Posted in Աշխարագրություն 8

Ադրբեջան

1.Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։

2.Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:

3.Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

Posted in Պատմություն 8

Փետրվարի 15-22 (Առաջադրանք 2)

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին/:Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 65-73

համացանց՝ օգտագործել օտարալեզու աղբյուրներ/

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բացվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն: Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը, Սորբոնը, հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի, Սանկտ Պետերբուրգի համալսարանները:

  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:

Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ:

  • Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։

Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում։

Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում։

Image result for օքսֆորդի համալսարան

  • Մի երգահանի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Յոհան Սեբաստիան Բախ բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար։ Հայտնի է այնպիսի գործիքային ստեղծագործություններով, ինչպիսին են Գոլդբերգի վարիացիաները և Բրանդենբուրգյան կոնցերտները, հեղինակել է «St Matthew Passion» և « Mass in B minor (BWV 232)» վոկալային երաժշտական գործերը: 19-րդ դարի վաղ երաժշտության վերածննդից սկսած Բախը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը:

Բախերի ընտանիքում արդեն մի քանի կոմպոզիտորներ կային, երբ Այզենախ քաղաքում ծնվեց Յոհան Սեբաստիանը՝ ընտանիքի վերջին երեխան: Որբանալով 10 տարեկանում՝ նա հինգ տարի ապրել է իր ավագ եղբոր հետ, որից հետո շարունակել է իր երաժշտական ուղին Լյունեբուրգում: 1703 թվականին նա վերադարձել է Թյուրինգիա՝ աշխատելով որպես երաժիշտ Բողոքականության եկեղեցիներում և երկար ժամանակ Վայմերի արքունիքներում, որտեղ էլ ընդլայնել է իր ռեպերտուարը: 1723 թվականից որպես դիրիժոր է աշխատել Լայպցիգի Սբ. Թոմաս եկեղեցում: Բախը երաժշտություն է գրել քաղաքի հիմնական Լյութերական եկեղեցիների համար և նրա համալսարանի ուսանողական «Collegium Musicum» անսամբլի համար: 1726 թվականից սկսած նա հրատարակել է իր ստեղնաշարային և երգեհոնային որոշ ստեղծագործությունները: Լայպցիգում, ինչպես նաև իր նախկին որոշ պաշտոնների ժամանակ, ունեցել է դժվար հարաբերություններ իր գործատուի հետ, սակայն այդ իրավիճակը փոխվել է, երբ 1736 թվականին Հոլանդիայի Ավգուստ III-ը նրան շնորհել է արքունական կոմպոզիտորի տիտղոս: Իր կյանքի վերջին տասնամյակում Բախը վերամշակել և ընդլայնել է իր վաղ շրջանի ստեղծագործությունները: Նա մահացել է 1750 թվականին աչքի վիրահատության բարդություններից:

Image result for Õ«ÕµÕ¸Õ°Õ¡Õ¶ Õ½Õ¥Õ¢Õ¡Õ½Õ¿Õ«Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ­
  • Մի գիտնականի մասին պատմություն/տեսաֆիլմ/

Անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին: Դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի:

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:

Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն`   լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը: Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:

  • Մի նկարչի պատմություն/տեսաֆիլմ/

Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին: Նա եղել է նաև գրող, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար: 1466թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469-1478թթ. աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն:

1495-1497թթ. Լեոնարդո դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ: Հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483-1494թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500-1507թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513-1517թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514-1516թթ.) և այլն: Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված է եղել թափառել: Աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517թ. Ֆրանսուա Ա թագավորի հրավերով որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար» տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր-Բլուա-Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:  Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝  Դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Մահացել է 1519թ. մայիսի 2-ին:

  • Նոր դարերի մարդկանց ՝առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը/տեսաֆիլմ/

Գիտության մեծ թռիչքը և հատկապես կիրառական նվաճումները հսկայական փոփոխություններ առաջացրին մարդկանց կյանքում և կենցաղում։ Միջնադարից մարդկությունը ստացել էր բավականին ծանր ժառանգություն։ Նրան հետապնդում էին պարբերաբար կրկնվող սովն ու համաճարակները։ Կյանքի միջին տևողությունը 50–55 տարի էր։ Չափազանց մեծ էր երեխաների մահացությունը։ Արդյունաբերական հասարակությունն աստիճանաբար փոխեց իրադրությունը։ Ցանքատարածությունների և արոտավայրերի ընդարձակումը, նոր մշակաբույսերի և գյուղմեքենաների ներդրումը հարստացրին բնակչության կերակրացանկը։ Բարելավվեց նաև առողջապահությունը։