Posted in Uncategorized

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:(Վանդակի մեջ են տվել ճագարը)

2. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը: (2 ժամ)

3. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:(պատուհանից նայողը)

4. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:(3)

5. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:(Աշոտ)

6. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:(5)

7. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:(ծոռ, թոռ, հայր, պապ)

8. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:(10)

9. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:(2)

10. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:(7)

11. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն(11)

12. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: (8)

Posted in Uncategorized

Վրթանես Փափազյան, Երկու թռչուն

  • բացատրիր բառերը — վշտալից, բխել, համակվել, գգվել, անհուն, անհագ, պարփակված, խոռոչ, թոթվել, ննջել, հեգնորեն, սոսկում, հոռետես, ռամիկ, պապակվել, ոստյուն, բաբախել:
  • երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ…  ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը: Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել (ստեղծագործական աշխատանք):
  • Ճնճղուկը եթե մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ: Իսկ արու դեղձանի՞կը:
  • Դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչու՞:
  • Վշտալից-տառապալի

Բխել-հոսել

Համակվել-լցվել

Գգվել-գուրգուրել

Անհուն-ասնսահման

Անհագ-անկուշտ

Պարփակված-շրջափակվել

Խոռոչ-փոս

Թոթվել-շարժել

Ննջել-քնել,նիրհել

Հեգնորեն-հեգնաբար

Սոսկում-Սարսափ,ահ,վախ

Հոռետես-վատատես,կասկածամիտ

Ռամիկ-գյուղացի ժողովուրդ

Պապակվել-պապակել

Ոստյուն-ցատկ, 

Բաբախել-Տրոփել, հարվածել,զարկել:

  • Եթե ազատամիտ մարդուն տան թագավորություն, հարստություն, միևնույն է նա կնախընտրի ազատությունը: Քանի որ ազատությունը ցանկացած հարստությւոնից վեր է: Ինձ համար կարող է վանդակ լինել այն բանը, երբ իմ ազատությունը, գործողություններն ինչ որ մեկը սահմանափակի:
  • Եթե ճնճղուկը լիներ մարդ ապա նա կլիներ ազատամիտ: Իսկ արու դեղձանիկը՝ շատ կասկածամիտ, վախկոտ:
  • Ես կընտրեի ազատությունը: Քանի որ երբ դու ունես ազատություն դու քեզ ազատ ես զգում: Կախում չունես ինչ որ մեկից, ազատ կարող ես արտահահյտել քո կարծիքն առանց վախենալու: Իսկ եթե լինեի հարուստ ապա շատ բաներ պետք է լիներ սահմանափակ: Դրա համար ես կընտրեի ազատությունը:

Posted in Uncategorized

Վրթանես Փափազյան, Ստամոքսի համար

  • աշխատանք բառարանով — անոսր, վսեմություն, քամահրել, տիղմ, ճիրան, լերկ, անվրդով, լայնատարած, հափրացնել, լեշացած։
  • ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։
  • երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։
  • Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։
  • Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):
  • Անոսր-ոչ խիտ, նոսր, ցանցառ, ոչ թավ: 

Վսեմություն-վեհություն, բարձրություն, բարձրագունություն, վեհւագունություն:

Քամահրել-արհամարհել, բանի տեղ չդնել: 

Տիղմ-ցեխ, գայռ, մոր, մորատ, տղմուտ:

Ճիրան-մագիւ, ճանկ:

Լերկ-մերկ, տկլոր, ամայի, ապալեր:

Անվրդով-անխռով, անխռովահույզ, հանդարտ:

Լայնատարած-ընդարձակ, ընդարձակածավալ, լայնածավալ:

Հափրացնել-հագեցնելով զզվեցնել՝ զզվանք պատճառել:

  • Հականիշ զույգ է մեծություն-չնչինությունը:
  • Իմ կարծիքով այն նշանակում է նահանջել: Քանի որ արծիվը նահանջում էր և օր օրի սկսում էր իջնել դեպի ներքև: Այն վտանգավոր էր արծիվի համար:
  • Երբ ուտելիք գտնելը արծվի համար այդքան էլ դժվար չդարձավ,նրա մոտ գնալով կորում էր բարձրերը թռչելու ցանկությունը: Եվ կարևորում կուշտ ստամքոս ունենալը:
  • Ինձ համար հեշտ ու դժվար ճանապարհներ….Մենք երբեք չենք ունենում հեշտ ճանապարհներ: Մեկի համար դա կարող է լինել հեշտ, մյուսի համար դժվար: Ամեն ինչ մեզնից է կախված: Ես փորձում եմ յուրաքանչյուր հարցին կամ միջադեպին ավելի թեթև մոտենամ, որպեսզի այն ավելի հեշտ հաղթահարեմ: Սակայն բոլորս էլ ունենում ենք մի դժվար ճանապարհ, որի ընթացքում գտնում են իրական ընկերների: Եվ յուրաքանչյուր ճանապար մեզ մի նոր բան է սովորեցնում: Ես ինքս ունեմ շավ հարազատ մարդկանց, որոնց հասկացել եմ հենց այդ ճանապարհների ընթացքում: 

Posted in Uncategorized

11-15 ноября (Урок 2)

Чтение рассказа “Время всегда хорошее” ( страница  1, 2, 3)

Письменно:

1.Поставить во множественном числе данные прилагательные и существительные.

Высокий урожай-высокие урожаи

родное село –родные сёла

синее море-синие моря

широкая река-широкие реки,

дальняя роща-дальни рощи.

2.Поставить прилагательные +существительные во множественном числе.

Отличная отметка-отличные отметки

прилежный ученик-прилежные ученики

дальнее село-дальние сёла

топкое болото-топкие болота

синяя лента-синие ленты

новая линейка-новые линейки.

Posted in Uncategorized

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…

Posted in Uncategorized

Ռուսաստանի տնտեսություն

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները,մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ:

2. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Նավթի և գազի արտադրությունը ,գյուղատնտեսությունը,էներգետիկան:

3. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում

Ռուսասստանը հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկիրը և հետևաբար այն ունի շատ ռեսուրսներ ,որոնք գումարի դիմաց մատակարարում է այլ երկրներ :Օրինակ ՝ Հայաստանին գազ և այլն …

Posted in Uncategorized

Վրթանես Փափազյան,Ըմբոստի մահը

  • բացատրել ըմբոստ, գալարվել, գաղջ, պատուտակ, ճգնել, անհագ, զմայլվել, պատվանդան, ոստ, մրմնջալ
  • ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:
  • ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:
  • ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:
  • ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:
  • կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը (ստեղծագործական աշխատանք):
  • ըմբոստ- Ապստամբ, ընդվզող, հանդուգն, հակառակող, չլսող, անհնազանդ: 

գալարվել- Ոլորվել, պտույտներ գործել: 

գաղջ-գարշելի, զզվելի:

պատուտակ- սողոսկող, գետնասող:

ճգնել- Ջանք թափել, ճգնել, ձգտել: 

անհագ-անկուշտ

զմայլվել- կախարդվել, դյութվել, հմայվել, հրապուրվել:

պատմվանդան-հենարան

ոստ- ճյուղ, շիվ, ուղեշ:

մրմնջալ- Մեղմ ձայնով խոսել՝ մի բան ասել, շշնջալ:

  • Պատմավածքում նկարագրում է, որ հասարակությունը չի ընդունում ուրիշի առավելությունները, չարամիտ են և նախանձ: Իսկ իրականում այդպես է, շատ քիչ մարդիկ կան, որ ընդունում են ուրիշի առավելությունները և ունակությւոնները:
  • Կարծում եմ, գրողը ի նկատի է ունեցել սահմանը ստեղծագործ մարդկանց միջև տարբեությունը այլ մարդկանց միջև:
  • Դրանք խորհրդանշում են այն դժվարությունները, որ ունենում է մարդը իր կյանքի նթացքում:
  • Ըմբոստը փորձում է հասնել հաջողության, հաղթանակի: Ես չեմ մեղադրում նրան, քանի որ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ պետք է ձգտի հաջողության:
  • Ներկա պահին չկա որևէ բան, որ փորձեմ հասնել դրան: 

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները,կետադրիր:

  1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:
  2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:
  3. Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:
  4. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
  5. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
  6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:
  7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:
  8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
  9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
  10. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

  1. 1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:
  2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):
  1. Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:
  2. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
  3. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
  4. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:
  5. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:
  6. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
  7. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
  8. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

  1. 1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:
  2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):
  3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքովհառաչով ու քրտինքով:
  4. Արդարությունը խորունկտխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:
  5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլվածսրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր

  1. 1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:
  2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:
  3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:
  4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:
  5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:

  1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:
  2. Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:
  3. Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:
  4. Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:
  5. Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

  1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:
  2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:
  3. Ես այդ թափածդ արցունքներից ծնված Բողոքն եմ:
  4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:
  5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝օվկիանոսագիտությանը նվիրված:
Posted in English

What was your contribution in celebration of school birthday?🥰🥰🥰

This year I moved to another school and that school is (MXITAR SEBASTACI EDUCATION COMPLEX 😆).One of my teachers told us that we are going to celebrate the birthday of the school I couldn’t understand the phrase😅.Then I released what it meant I first laughed then our head teacher told us all about it then I understood. When the day arrived I was exited to see what is going to happened we started singing our old Armenian music as usual and dancing Armenian old dances then our principle came out and gave us a speech the week began to be more interesting…

Our class some what more about a topic such as wine and more yesterday was the day that me and my best friend sand together with the other student of our school it was awesome and scary at the same time this is what I can say about how I felt about the contribution in celebrating the schools birthday 🥳🥳🥳.

Posted in Uncategorized

Cytomegalovirus retinitis🥰😅

Cytomegalovirus retinitis- ը, որը նաև հայտնի է որպես CMV ռետինիտ, աչքի ցանցաթաղանթի բորբոքում է, որը կարող է հանգեցնել կուրության:Մարդկային ցիտոմեգալովիրուսով վարակվելու հետևանքով այն տեղի է ունենում հիմնականում այն ​​մարդկանց մոտ, որոնց իմունային համակարգը վարկաբեկվել է, ՁԻԱՀ-ով հիվանդների 15-40% -ը:Կան ռետինիտի տարբեր տեսակներ, ինչպիսիք են ռետինիտ պիգմենտոզան (առաջացնում է թունելի տեսողություն):ախտանիշները այն սովորաբար սկսվում են մեկ աչքից (և ունեն նաև ցանցաթաղանթի ջոկատի հնարավորություն) ՝ ներկայացնելով որպես.

.լուսավոր տեսողություն

.կույր կետ


Հատկություններ ձեր տեսլականի մեջ։

Cytomegalovirus հերպեսի վիրուսի մի տեսակ է, որն առաջացնում է ցիտոմեգալովիրուսի ռետինիտ: Հերպեսի վիրուսների այլ տեսակներ ներառում են հերպեսի սիմպլեքս վիրուսներ և Epstein-Barr վիրուս: Երբ անհատը վարակվում է այս վիրուսներով, նրանք մարմնում մնում են ամբողջ կյանքի ընթացքում : Ինչը առաջացնում է վիրուսը նորից ակտիվացնելու համար հետևյալն է (չնայած CMV- ն կարող է նաև բնածին լինել):
Լեյկոզ
ՁԻԱՀ-ը
Immunosuppressive քիմիաթերապիա

Մարդու ցիտոմեգալովիրուսը (HCMV կամ CMV) Herpesviridae ընտանիքում ԴՆԹ վիրուս է, որը հայտնի է միջուկային և ցիտոպլազմիկ ներառություններով խոշոր բջիջներ արտադրելու միջոցով CMV- ն վարակում է ամբողջ աշխարհում բնակչության մոտ 40% -ը Այն տարածքները, որոնք վարակված են ցիտոմեգալովիրուսով, բջիջներ են զարգանում նեկրոզից, չնայած ցանցաթաղանթի ներսում բորբոքումը մեծ չէ: Rhegmatogenous ողնաշարի ջոկատները կարող են առաջանալ բուժված ռետինիտի հատվածներում անցքերի զարգացումից հետո (ցանցաթաղանթը կարող է լինել ատրոֆիկ):Պոլիֆերատիվ vitreoretinopathy- ը նկատվել է ցանցաթաղանթի ջոկատի դեպքերի դեպքում: