ցույց տալիս Գյուլիստանի մելիք Աբովի որդու՝ Ռոստոմ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը: Պարսկական հրոսակախմբերի դեմ Բորչալուում, Ղազախում և Շամշադինում հերոսաբար մարտնչում էր Գրիգոր վարդապետ Մանուչարյանի գ;խավորած 500-հոգանոց հեծյալ ջոկատը: Անվեհեր հոգևորականը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստճանի խաչով: Ռուսներին հայության ցույց տված ռազմական և նյութական աջակցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի դրսևորումներից էր:
- Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։
1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով ներխուժում է Արցախ՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, և գրավում Շուշիի բերդը։ Միաժամանակ Երևանի խանի զորքերը ներխուժում են Շիրակի և Փամբակի գավառներ։ 1826 թվականի սեպտեմբերի 3-ին Մադաթովի 2հազարանոց զորագունդը Շամքոր գետի աջ ափին ջախջախում է պարսիկներին և հետ գրավում Գանձակը։ Գանձակում՝ 1826 թվականի սեպտեմբերի 13-ին, Պասկևիչի զորքը ջախջախում է Աբաս Միրզայի զորքին և դուրս շպրտում գրաված տարածքներից։ 1827 թվականի սեպտեմբերի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած տարածքում սկսվում է ճակատամարտ։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական բանակը և հայ կամավորները գրավեցին Երևանի բերդը։ 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։
Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը:
- Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
1828թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս–պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին։
- Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը։
1827թ. սկզբներին, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին գրավելու Երևանը, Ներսես Աշտարակեցին և գրող, մանկավարժ Հարություն Ալամդարյանը հայրենասիրական կոչերով դիմեցին երկրամասին հայությանը: Հայրենիքի ազատության գաղափարով տոգորված՝ բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին ռուսական զորքի հետ մասնակցելու հարձակմանը: 1827թ. գարնանը Թիֆլիսում, Արցախում և այլ վայրերում կազմակերպվում են կամավորական գումարտակներ: Համընդանուր ոգևորության պայմաններում աճում էր հայ կամավորականների թիվը: Ռուսական իշխանությունները, հայերին ոգևորելով, նպատակ ունեին միայն օգտագործելու նրանց ուժերը երկրամասը գրավելու համար: