Posted in Հայոց լեզու 11

Հնաբանություններ և նորաբանություններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։

Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր, պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի, որովհետև, վաղր, հանապազ։

այպանել- նախատել, պախարակել

աշտե- երկարակոթ նիզակ

մարդպետ-արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ

ատենադպիր- պաշտոնական գրագրությունները վարող պաշտոնյա

այրուձի- ձիավոր զորք, հեծելազոր

արդ- զարդ, հարդարում

ի փառս- պատիվ՝ հռչակ՝ համբավ

հանգույն- նման, համանման, նմանօրինակ

զի- որովհետև, որ, եթե, որպեսզի: վասն զի

վաղր- սրի մի տեսակ

հանապազ- միշտ, շարունակ

Posted in Հայոց լեզու 11

Համանուն և հարանուն բառեր 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։ — ավել (ավելորդ)
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ — ավել (ցախավել)
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ — յուղում (յուղ քսել)
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ — յուղ (կարագի/ձեթի մեջ տապակել)
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ — կարող (կատարող, գործող)
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ — կարող (ընդունակ, հզոր)
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ —խմորում (տարրերի փոփոխության գործողություն)
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ — խմորում (ալյուրը ջրի կամ կաթի հետ խառնելուց ու շաղախելուց ստացվող, թանձր մածուցիկ զանգված, որից հաց կամ այլ թխվածք են եփում)
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ — գոլ (ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը հակառակորդի դարպասի մեջ գցելը)
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — գոլ (ոչ շատ տաք, գաղջ)

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ — Շենքում գտնվող բարձր հարկեր կամ պետության կողմից գանձվող գումարների աճ՝ բարձր հարկ։
  2. ավել գնել — Գնել մի բան, որ ավելորդ է կամ գնել ցախավել։
  3. ոչխարի հոտ — Կենդանուց հոտ կամ ուղղակի ոչխարների խումբ, հոտ։
  4. մետաքսի կտոր — Շերամի որդուց արտադրված թելից պատրաստված կտոր կամ մետաքսյա թելի կամ գործվածքի նման նուրբ ու փայլուն բան։
  5. Նա ջրում է։ —Ոռոգել տարածքը կամ «ցրել» թեման։
  6. Նա գնում է։ — Հեռանում է կամ առնում է/ գնում է որևէ իր։
  7. Խավարում է։ — Մթնում է կամ աղոտ է դառնում։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք) — Ես չեմ սիրում, երբ կաթը սառում է ու սեր է վրան հայտնվում։ Սերը բոլոր կենդանի էակներին բնորոշ խորը, հոգևոր զգացմունք է։
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի) — Սովորողները երբեմն չեն իմանում որտեղ դնել կետ նշանը։ Կետերը համրավում է ջրային/օվկիանոսային ամենամեծ կենդանիները։
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք) — Երկրաչափության դասերին միշտ պետք է քանոն ունենալ։ Քանոնը համարվում է հայակական ազգային նվագարան։
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ) — Սառը եղանակի պատճառով դրսում գտնվողները դողում էին։ Ռետինե շրջանակ՝ դողը։
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր) — Երբ ծնողները բարկանում են, հաճախ իրենց տոնը բարձրացնում են։ Պետական տոները համարվում են ոչ աշխատանքային օրեր։

4. Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։

Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Հարանուն բառեր՝ փաթիլ, կաթիլ, հողից, կողից, հասկահանի, հասկանալի, տակ, խակ, գրգիռն, թրթիռ, սեզ, դեզ, հեզ, ձորում, ծորում։

Posted in Հայոց լեզու 11

Հոմանիշ և հականիշ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Ողորկ-հարթ, հսկայական-վիթխարի, հավաքել-ժողովել, դժվար-խրթին, ստերջ-անպտուղ, դյութիչ-հմայիչ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, խոնավ-տամուկ, ծավի-բիլ։

2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ, երկչոտ-համարձակ, գագաթ-ստորոտ, ողորկ-խորդուբորդ, օրինական-ապօրինի, ուսյալ-տգետ, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, անբասիր-արատավոր, ամպոտ-ջինջ։

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Անցորդը դանդաղ քայլերով անցնում էր խանութի ցուցափեղկի մոտով, իսկ հետո միանգամից քայլերն արագացնում է։

Նա անընդհատ գնում էր նոր հագուստներ, սակայն միշտ հագնում էր հները։

Սառը եղանակին միշտ պետք է տաք հագնվել։

Փողոցում բոլորը տարօրինակ էին նայում նրա վրա, մաքուր շորեր հագնելու փոխարեն, կեղտոտ հագուստով էր։

Ամառ-ձմեռ կապ չուներ, նա միշտ գնում էր ծովափ։

Թեք նստելու փոխարեն միշտ պետք է ուղիղ նստել։

Posted in պատմություն 11

Իկոնիայի սուլթանություն

Իկոնիայի սուլթանություն, Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետություն, սելջուկների ավատատիրական պետություն Փոքր Ասիայում (1074-1307)։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան (Կոնիա)։

1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։

1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը (1196-1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։

Posted in Իրավունք

Մանկավարժական աշխհատողի իրավունքները և պարտականությունները

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։

Ուսումնական հաստատությունում վարչական աշխատողներ են՝ տնօրենը, կազմակերպիչները (դասղեկներ), դասավանդողները, տեխնիկական գործընթացները համակարգողները (գործավարներ), լրացուցիչ կրթության ուսուցիչները։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»։

Այլ մանկավարժական աշխատողներ կարող են լինել հոգեբանները, ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները, ժամանակավոր ծրագրերով դասավանդող մասնագետները։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Իմ կարծիքով մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝

  1. Տեղեկացնելու սովորողի վարքի, առաջադիմության մասին սովորողի ծնողներին, խնամակալին, հատկապես տարրական և միջին դպրոցներում։
  2. Դասապրոցեսից դուրս իրականացնել անհատական դասեր, քննարկումներ սովորողների հետ, ըստ սովորողի ցանկության։
  3. Դասարանից դուրս հանել այն սովորողներին ովքեր խանգարում են դասապրոցեսը։
  4. Պահանջելու սովորողից հարգանք իր անձի և աշխատանքի հանդեպ։
  5. Լուծարելու ուսումնական հաստատության հետ կնքած պայմանագիրը, եթե որևէ կետ խախտվել կամ չի կատարվել ուսումնական հաստատության կողմից։

Իմ կարծիքով մանկավարժական աշխատողը պարտավոր է՝

  1. Պատշաճ և համակարգված կերպով անցկացնել դասը։
  2. Ցուցաբերել անհատական վերաբերմունք յուրաքանչյուր սովորողի նկատմամբ և դասապրոցեսից դուրս պատասխանել նրանց հարցերին։
  3. Հարգել սովորողի իրավունքները և հոգեբանական ճնշում չգործադրել սովորողի վրա։
  4. Պահանջել սովորողից կատարվելիք աշխատանքները, և դրանց բացակայության արդյունքում քննարկել չկատարելու պատճառները։
  5. Հետևել սովորողի վարքագծին և գործունեությանը միայն դպրոցի ներսում/դասապրոցեսի ընթացքում, դպրոցից դուրս չխառնվել սովորողի անձնական կյանքին և գործունեությանը։

Ըստ օրենքի մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Ըստ օրենքի մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Իրավունք ունի. կետեր, որ չկային օրենքում.

Տեղեկացնելու սովորողի վարքի, առաջադիմության մասին սովորողի ծնողներին, խնամակալին, հատկապես տարրական և միջին դպրոցներում։

Միջին կամ տարրական դպրոցներում ուսուցիչներն իրավունք ունեն ներկայացնելու սովորողի առաջադիմության, վարքագծի վերաբերյալ տեղեկություններ սովորողի խնամակալին կամ ծնողին։ Երբեմն նրանք բավարար չափով տեղեկացված չեն լինում իրենց երեխայի ուսումնական գործընթացներին և խնդիրներից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ կարելի է համարել այն, որ մանկավարժական աշխատողները կարող են և իրավունք ունեն դրանք ներկայացնել ծնողին կամ խնամակալին, հաշվի չառնելով սովորողի ցանկությունները։ Սակայն բարձր դասարաններում, ավագ դպրոցում սովորողն արդեն ինչ-որ չափով ձևավորված անհատականություն է և պետք է գիտակցի իր պատասխանատվությունները։ Իսկ դրանց մասին կարող է խոսել արդեն հենց մանկավարժական աշխատողի հետ և դեմ առ դեմ, առանց ծնողի կամ խնամակալի միջնորդավորվածությանը։

Լուծարելու ուսումնական հաստատության հետ կնքած պայմանագիրը, եթե որևէ կետ խախտվել կամ չի կատարվել ուսումնական հաստատության կողմից։

Եթե որևէ պայմանագրային կետ ուսումնական հաստատությունը չի կատարել, չի բավարարել մանկավարժական աշխատողի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի ուսումնական տարվա ցանկացած ժամանակաշրջանում չեղյալ համարել պայմանագիրը։ Այստեղ արդեն պատասխանատվություն է կրում ուսումնական հաստատությունը, քանի որ մանկավարժական աշխատողն իր հաստատության առանցքային կետն է, և պետք է բավարարի նրա պահանջներն ըստ պայմանագրի։

Պարտավոր է. կետեր, որ չկային օրենքում.

Պահանջել սովորողից կատարվելիք աշխատանքները, և դրանց բացակայության արդյունքում քննարկել չկատարելու պատճառները։

Պարտավոր է, քանի որ այն մտնում է իր պարտականությունների մեջ և պետք է հետևողական լինի սովորողի առաջադիմության և ուսումնառության նկատմամբ։ Պարտավոր է նաև անհատական քննարկել սովորողի հետ այն խնդիրները կամ պահանջները, որոնց պատճառով սովորողը չի կատարել իրենից պահանջվելիքը։ Մանկավարժական աշխատողն այն կարևոր մարդկանցից է, ով պատասխանատվության իր բաժինն ունի սովորողի առաջադիմության և կրթության հարցում։

Հետևել սովորողի վարքագծին և գործունեությանը միայն դպրոցի ներսում/դասապրոցեսի ընթացքում, դպրոցից դուրս չխառնվել սովորողի անձնական կյանքին և գործունեությանը։

Դպրոցի ներսում կամ տարածքում մանկավարժական աշխատողը պատասխանատվություն է կրթում սովորողի լինելության և «խնամքի» մասով։ Դրա համար նա պարտավոր է հետևել սովորղի վարքին դպրոցի տարածքում։ Սակայն դպրոցից դուրս սովորողի կյանքի նկատմամբ պատասխանատվություն են կրում նրա ծնողներն ու հենց ինքը՝ սովորողը։ Մանկավարժական աշխատողը պետք է դա գիտակցի, և պարտավոր է չխառնվել սովորողի անձնական կյանքին դպրոցից դուրս գտնվելիս։ Հետևաբար այն ինչ կատարվում է սովորողի կողմից դպրոցից դուրս գտնվելիս՝ չպետք է ազդեցություն ունենա նրա առաջադիմության կամ ուսուցիչի վերաբերմունքի վրա։

Posted in English, իսպաներեն

Lorquiana

“Lorquiana” ballet was created with the influence of Federico Garcia Lorca’s genius poetry. “The whole poetry of Lorca is an undying and passionate dance for me, dance of mind, feeling and imagination”, – said Marc Mnatsakanyan, the author and director of the libretto of “Lorquiana”.

About the ballet

Beautiful Soledad is shocked by the death of her beloved man. Forty days of mourning are passed, but she can’t forget dead Youngste, can’t take off her black dress as a lonesome women forever.. But lite doesn’t abide with death, persistently calls Soledad.

She sees the sunrise, gets involved in the happiness of young men hears clear voices, which formerly call her to sing and dance. Ad She takes off her black dresses and starts to dance unselfconsciously making efforts to find oblivion in its frantic passion.

My experience

This was my first ballet and i very much enjoyed it. The way the story involved was very interesting and it wasn’t the classical ballet i was thinking about. Classical ballet meaning point shows the tutus. It was very interesting although i was sad that it was short i really did enjoy it. After the show we met one of the main dancers herself and it was very cool. My experience of this ballet is very positive and to be honest there was this particular dance move that was stuck in my head and i kept dancing that move. If you ever have the chance to watch this ballet i would defiantly recommend it.

Posted in պատմություն 11

Արևմտահայությունը XIX-րդ դարի 20-ական թվականներին

1. Ներկայացրե՛ք 1823-1829 թթ. բռնագաղթի պատմությունը։

Ֆաթհ Ալի շահն Արևմտյան Հայաստան ներխուժած իր զորքին հրամայում է տեղահանել աշխատասեր հայ բնակչությանը և բնագաղթեցնել իր տերության սահմանները։ Հայությունը դիմում է զենքի։ Բագրևանդի հայ գյուղացիության դիմադրական մարտերը գլխավորում է Ս․ Հովհաննու վանքի վանահայր Խաչատուր վադապետ Աստվածատրյանը։ Վանքի պաշտպանները 13 օր հերոսաբար հետ են մղում պարսիկների հարձակումները։

Դիմադրական մատեր է սկսում նաև Բայազետի Արծափ գյուղի բնակիչ Մանուկ Բանեյանի կամավորական ջոկատը։ Պարսիկներին հաջողվում է գրավել և ավերել վանքն ու հարևան մի շարք գյուղեր, դաժանաբար պատժել հայ պաշտպաններին։ Ապա հազարավոր արևմտահայեր բռնագաղթեցվում են Ատրպատական և պարսկապատկան այլ շրջաններ՝ համալրելով տեղի հայության շարքերը։ Ի դեպ՝ պարսկական սահմաններ գաղթեցված այս արևմտահայերի զգալի մասը 1828-1829 թթ․ պարսկահայերի հետ վերահաստատվեց Ռուսատանին անցած շրջաններում, մասնավորապես Սևանի ավազանում։

2. Որո՞նք էին 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառները։ Ներկայացրե՛ք ռազմական գործողությունների սկիզբը Կովկասյան ճակատում։

Առաջին պատճառն այն էր, որ 1820-ական թթ․ շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը։ Մեծ ծավալ էր ընդունել հույների և բալկանյան այլ ժողովուրդների ազատագրական պայքարը։ Երկրորդ պատճառ հանդիսացավ Ռուսաստանի ձգտումը։ Ռուսաստանը ձգտում էր տեր դառնալու սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդելու իր դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828թ․ ապրիլին նա 2 ճակատով (Բալկանյան և Կովկասյան) պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։

Ռուսական հրամանատարությունը խնդիր է դնում գրավելու հարևան Ախալցխայի և Կարսի նահանգները։ Եռօրյա համառ մարտերից հետո՝ հունիսի 23-ին, ռուսները գրոհով գրավում են Կարսը։ Հուլիս 23-ի առավոտյան ռուսական ուժերը պաշարում են Ախալքալաքի բերդը։ Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրոհում են բերդը, սակայն միայն 700 զոհերի գնով են կարողանում գրավել Ախալցխան։ Դրանից հետո ռուսական զորաջոկատն առանց կռվի վերցնում է Արդահանը։

3. Ի՞նչ մասնակցություն ունեցան հայերը ռազմական գործողություններին. ովքե՞ր աչքի ընկան։

Ռուսական զորքերին էր միացել Երևանյան հեծյալ աշխարհազորը։ Բայազետի հայ գյուղացիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում ռուսական զորքին։ Արծափեցի Մանուկ Բանեյանը կրկին զինում և դուրս է բերում կամավորական մի ջոկատ։ Բայազետում կազմավորվում է նաև Մելիք-Մարտիրոսյանի 500-հոգանոց կամավորական ջոկատը։ Քաղաքի և գավառի հայ բնակչության ռուսամետ կեցվածքը ստիպում է տեղի փաշային 1828թ․ օգոստոսի 28-ին Բայազետի բերդը հանձնել ռուսներին։

Երևանյան ջոկատում ընդգրկված սարդարապատցի հայ հեծյալները և նրանց միացած տեղացի հայերի ջոկատը գրավում են Դիադին վարչական կենտրոնը, ապա սեպտեմբերի 12-ին՝ Ալաշկերտը։

Թուրքական պետության հրահանգով Աջարիայի փաշան 1829թ․ փետրվարին գրոհեց Ախալցխան։ Բերդում պատսպարված 700 քրիստոնյա ընտանիքները Վասիլ Բեհբութովի գլխավորած ավելի քան 1500-հոգանոց կայազորի հետ, անառիկ պահեցին քաղաքը։

Երբ թուրքերը մտան Բայազետ, ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Մարտերին ամենագործուն մասնակցությունն ունեցան բայազետցի հա կամավորականները։

4. Նկարագրե՛ք ռազմական գործողությունների հետագա ընթացքը։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններով ստորագրվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը։

Հունիսի 24-ին, Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան՝ երբեմնի հայկական Դարույնքի բերդը։ Համոզված լինելով, որ հայերը կարող են անցնել ռուսների կողմը՝ սերասկյարը սկսում է տեղահանել շրջակայքի տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին և քշել Էրզրում։

Հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։ Կարնո թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսը դիմավորում է ռուսներին և օրհնում նրանց մուտքը Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաք։ Ռուսական զորքերը գրավում են նաև Օլթին, Խնուսը, Մուշը, Քղին, Դերջանը, Բաբերդը և այլ բնակավայրեր։ Այսպես Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից։

1829թ․ սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր։ Ռուսական կայսրությանն են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով հանդերձ, ինչպես նաև Ախալցխան և Ախալքալաքը։ Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները հետ են վերադարձվում օսմանյան Թուրքիային։ Թուրքական տիրպետությունից ազատագրվելու արևմտահայերի սպասելիքները կրկին չեն իրականացվում։

Posted in պատմություն 11

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

XIX դարի սկզբի դրությամբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից: Արևելյան Վրաստանը ընդգրկող Քարթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը:

Երևանի խանությունը հինականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Նրա կառավարիչ սարդարը օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ: Ղարաբաղի խանությունը զբաղեցնում էր պատմական Արցախի տարածքը և Զանգեզուրի զգալի մասը: Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների: Հատկանշական է, որ Երևանի ու Նախիջևանի խանությունների ավելի քան հազար բնակավայրերի մոտ մեկ երրորդը ամայի ու անմարդաբնակ էր: Արտագաղթող հայերի բնակավայրերը բնակեցվում էին քոչվոր մահմեդական ցեղերով:

  • Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ Ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։

XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունը, օգտագործելով Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի ազատագրական ձգտումները, սկսեց իրականացնել երկրամասը գրավելու իր վաղեմի ծրագիրը: 1801թ. ռուսական արքունիքը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: Վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը:

1813թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը, իսկ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ:

  • Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին։

XIX դարի սկզբին Անդրկովկասի համար մղված պատերազմներում Ռուսաստանի հաջողությունների մեջ հայերն ունեցան ծանրակշիռ ներդրում: Նրանց ստեղծած աշխարհազորային ջոկատներն ինքնապաշտպանական մարտեր էին մղում իրենց բնակավայրերի համար և մասնակցում էին ռազմական գործողություններին:

Ռուսներին մեծ օգնություն է ցույց տալիս Գյուլիստանի մելիք Աբովի որդու՝ Ռոստոմ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը: Պարսկական հրոսակախմբերի դեմ Բորչալուում, Ղազախում և Շամշադինում հերոսաբար մարտնչում էր Գրիգոր վարդապետ Մանուչարյանի գ;խավորած 500-հոգանոց հեծյալ ջոկատը: Անվեհեր հոգևորականը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստճանի խաչով: Ռուսներին հայության ցույց տված ռազմական և նյութական աջակցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի դրսևորումներից էր:

  • Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։

1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով ներխուժում է Արցախ՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, և գրավում Շուշիի բերդը։ Միաժամանակ Երևանի խանի զորքերը ներխուժում են Շիրակի և Փամբակի գավառներ։ 1826 թվականի սեպտեմբերի 3-ին Մադաթովի 2հազարանոց զորագունդը Շամքոր գետի աջ ափին ջախջախում է պարսիկներին և հետ գրավում Գանձակը։ Գանձակում՝ 1826 թվականի սեպտեմբերի 13-ին, Պասկևիչի զորքը ջախջախում է Աբաս Միրզայի զորքին և դուրս շպրտում գրաված տարածքներից։ 1827 թվականի սեպտեմբերի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած տարածքում սկսվում է ճակատամարտ։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական բանակը և հայ կամավորները գրավեցին Երևանի բերդը։ 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։

Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը:

  • Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

1828թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս–պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը։

1827թ. սկզբներին, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին գրավելու Երևանը, Ներսես Աշտարակեցին և գրող, մանկավարժ Հարություն Ալամդարյանը հայրենասիրական կոչերով դիմեցին երկրամասին հայությանը: Հայրենիքի ազատության գաղափարով տոգորված՝ բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին ռուսական զորքի հետ մասնակցելու հարձակմանը: 1827թ. գարնանը Թիֆլիսում, Արցախում և այլ վայրերում կազմակերպվում են կամավորական գումարտակներ: Համընդանուր ոգևորության պայմաններում աճում էր հայ կամավորականների թիվը: Ռուսական իշխանությունները, հայերին ոգևորելով, նպատակ ունեին միայն օգտագործելու նրանց ուժերը երկրամասը գրավելու համար: