- Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:
Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:
3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:
Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:
5. Ի՞նչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:
Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է: