Posted in Աշխարագրություն 8

Իրան🇮🇷

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրան. քարտեզ.png

Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան: Այն գտնվում է ԱՊՀ – անդամ երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում: Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67% – ը: Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է:

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը թողարկում է պլաստմասսաներ, պարարտանյութեր, ռետինատեխնիկական ապրանքներ, լաքեր, ներկեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը ունեն մեծ պահանջարկ միջազգային շուկայում։ Իրանը արտահանում է նաև տրակտորներ, ավտոմոբիլներ, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային մեքենաներ։

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով ՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով: Երկրի հյուսիսում, կենտրոնական և Պարսից ծոցին հարող շրջաններում հայտնաբերվել են նավթի և բնական գազի համաշխարհային նշանակության պաշարներ: Իրանում են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9% – ը և բնական գազի ՝ 17% – ը: Հսկայական են հանքային աղերի պաշարները: Երկրի ընդերքում հայտնաբերված են քարածուխ, ուրան, սև և գունավոր մետաղներ: Մեծ չափերի են հասնում նաև շինանյութերի, հատկապես մարմարի պաշարները: Իրանի համար կարևոր նշանակություն ունեն հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները, որոնցով առանձնանում են առափնյա գոտին և լեռնային շրջանները: Իրանը հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է: Իրանն ապահովված է աշխատանքային ռեսուրսների մեծ ներուժով: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իրանի արագ զարգացող ճյուղերից է մեքենաշինությունը: Արագ է զարգանում նաև քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը: Թեթև արդյունաբերության հնագույն, ամենատարածված և եկամտաբեր ճյուղը գորգագործությունն է: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Իրանը այգեգործության երկիր է:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ, որոնցից են ՝ նավթը, գազը, գունավոր մետաղները (երկաթ, պղինձ, կապար, ցինկ, քրոմ, մոլիբդեն): Իրանն ունի շինանյութի մեծ պաշարներ, քարածուխ, ուրան…

Posted in English

drinking water💦

785 million people lack even a basic drinkingwater service, including 144 million people who are dependent on surface water. Globally, at least 2 billion people use a drinking water source contaminated with faeces. Contaminated water can transmit diseases such diarrhoea, cholera, dysentery, typhoid, and polio.

Safe and readily available water is important for public health, whether it is used for drinking, domestic use, food production or recreational purposes. Improved water supply and sanitation, and better management of water resources, can boost countries’ economic growth and can contribute greatly to poverty reduction.

In 2010, the UN General Assembly explicitly recognized the human right to water and sanitation. Everyone has the right to sufficient, continuous, safe, acceptable, physically accessible, and affordable water for personal and domestic use.

Contaminated water and poor sanitation are linked to transmission of diseases such as cholera, diarrhoea, dysentery, hepatitis A, typhoid, and polio. Absent, inadequate, or inappropriately managed water and sanitation services expose individuals to preventable health risks. This is particularly the case in health care facilities where both patients and staff are placed at additional risk of infection and disease when water, sanitation, and hygiene services are lacking. Globally, 15% of patients develop an infection during a hospital stay, with the proportion much greater in low-income countries.

Inadequate management of urban, industrial, and agricultural wastewater means the drinking-water of hundreds of millions of people is dangerously contaminated or chemically polluted.

Some 829 000 people are estimated to die each year from diarrhoea as a result of unsafe drinking-water, sanitation, and hand hygiene. Yet diarrhoea is largely preventable, and the deaths of 297 000 children aged under 5 years could be avoided each year if these risk factors were addressed. Where water is not readily available, people may decide handwashing is not a priority, thereby adding to the likelihood of diarrhoea and other diseases.

Diarrhoea is the most widely known disease linked to contaminated food and water but there are other hazards. In 2017, over 220 million people required preventative treatment for schistosomiasis – an acute and chronic disease caused by parasitic worms contracted through exposure to infested water.

In many parts of the world, insects that live or breed in water carry and transmit diseases such as dengue fever. Some of these insects, known as vectors, breed in clean, rather than dirty water, and household drinking water containers can serve as breeding grounds. The simple intervention of covering water storage containers can reduce vector breeding and may also reduce faecal contamination of water at the household level.

Posted in Ֆիզիկա 8

Տատանումներ

ատանումը դա ինչ որ մի մեծության փոփոխություն է, որը ճշտությամբ կամ մոտավորապես կրկնվում է ժամանակի ընթացքում։

Ի՞նչ է բնորոշ բոլոր տատանումներին.

1. Դրանք շարժումներ են, որոնք կատարվում են հերթականությամբ՝ հակադիր ուղղություններով։

2. Կրկնելիությունը։

Եթե այդ մեծությունները փոխվում են ճշտությամբ կրկնվելով կոչվում են պարբերական։ Ճշտությամբ կրկնվող տատանումները ժամանակի ընթացքում կոչվում են պարբերաբար։

Տատանումների տարբերությունը կոչվում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում մարմինը կատարում է մեկ լրիվ տատանում։

T-տարբերություն

[T]=վ

N=t/T

V=նյու

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։

Տատանումները լինում են ազատ և հարկադրական։ Տատամողական համակարգում գործող ուժերին ազդեցությամբ ծակող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում կոչվում են սեփական կամ ազատ տատանումներ։ Իսկ այդ տատանումների հաճախությունը սեփական հաճախություն։

Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծերից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

Posted in Գրականություն 8

Վահան Տերյանի հինգ բանաստեղծությունները

1.ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Այս բանաստեղծուցյան գույնը կանաչ է , որովհետև իմ ամենա սիրած գույն է կանաչը։

2.ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Այս բանաստեղծուցյան գույնը մուք կապույտ է , որովհետև տխրության մասին է խոսում ։

3.ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Այս բանաստեղծուցյան գույնը նարնջագույն , որովհետև աշնան ամենաշան տարածված գույնը դա նարնջագույն է ։

4.ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

5.ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…

Սև և բաց կապույտ, որովհետև տխուր սիրո մասին է և շատ տառապանքներ կան դրա մեջ։

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Վահան Տերյան

  • Հավաքել տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:

Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից։

  • Խմբով կամ անհատական պատրաստել աուդիո-ընթերցում կամ տեսահոլովակների շարք (ճաշակով երաժշտությամբ և համապատասխան կադրերով):

Կենսագրական տեղեկութձուններ

Նվարդ Տերյան

 Հայ տերյանագետ, թարգմանչուհի: Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը:

Նվարդ Տերյանը ծնվել է 1920 թվականին Մոսկվայում: 1942 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը: Կազմել, ծանոթագրել և հրատարակել է Վահան Տերյանի 67 նամակները՝ ուղղված Միսկարյան քույրերին («Չհրապարակված նամակներ», 1970 թ.), ռուսերեն է թարգմանել, կազմել, ծանոթագրել «Քննադատություն և հրապարակախոսություն» (1985 թ.) ժողովածուն: Տողացի ռուսերեն է թարգմանել Վահան Տերյանի չթարգմանված բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել 1985 թվականին Լենինգրադում հրատարակված «Վահան Տերյան» ժողովածուում:

Մահացել է 1978 թվականին Մոսկվայում: Թաղված է Գանձա գյուղում, 1852 թվականին իր պապերի՝ Տեր Գրիգորի և Տեր Սուքիասի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու բակում: Եկեղեցին ընդգրկված է Վահան Տերյանի տուն-թանգարանի համալիրի կազմում: