Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան «Պատերազմ»

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։

  • Ի՞նչ է փոխվում քո մեջերբ լսում ես պատերազմի մասին:

Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։

  • Թե ինչն եմ ատումչգիտեմԲայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմում ամեն ինչ ատելի է, որովհետև դրա մեջ չարությունից, սպանությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երկրները թշնամանում են միմյանց դեմ, լինում են բազմաթիվ զոհեր։ Մի՞թե տարածքների համար պետք է արյուն թափել, մարդ սպանել, չէ՞ որ բոլորս էլ ունենք ընտանիքներ և մեզ տանը սպասող կա։ Ես ատում եմ պատերազմը․․․

Leave a comment