Posted in Русский 8

Домашняя работа

Составить предложения со словами “ время”, “ всему свое время”, “ время пошло”, “ время летит”.

Часто времени не хватает, чтобы играть во дворе.

Часто не стоит спешить, потому что у всего есть свое время.

Время шло, но мальчик не сделал домашнее задание.

Когда старик сказал, что время летит, дети его не поняли.

Posted in Uncategorized

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄԱԹԵՄ

5 տարբեր մարդ ապրում են 5 տարբեր տներում, տարբեր գույնի, սիրում են տարբեր ուտեստներ, 5  տարբեր խմիչքներ, պահում են 5 տարբեր կեդանիներ:

Նորվեգացին ապրում է առաջին տան մեջ:

Անգլիացին ապրում է կարմիր տան մեջ:

Կանաչ տունը սպիտակից ձախ է, հարևան:

ֆրանսիացին թեյ է խմում:

Խնձորասերը կատվի հարևանն է:

Կատվատերը ջուր է խմում:

Դեղին տան տերը պիցցա է սիրում:

Գերմանացին փքաբլիթ է սիրում:

Կենտրոնում ապրողը կաթ է սիրում:

Պանրակերը թռչուն է պահում:

Շվեդը շուն է պահում:

Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքը:

Ձիատերը կապույտ տանն է ապրում:

Բրինձ ուտողը գարեջուր է խմում:

Կանաչ տանը կոֆե են խմում:

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրը ներկայացնում է հենց պատմվածքըի իմաստը, որ երեխաները չընկալում էին այլ կերպ: Նրանք թշնամի ընդունում էին մի ողջ ազգի, սակայն դա այդպես չէ:

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

երբ առաջին անգամ լսեցի պատերազմի մասին, ոչ մի բան չէի հասկանում, տեսնում էի միայն տխուր ու մտահոգ մարդկանց: Բայց, երբ իմացա թե դա, որքան վատ բան է ինքս մտահոգ էի:

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմը հենց ինքը ատելի մի բան է:Այն իր ողջ պատմությամբ,հետևանքներով միայն ատելություն է թողնում: Պատերազմում յուրաքանչյուչը ատում է ինչ որ մեկին, չիմանալով թե ում: Պատերազմը սերմանում է ատելություն երկրների, ազգերի, հարևանների միջև: Պատերազմի ատելությունը լինում է միշտ: Սակայն սխալ եմ համարում, երբ մարդիկ ատում են մի ողջ ազգ:

Posted in Պատմություն 8

Նոյեմբերի 25-30, առաջադրանք 1

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/

  1. Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Վարչական բաժանումը։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զոր քերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում, Զեյթունում։

  1. 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

XIX դարիառաջինռուս–պարսկականպատերազմիժամանակՖրանսիայիդրդմամբՕսմանյանկայսրությունը 1806 թ. դեկտեմբերինպատերազմսկսեցՌուսաստանիդեմ։Թեևռուսականբանակներըմիաժամանակստիպվածէինմարտերմղելև՛թուրքական, և՛պարսկականզորքերիդեմ, այդուհանդերձ, ունեցանլուրջհաջողություններ։ 1807 թ. հունիսի 18–ինԱխուրյանիմոտ՝ՓոքրՂարաքիլիսագյուղում, տեղիունեցածճակատամարտումնրանքպարտությանմատնեցինթուրքականզորքերին։ՌուսաստանիհաջողություններըստիպեցինօսմանյանԹուրքիային 1812 թ. մայիսինհայազգիդիվանագետՄանուկբեյիաջակցությամբԲուխարեստումկնքելհաշտություն: ՍակայնԱնդրկովկասումռուսներիգրավածտարածքներըվերադարձվեցինթուրքերին։

Posted in Պատմություն 8

Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 2

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

1826թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ, սկիզբ դնելով ռուս-պարսկական պատերազմին:Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագաընթացքի համար։Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ:Իսկ 1826թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։Ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։Նույն թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել

Թուրքմենչայի պայմանագիրը

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին,Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 1813թվականին հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Պարսկական կողմը հակադրված էր կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Լոռուց և Շամշադինից։ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Պատերազմ»

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։

  • Ի՞նչ է փոխվում քո մեջերբ լսում ես պատերազմի մասին:

Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։

  • Թե ինչն եմ ատումչգիտեմԲայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմում ամեն ինչ ատելի է, որովհետև դրա մեջ չարությունից, սպանությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երկրները թշնամանում են միմյանց դեմ, լինում են բազմաթիվ զոհեր։ Մի՞թե տարածքների համար պետք է արյուն թափել, մարդ սպանել, չէ՞ որ բոլորս էլ ունենք ընտանիքներ և մեզ տանը սպասող կա։ Ես ատում եմ պատերազմը․․․