Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայ Ազգային կուսակցություններ»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ պատական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։
Հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի նախաձեռնությամբ: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ:
Արմենական կուսակցության ծրագիրը ունեցել է սեփական ծրագիր՝ կազմված յոթ մասից։ Կազմակերպության նպատակն էր՝ «Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել ազատ կառավարելու իրավունք։ Շեշտում էին ներազգային համերաշխության գաղափարը։
Ծրագրում շեշտվում էր, որ հեղափոխության դիմելու համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ։«Մասնակի և տկար ուժերի շարժումները ընդունելի
չեն, ընդհակառակը՝ վնասակար են։
- Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։
Հայաստանի որդեգրած քաղաքական ուղղությունը, նպատակներն ու հիմնական ասելիքը դրսևորվել են նրա խմբագրականներում, որոնց հեղինակը Մ. Փորթուգալյանն էր: Նա թերթի գլխավոր տեսաբանն էր, ուղղություն տվողն ու անփոփոխ ղեկավարը: Նա էր հաղթահարում բոլոր գործնական ու կազմակերպչական դժվարությունները, խմբագրում նյութերի մեծ մասը, ապահովում կապը թղթակիցների հետ, երբեմն էլՙ շարում տեքստերը: Օսմանյան գաղտնի ծառայությունների մշտական խոչընդոտները, Ռուսաստանի հակասական վերաբերմունքը և, ի վերջո, ֆինանսական սուղ միջոցները դժվարհաղթահարելի պատնեշներ էին ընդդեմ Հայաստանի: Մ. Փորթուգալյանն այս խոչընդոտները հաղթահարելու համար դրսևորեց աներեր վճռականություն, ու կյանքի կոչեց իր հոգեզավակ Հայաստանը:
- Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։
Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում: Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։
1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։
Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։
- Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։