Posted in Պատմություն 8

Նոյեմբերի 18-24 (Առաջադրանք 2)

Ֆիլմը դիտելուց հետո նոր տեղեկությունները շարադրիր  քսան նախադասության սահմաններում: «Վիեննայի կոնգրեսը»/տեսաֆիլմ/

Տեսաֆիլմը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Շատ բաներ ինձ արդեն հայտնի էին:

1814-1815թթ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով:Նպատակն էր, ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն ծաղաղություն: Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն հիմք հանդիսացավ ավարտելու եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների,բացի Թուրքիայից. 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում  Անգլիան,  Ռուսաստանը  և Ավստրիան։ Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ Բոլորի հիշողության մեջ, այն մնացել է, որպես «Պարող վեհաժողով»: Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։ Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր ուներ իր շահերը։  Ռուսաստանը,  Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ  Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ  և  նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը: Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված  Նապոլեոնը,  1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ,  1815 թվականի հունիսի 9 ին,  Ռուսաստանը,  Պրուսիան,  Ավստրիան,  Անգլիան,  Ֆրանսիան,  Իսպանիան,  Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։  Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ: Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 շրջաններից բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը: Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։ Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը: Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր փոխադարձ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

«Վիեննայի վեհաժողովը և Թալեյրանը»

«Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s