Posted in Uncategorized

Դաս.15

Թեմա՝

§14. ԷներգիաՄեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա

§16.Պոտենցիալ էներգիա

1.Որ մեծությունն է կոչվում էներգիա:

Այն ֆիզիկական մեծությունը,որը բնութագրում է մարմնի աշխատանքկատարելու ունակությունը,կոչվում է էներգիա:

2.Բերել օրինակներորոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքիկապը:

3.Ինչ միավորով է չափվում էներգիան ՄՀում:

Էներգիան ՄՀում չափվում է ջոուլով  (Ջ),ինչպես և աշխատանքը:

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Մեխանկայում ուսումնասիրում են  կինետիկ էներգիան և պետենցիալէներգիան:

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:

Կինետիկ են անվանում այն էներգիան,որը ուսումնասիրում էմարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան:

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

Մարմնի կինետիկան կախված էvարագությունից ևmզանգվածից:

7. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ =mv2 : 2

8. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ որ մարմինը գտնվում է դադարի վիճակում:

9.Ինչպես է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

Հավասարաչափ արագացող շարժման դեպքում։

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Պոտենցիալ էներգիա անվանում են մարմինների փոխազդեցությամբպայմանավորված էներգիան։

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

Սեղմված զսպանակը կամ ճկված քանոնը:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնիպոտենցիալ էներգիան:

Eպ = mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնիպոտենցիալ էներգիան:

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունիցԻնչպես է փոխվում նրապոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

15.Ինչպես կարելի է համոզվելոր սեղմված զսպանակն օժտված էպոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէառարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Posted in Uncategorized

Միասնության խնդիր

Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:

Ընտանյոք հանդերձ  (կամ ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլօգտագործիր):

• Նուբարն ամեն առավոտ հոր հետ բարձրանում էր սարը:

• ընկերներով մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:

• Վարդգեսը ժամանակ չուներ նրանց հետ այդ հարցը քննարկելու:

• Նա միշտ որսի էր գնում ընկերների և բարեկամների հետ:

• Մինչև ուշ երեկո տղամարդիկ աշխատեցին դաշտում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Նրանք, սառը տունդրայում կամ արեւադարձային ջունգլիներում սառը հող վարողները, համարյա միշտ կյանքից գնում են քաղաքի ստվերների հետ, առանց հետք թողնելու:

Նրանք-ենթակա.
տունդրայում- տեղի պարագա.
սառը-որոշիչ.
ջունգլիներում-տեղի պարագա.
արեւադարձային-որոշիչ.
հող վարողները-բացահայտիչ.
սառը-որոշիչ.
գնում են -ստորոգյալ.
կյանքից-անջատման խնդիր.
քաղաքի-հատկացուցիչ.
ստվերների հետ -միասնության խնդիր.
հետք-ողիղ խնդիր.
թողնելու-ստորոգյալ

Կետադրիր։

  1. Մարդը՝ Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու։
  2. Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհորդները, այժմ մի փոքր տրորված՝ նորից հեռուն են տանում:
  3. Բնության մեծ գաղտնիքը ՝ կյանքի ծագումը գուշակելու համար, ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
  4. Անիվ չունեցող սահնակները շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ սահակողավոր քարշակները ՝ սալով
  5. Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, և նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Posted in Uncategorized

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից(ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

• Նա վաղուց էր ձանձրացել նրանից:

• Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:

• Ես ոչ մի կերպ չեմ կարողանում զգեստից ազատվել:

• Նա մեզ չզրկեց երջանկությոնից:

• Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում շրջապատից,մարդուց:

Ընդգծիր անջատման խնդիրները:

• Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
• Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակկյանքից:
• Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք….
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
• Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես: • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

• Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
ոչնչացում-ենթակա.
սպառնում է-ստորոգյալ.
փղերի-հատկացուցիչ
վայրերի-հատկացուցիչ.
ուրիշ-որոշիչ.
որտեղ-տեղի պարագա.
որսագողերի-հատկացուցիչ.
վաճառողների-հատկացուցիչ.
փղոսկր-որոշիչ.
չի ձեռնարկվում-ստորոգյալ.
ոչինչ-

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին՝ որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքովերկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով՝ աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ մանուկ հասակիցչէր տեսել:
  8. Դժվարին չարքաշ կյանքի ընթացքում, հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

• Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելումիջոցը կգտնի:
Իր նպատակը լավ պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի։

• Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
Իր հետ այդ պահին եղածը, ինքն էլ չիմացավ։

• Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
Բոլորովին չսպասված մարդուց էլ, հարված ստացավ։

• Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:

• Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիրխառնեց իրար փոշով ու աղբով:

Posted in Uncategorized

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլին նամակ էր գրել իր դստերը, որում նա պատմում էր իր կյանքի մասին, խորհուրդներ էր տալիս նրան և խնդրում, որ նա երբեք չմոռանա իր հորը և նրա ասածները։ Չարլին իր նամակում ավելի շատ խոսում էր փողի և արժանապտվության մասին։ Նա ուզում էր աղջկան սովորեցնել, թե ինչքան է փողի գինը, ինչպես պիտի վերաբերվի փողին։ Նա աղջկան դրամական չեկ էր նվիրել, բայց ասում էր, որ աղջիկը օգտագործելուց առաջ հիշի, որ այդ գումարը միայն նրան չէ պետք։ Այդ գումարի կարիքը շատ մարդ ունի։ Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։ Եվ նա պետք է միշտ հիշի, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին նա է։ Նամակում Չապլինն անընդհատ նշում էր, որ աղջիկը ընկալի այն ամենը ինչ նա ասաց։

Ինձ թվում է, որ Չարլի Չապլինը նամակով ցանկանում է ասել, որ կապ չունի, թե ինչ կյանքով ես ապրում, դու պետք է ամեն ինչ տեսնես, լսես, օգնես և սովորես։

Posted in Uncategorized

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «Բան ունեմ ասելու»

Այս պատմվածքը Սուրբ Ծնունդի և նրա խորհրդի մասին է։ Սուրբ Ծնունդին ընդառաջ անապահով երեխաների համար պատրաստել էին հանդիպում Ձմեռ պապի հետ։ Հանդիպման ժամանակ Ձմեռ պապը յուրաքանչյուր երեխայի հետ զրուցում էր, հարցնում, թե ինչ նվեր է ցանկանում և վերջում տալիս էր մի փաթեթ։ Դահլիճում բացի երեխաներից կար ևս մի մարդ։ Նա տեսնում էր, որ Ձմեռ պապը երեխաներին հարցնում է, թե ինչ են ուզում, սակայն տալիս է մեկ այլ նվեր։ Նա կանգնեց և բարձր ձայնով բողոքեց։ Ոստիկանները այդ մարդուն հեռացրին դահլիճից և նա ասաց, որ գոնե մեկը պետք է ստանա այն ինչ ցանկանում է։ Ոստիկանները նրան բաց թողեցին և նա մտավ դահլիճ ու սկսեց խոսել երեխաների և Ձմեռ պապի հետ։ Նա բացատրեց երեխաների, որ պետք չէ նեղվել նրա համար, որ չեք ստանում այն ինչ ցանկանում եք, կարորն այն է, որ ձեր մասին մեկը մտածում է և ձեզ համար նվեր է պատրաստում։ Ձմեռ պապին ել ասեց, որ երեխաների պետք չէ հարցնել, թե ինչ նվեր են ուզում, պետք է նրան ներշնչես և սովորեցնես, որ ամեն մի փոքրիկ բանից պետք է ուրախանալ։

Posted in Uncategorized

2-6 декабря (Урок 2)

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В больших городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
  2. Мы – архитекторы и строители. У нас есть план нового города. На карте еще нет этого нового города, но мы его очень любим. Мы сроим этот город. В этом городе еще нет медицинского института, но есть юноши и девушки, которые хотят учиться там. В этом новом городе нет консерватории, но есть молодые музыканты, которые мечтают учиться и выступить там. У нас нет большого стадиона, но есть замечательные баскетбольная и футбольная команды. У нас нет драматического театра и театра оперы и балета, но есть прекрасные балетная и музыкальная школа. Мы приглашаем вас в наш город!

Posted in Uncategorized

Դաս 6

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները(էջ 37_41), ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե չլիներ միջանկյալ ուղեղը 

Սա գտնվում է մեծ կիսագնդերի տակ, որի հիմնական բաժիններից են տեսաթումբը և ենթատեսաթումբը: Տեսաթմբում են տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։ Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, այն վերահսկում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրույթունը։ Այստեղ են գտնվում նաև քնի, քաղցի և ծարավի զգացողությունը, ջերմակարգավորման կենտրոնները։ Հետևաբար մենք չէինք զգա քաղց, ծարավ, քնի հակում։ Նաև չէինք ունենա զգայարանները, քանի որ տեսաթմբում են տեղակայված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները։

Posted in Uncategorized

Կենսաբանություն (դաս 5)

Դասաքրքից սովորում եք էջ՝37_42(ըստ բլոգում դրված գրքի)։

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:

15 Հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին․․․

Փաստ 1. Ցավ չկա

Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:

Փաստ 2. Գիրություն

Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:

Փաստ 3. Մեծ բարձրություն

Բարձրությունները ազդում են ուղեղի վրա, առաջ բերելով հալյուցինացիաներ: Դրա պատճառը ուղեղի թթվածնով վատ սնուցումն է: Դա հաճախակի պատահում է ալպինիստների հետ: 2438 մ և ավել բարձրություններում նրանք իրենց մարմնից դուրս եկող լույս են տեսնում, կամ նրանց թվում է իրենց կողքը մարդ կա:

Փաստ 4. Երեխայի ուղեղը

Երբ մարդիկ իրենց երեխաների համար բարձրաձայն կարդում կամ խոսում են՝ դա նպաստում է ուղեղի առավել արագ զարգացմանը։

Փաստ 5. Աջն ընդդեմ ձախի

Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:

Փաստ 6. Աջ, ձախ, աջ…

Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը:

Փաստ 7. Լուսավորության պահը

Գիտե՞ք արդյոք, որ արթուն ժամանակ մեր ուղեղը այնքան էներգիա է արտադրում, որը հերիք է էլեկտրական լամպը վառելու համար:

Փաստ 8. Ստեղծելով հիշողություններ

Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:

Փաստ 9. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է

Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:

Փաստ 10. Չափից շատ եք մտածում

Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք: Երևում է մենք իրոք չափից շատ ենք մտածում:

Փաստ 11. Շուրջերկրյա ուղևորություն

Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:

Փաստ 12. Հոտ

Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողությունները ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունը ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:

Փաստ 13. Ո՞ւմն է մեծ

Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:

 Փաստ 14. Պատկերի շտկում

Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:

Փաստ 15. Չափսը կարևոր չէ

Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը։