Posted in Հայոց լեզու 8

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվիցևգնում եմ հեռու՝անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  1. Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  2. Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  3. Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  4. Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  5. Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ)

  1. Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ Սևանում :
  2. Այս ճանապարհով ենք գնում ամեն օր:
  3. Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  4. Պատուհանից լույս էր կաթկթում:
  5. Արորով ինձ սենյակից հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:
  2. Նրա հայացքը գնաց այնտեղ , որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից , ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով , որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
  5. Մշուշ էր բարձրանում այնտեցից , ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  1. Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էր հին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնության մասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էր չարությամբ ու դաժանությամբ:
Posted in Հայոց լեզու 8

Վերաբերության խնդիր

Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխությանշուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվորթոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամվերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

1. Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:

2. Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկբավարար են ձերբակալելու համար:

3.Արիության, փառքի ու սխրանքի մասին ես մոռանում էի այս դառնագին հողում:

4Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:

5Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

Դու քրոջդ մասին Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
1.Երբեմն ինձ հարցնում էր տիեզերքի, աստղերի, մոլորակների մասին:
2.Իրինայի լուրջ քննարկումներ սկսվեցին:
3. Քթի տակ ինքն իրեն խոսում էր Վիկայի, Անահիտի, Աշխենի վերաբերյալ:
4.Պլուտոնի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեին:

•հանցագործի մասին ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:


• Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմիկազմվածքի ամրությունը:

պատերը—ենթակա
ողողվում էին—ստորոգյալ.
կաթիլներով— միջոցի խնդիր
ջրի—հատկացուցիչ
խղճուկ-որոշիչ.
շենքի— հատկացուցիչ.
փոքրիկ—որոշիչ.
ծերունին—ենթակա.
աչքերով—միջոցի խնդիր
փորձում էր—ստորոգյալ.
ստուգել—ստորոգյալ.
ներսակողմիկազմվածքի—հատկացուցիչ.
ամրությունը—ուղիղ խնդիր

Կետադրիր.

1. Երկու մոմ, իբրև հույսի կերոններ մարմրում էին տաճարիներսում:

2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ և դրանցում միասին բնակվում էին՝ Կամսարական հինգ եղբայրները:

3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել ենգյուղերը ,որտեղ խավար խեղճություն կա:

4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

5. Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր ՝Գրիգոր պապիերբեմնի տունը հաստատուն հիմքերով ու պատերով, շոգիցպաշտպանող նեղ լուսամուտներով փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝օգտագործելով վերաբերության խնդիրներ:

1.Կինը մտածում է, որ նրանից գլուխ չի հանում:

 2.Նա հարցրեց աղջկան, թե որտեղ են տանեցիները:

3.Ապա խոսեց Աշոտ սեպուհը, որ պարսից զորավարը զորք է բերել Հայաստան:

 4.Նա զարմանում էր, թե ինչ է իր մեջ տեղի ունենում:

 5.Բեշիրը մտածում էր, որ իր անունը լսելիս սարսափահար ենլինում:

Posted in Պատմություն 8

Փետրվարի 3-9-ը, առաջադրանքներ

Առաջադրանք 1

Դասարանական-Արևելյան Հայաստանի դրությունը /Հայոց պատմություն , 8-րդ դասարան, էջ 5564

1024px-Aivazovsky_-_View_of_Constantinople_and_the_Bosphorus

Տանը

  • Ներածություն

Եվրոպական զարգացած երկրների համեմատ Ռուսաստանում ավելի ուշ սկսվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Երկրի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր 2-րդ կայսեր կողմից 1860-1870թթ իրականացաված լիբերալ, այսինքն ազատական բարեփոխումների շնորհիվ։ Արդիականացման գործընթացը ներթափանցեց նաև կայսրության ազգային երկրամասեր, այդ թվում Արևելյան Հայաստանը։

  • Պատմիր  XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին:

1830-ական թվականներին Արևելյան Հայաստանի մեծ մասի ազատագրումով և հայ բնակչության ներգաղթով նպաստավոր պայմաններ ու հեռանկարներ ստեղծվեցին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման համար։ Վարչաքաղաքական բաժանումների հետևանքով սկսեցին ուրվագծվել Հայաստանի սահմանները: Առաջիկա 30 տարվա ընթացքում ցանքատարածություններն ավելացան 2.5 անգամ, կրկնապատկվեց անասունների գլխաքանակը: Արարատյան դաշտում և լեռնային գոգավորություններում ցորենի ու գարու արտադրությունը հնգապատկվեց, բրինձինը՝ ավելացավ 2.5 անգամ, բամբակինը և վուշինը՝ գրեթե 4 անգամ: Միայն 3 տարում՝ 1861-1864 թվականներին, բամբակի արտադրությունը տասնապատկվեց՝ հասնելով 300 հազար փութի: Զգալի առաջընթաց ապրեցին այգեգործությունը և խաղողագործությունը: Շուկային համապատասխան՝ փոփոխություններ կրեցին յուղատու բույսերի արտադրությունը, շերամապահությունը, բանջարաբուծությունը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։

  • Համեմատիր Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքականությունները:
  • Թվարկեք XIX դարի II կեսին հայերի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և դրանց հետևանքները:

Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում։ Երկրամասի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությանը։ 1899թվականին գործարկվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, իսկ երեք տարի հետո՝Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը։ Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը զարգացզծ էր Ալավերդիում և Կապանում։ Երկրորդ տեղն էր գրավում կոնյակի արտադրությունը։Արևելյան Հայաստանըկոնյակի և օղու արտադրությամբ աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում։ Հատկապես նշանավորէր Ն.Շուշտովի գործարանի «Արարատ» ապրանքանիշի կոնյակը։ Հայկական գյուղը նույնպես մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ։

  • Տեսակետ
  • <<Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ձեռնարկության պատմությունը>>/ռադիոնյութ, տեսաֆիլմ/
Posted in Պատմություն 8

Հանդիպում Իրինա Գասպարյանի հետ

Երեկ ամսի 30-ին մեզ այցելել էր Իրինա Գասպարյանը։ Նա ասորի էր։ Մեզ նա պատմեց շատ հետաքրքիր պատմություններ, ասորիների հետ կապված։ Նա ասեց որ իրենց այբուբենա կազմված է 29 տառից։ Մեզ նա բերել էր գիրք որ թարգմանված էր հայերենով, ասորերենով և ռո ւսերենով։ Նաև նրանք ունեն միջազգային թերթ” ” որը նաև թարգմանված էր ասորորենով։ Նա պատասխանեց մեր հարցերին շատ հետաքրքիր էին, նաև ես հարց տվեցի թե ինչպես նա ասորորոն կլինի ” ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԸ”։ Նա նաև ասաց որ բաստուրման հայկական մսամթերք չէր, այլ ծագումով ասորական է։ Կրթահամալիրի կողմից մենք նվիրեցինք սուրճի բաժակ որը պատրաստվավծ էր ձեռքով։