ԹԵՄԱ՝ Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր
1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ:
Երբ մեքենանայի շարժիչի քարշի ուժը համակշռում է շփման և օդի դիամդրության ուժերը մեքենան շարժվում է ուղղագիծ հավասարաչափԼ
3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:
4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:
5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զանգվածին:
7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Այն դեպքում, երբ մարմինը կատարում է հավասարաչափ շրջանագծային շարժում:
8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:
9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ.13-էջ20-ըև էջ23-ից էջ36-ը
Լրացուցիչ առաջադրանք
Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող շարժումների վերաբերյալ:Տեսանյութում լինի մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումը ուղարկեք ինձ: