
Վերլուծում
Այն զգացումներն ու ապրումները, որ տղան էր զգում՝ ինձ փոխանցվեց մինչև վերջին կաթիլը, կարծես իր հետ ապրումակցում էի։ Իսկ գաղափարն իրականում շատ կարևոր և բաղկացուցիչ մասն է, քանի որ նա այդ ամենին դիմում էր առանց ցանկության՝ հարկադռված կերպով։ Այսօրվա պատանիներն ու երիտասարդությունն իրենից ներկայացնում են երկու ծայրահեղական կերպարները։ Ոմանց համար անունը, պատիվը, արժեքներն ամենակարևորն են, և դրանց համար պատրաստ են ամբողջ աշխարհն էլ շուռ տալ։ Իսկ մի զգալի զանգվածի համար էլ դրանք ընդհանրապես կարևոր ու էական երևույթներ չեն՝ մի բան, որ կարելի է զուտ անտեսել։ Կարծում եմ պետք է այս երկուսի միջև սահմանագիծը գտնել, քանի որ միշտ չէ, որ պետք է դիմել նմանատիպ քայլերի պատվի համար՝ այն էլ առանց ցանկության։ Եվ ոչ էլ անտեսել այն։