Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ եք գնահատվում
Երբ որևէ կատարած աշխատանքի համար հատկացված ժամանակա հատվածը լրանում է ։ Գնահատվում է նաև ամենօրյա ընթացիկ աշխատանքը։
ո՞վ է գնահատում
Գնահատում է ուսուցիչը, ծնողը, դասընկերը, և իհարկե աշակերտը։ - ի՞նչն են գնահատում
Գնահատում են այն աշխատանքը, որն աշակերտն արել է։ Ինչպես նաև աշխատասիրությունը և կարգապահությունը։ - ինչպե՞ս են գնահատում
Գնահատում են գնահատանիշերով, որը ցույց է տալիս կատարած աշխատանքի որակը։
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Լավ գնահատականը կարելի է ասել մոտիվացիա է։ Վատ գնահատականը նույնպես կարող է լինել մոտիվացիա լավ գնահատական ստանալու համար, սակայն հակառակը չես կարող հերքել։
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Խրախուսումը գնահատման եղանակներից մեկն է։ Այն սովորողին ոգևորելու, նպատակով է արվում։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
Գնահատանիշը հիմնված է սովորողի կատարած աշխատանքի, դասին ունեցած մասնակցության վրա։
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք. Գնահատելիս շատ կարևոր է առարկայի գիտելիքները,քանի որ առարկաի գիտելիքնեն է օգնում գնահատել։
2) հմտություն. սովորողի համար հմտություններ զարգացնելը շատ կարևոր է,մի բան է գիտելիք ուենալը և մեկ այլ բան է թե ինչպես է մատուցվում այդ գիտելիքը։
3) դիրքորոշում. սովորողը պետք է տարբեր առարկաների վերաբերյալ ունենա իր դիրքորոշումը,կարողանա կարծիք հայտնել։
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։