Դպրոցում գնահատման համակարգը ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Տարբեր դպրոցներ՝ պետական, մասնավոր, փորձարարական, այլընտրանքային, միջազգային, ունեն իրենց գնահատման համակարգը։ Ըստ իս ամենալավ գնահատման համակարգ ունեն միջազգային դպրոցները, քանի որ կրթական ծրագիրն ու պրոցեսն արդեն իսկ ուրիշ կերպ է կազմակերպվում։
Իսկ ի՞նչ եթե չլիներ գնահատումը…. Իրականում լուրջ հետևանքներ չի կարող լինել գնահատման համակարգի բացակայության պատճառով։ Սակայն, մի շարք բուհեր՝ հիմնականում արտասահմանյան պահանջում եմ գնահատականների փաստաթուղթ, որպեսզի հասկանան թե դիմորդն ինչ առաջադիմություն ունի դպրոցական միջավայրում։ Այդ փաստն ինձ համար ողջունելի է։
Այնուամենայնիվ, գնահատումը կարևոր է, այն պատկերավոր ցույց է տալիս սովորողի, ուսուցչի կատարած աշխատանքի արդյունքը։ Իսկ եթե խնդիրներ են առաջ գալիս գնահատման ընթացքում՝ համակարգի խնդիրն է։ Գնահատման բացակայությունը հնարավորություն չի ընձեռի հասկանալու ուսուցչի և սովորողի գրանցած պրոգրեսը։ Այլ հետևանքներ, կարծում եմ չեն կարող լինել։