Posted in պատմություն 11

Արևմտահայությունը XIX-րդ դարի 20-ական թվականներին

1. Ներկայացրե՛ք 1823-1829 թթ. բռնագաղթի պատմությունը։

Ֆաթհ Ալի շահն Արևմտյան Հայաստան ներխուժած իր զորքին հրամայում է տեղահանել աշխատասեր հայ բնակչությանը և բնագաղթեցնել իր տերության սահմանները։ Հայությունը դիմում է զենքի։ Բագրևանդի հայ գյուղացիության դիմադրական մարտերը գլխավորում է Ս․ Հովհաննու վանքի վանահայր Խաչատուր վադապետ Աստվածատրյանը։ Վանքի պաշտպանները 13 օր հերոսաբար հետ են մղում պարսիկների հարձակումները։

Դիմադրական մատեր է սկսում նաև Բայազետի Արծափ գյուղի բնակիչ Մանուկ Բանեյանի կամավորական ջոկատը։ Պարսիկներին հաջողվում է գրավել և ավերել վանքն ու հարևան մի շարք գյուղեր, դաժանաբար պատժել հայ պաշտպաններին։ Ապա հազարավոր արևմտահայեր բռնագաղթեցվում են Ատրպատական և պարսկապատկան այլ շրջաններ՝ համալրելով տեղի հայության շարքերը։ Ի դեպ՝ պարսկական սահմաններ գաղթեցված այս արևմտահայերի զգալի մասը 1828-1829 թթ․ պարսկահայերի հետ վերահաստատվեց Ռուսատանին անցած շրջաններում, մասնավորապես Սևանի ավազանում։

2. Որո՞նք էին 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառները։ Ներկայացրե՛ք ռազմական գործողությունների սկիզբը Կովկասյան ճակատում։

Առաջին պատճառն այն էր, որ 1820-ական թթ․ շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը։ Մեծ ծավալ էր ընդունել հույների և բալկանյան այլ ժողովուրդների ազատագրական պայքարը։ Երկրորդ պատճառ հանդիսացավ Ռուսաստանի ձգտումը։ Ռուսաստանը ձգտում էր տեր դառնալու սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդելու իր դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828թ․ ապրիլին նա 2 ճակատով (Բալկանյան և Կովկասյան) պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։

Ռուսական հրամանատարությունը խնդիր է դնում գրավելու հարևան Ախալցխայի և Կարսի նահանգները։ Եռօրյա համառ մարտերից հետո՝ հունիսի 23-ին, ռուսները գրոհով գրավում են Կարսը։ Հուլիս 23-ի առավոտյան ռուսական ուժերը պաշարում են Ախալքալաքի բերդը։ Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրոհում են բերդը, սակայն միայն 700 զոհերի գնով են կարողանում գրավել Ախալցխան։ Դրանից հետո ռուսական զորաջոկատն առանց կռվի վերցնում է Արդահանը։

3. Ի՞նչ մասնակցություն ունեցան հայերը ռազմական գործողություններին. ովքե՞ր աչքի ընկան։

Ռուսական զորքերին էր միացել Երևանյան հեծյալ աշխարհազորը։ Բայազետի հայ գյուղացիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում ռուսական զորքին։ Արծափեցի Մանուկ Բանեյանը կրկին զինում և դուրս է բերում կամավորական մի ջոկատ։ Բայազետում կազմավորվում է նաև Մելիք-Մարտիրոսյանի 500-հոգանոց կամավորական ջոկատը։ Քաղաքի և գավառի հայ բնակչության ռուսամետ կեցվածքը ստիպում է տեղի փաշային 1828թ․ օգոստոսի 28-ին Բայազետի բերդը հանձնել ռուսներին։

Երևանյան ջոկատում ընդգրկված սարդարապատցի հայ հեծյալները և նրանց միացած տեղացի հայերի ջոկատը գրավում են Դիադին վարչական կենտրոնը, ապա սեպտեմբերի 12-ին՝ Ալաշկերտը։

Թուրքական պետության հրահանգով Աջարիայի փաշան 1829թ․ փետրվարին գրոհեց Ախալցխան։ Բերդում պատսպարված 700 քրիստոնյա ընտանիքները Վասիլ Բեհբութովի գլխավորած ավելի քան 1500-հոգանոց կայազորի հետ, անառիկ պահեցին քաղաքը։

Երբ թուրքերը մտան Բայազետ, ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Մարտերին ամենագործուն մասնակցությունն ունեցան բայազետցի հա կամավորականները։

4. Նկարագրե՛ք ռազմական գործողությունների հետագա ընթացքը։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններով ստորագրվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը։

Հունիսի 24-ին, Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան՝ երբեմնի հայկական Դարույնքի բերդը։ Համոզված լինելով, որ հայերը կարող են անցնել ռուսների կողմը՝ սերասկյարը սկսում է տեղահանել շրջակայքի տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին և քշել Էրզրում։

Հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։ Կարնո թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսը դիմավորում է ռուսներին և օրհնում նրանց մուտքը Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաք։ Ռուսական զորքերը գրավում են նաև Օլթին, Խնուսը, Մուշը, Քղին, Դերջանը, Բաբերդը և այլ բնակավայրեր։ Այսպես Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից։

1829թ․ սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր։ Ռուսական կայսրությանն են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով հանդերձ, ինչպես նաև Ախալցխան և Ախալքալաքը։ Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները հետ են վերադարձվում օսմանյան Թուրքիային։ Թուրքական տիրպետությունից ազատագրվելու արևմտահայերի սպասելիքները կրկին չեն իրականացվում։

Leave a comment