Posted in պատմություն 11

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։

1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում: Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օրթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:

Սան Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դ․ երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը։ Այն, Արևելյան հարցի բաղկացուցիր մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերվող առանձին հոդվածներ և ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին: 16-երորդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադառձնելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

Պայմանագրում կային շատ անորոշություններ. ըստ 16-րդ հոդվածի ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ:

  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Բալկաններում և Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Նրանք պահանջեցին կնքված պայմանագրի կետերն ամբողջությամբ համաձայնեցնել իրանեց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով: Ռուսական կառավարությունը տեղի տվեց համաձայնելով հարցը քննարկել մեծ տերությունների հետ: Որոշվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի նախագահությամբ Բեռլինում գումարել վեհաժողով:

Հայկական հարցի միջազգայնացնումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում: Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ: Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ վերցնել հայերի գործողությունները: Սուլթանը հայոց պատրիարքին նույնիսկ առաջարկում է պատվիրակություն ուղարկել վեհաժողով: Այդ քայլով նա ցանկանում է հայկական պահանջները հարկադրել բուլղարների շահերին և դրանով խառնել Ռուսաստանի ծրագրերը: Հայոց պատրիարքը որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին:

Ազգային գործիչ Գրիգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է Մկրտիչ Խրիմյանը: Պատվիրակությունը կազմում էին Մինաս Չերազը, Մինաս Փափազյանը և Խորեն Նարբեյը: Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյը մեկնում է Սանկտ Պետերբուրգ ռուսական արքունիքի հետհայերի պահանջները համաձայնեցնելու համար:

Վեհաժողովի նախօրյակին՝ մայիսի 25-ին, կնքված անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները։ 

1878 թ․ հունիսի 1-ին Բեռլինում սկսված վեհաժողովը ընթացավ առանց հայերի մասնակցության։ Անտեսելով Սան-Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցի մոտեցումները՝ Բեռլինի վեհաժողովում Հայաստանի ինքնավարության ծրագիրը լիովին մերժվում է։ Պայմանագրի 61-երորդ հոդվածը ևս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայերի համար բարեփոխումներ անցկացնել և ապահովել նրանց անվտանգությունը: Բայց բարեփոխումների իրագործման հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Դա վերջիններիս հնարավորություն է տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ 

Քանի որ Ռուսաստանն իր զորքերն անհապաղ դուրս էր բերելու գրաված տարածքներից, ոչ մի երաշխիք չէր մնում բարեփոխումների կենսագործման համար: Բեռլինի պայմանագրում Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ: Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանին էր մնում միայն Կարսը՝ շրջակա գավառներով: Կարս բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզի կենտրոնը, դրա մեջ մտան Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի գավառները:

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Վեհաժողովի որոշումները խոր հիասթափություն առաջացրին հայության մեջ: Խրիմյանն ու Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1-ին, բողոք ներկայացրին մեծ տերություններին: Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանացրեց հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։ Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը: Խրիմյան Հայրիկը կոչ է անում հայությանը:

Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումնեն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտումից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը:

Posted in պատմություն 11

«Հայ Ազգային կուսակցություններ»

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայ Ազգային կուսակցություններ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի նախաձեռնությամբ: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 

Արմենական կուսակցության ծրագիրը ունեցել է սեփական ծրագիր՝ կազմված յոթ մասից։ Կազմակերպության նպատակն էր՝ «Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել  ազատ կառավարելու իրավունք։ Շեշտում էին ներազգային համերաշխության գաղափարը։

Ծրագրում շեշտվում էր, որ հեղափոխության դիմելու համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ։«Մասնակի և տկար ուժերի շարժումները ընդունելի 

չեն, ընդհակառակը՝ վնասակար են։

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Հայաստանի որդեգրած քաղաքական ուղղությունը, նպատակներն ու հիմնական ասելիքը դրսևորվել են նրա խմբագրականներում, որոնց հեղինակը Մ. Փորթուգալյանն էր: Նա թերթի գլխավոր տեսաբանն էր, ուղղություն տվողն ու անփոփոխ ղեկավարը: Նա էր հաղթահարում բոլոր գործնական ու կազմակերպչական դժվարությունները, խմբագրում նյութերի մեծ մասը, ապահովում կապը թղթակիցների հետ, երբեմն էլՙ շարում տեքստերը: Օսմանյան գաղտնի ծառայությունների մշտական խոչընդոտները, Ռուսաստանի հակասական վերաբերմունքը և, ի վերջո, ֆինանսական սուղ միջոցները դժվարհաղթահարելի պատնեշներ էին ընդդեմ Հայաստանի: Մ. Փորթուգալյանն այս խոչընդոտները հաղթահարելու համար դրսևորեց աներեր վճռականություն, ու կյանքի կոչեց իր հոգեզավակ Հայաստանը:

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում: Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։
1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։
Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։