Posted in Պատմություն 8, Թարգմանություն

Դիանա Աբգար

Դիանա Հովհաննեսի Աբգար (օրիորդական անուն ազգանունը՝ Անահիտ Աղաբեկյանհոկտեմբերի 121859ՅանգոնՄյանմա – հուլիսի 81937ՅոկոհամաՃապոնիա), հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ, 19191920 թվականներին Հայաստանի Հանրապետությանդիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա), աշխարհում առաջին կին դիվանագետ: Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ:

Diana Aghabegyan.jpg

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին: Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայիմայրաքաղաք ՌանգունՆոր ՋուղաԲոմբեյ, նաև՝ Կալկաթա, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Ծնվելուց նրան տրվել է երկու անուն` Գայանե և Անահիտ: Նա սերում էր Աղաբեկյան ընտանիքից, որոնց նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայիցղզլբաշների կողմից արտաքսվել էին Պարսկաստան: Նրա հայրը` Հովհաննես Աղաբեկը, մանուկ հասակում իր ծնողների հետ տեղափոխվեց Հնդկաստան, իսկ մայրը` Ավետը` Թադևոս Ավետումի ընտանիքից` Շիրազից էր: Դիանան ընտանիքի ամենափոքր` յոթերորդ զավակն էր: Նրա ընտանիքը Կալկաթա տեղափոխվելուց հետո, Դիանային կրթության են տալիս կանանց մենաստան, որտեղ վերջինս ստացավ անգլերեն կրթություն և ուսումնասիրեց սանսկրիտ ու հինդի, իսկ տանը սկսեց ուսումնասիրել հայերեն լեզուները: Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։

1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից: Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Միքայելի նախնիներից մեկը` Հարություն Աբգարը, 1819 թվականին հիմնադրեց «Առևտրային ընկերություն Աբգար» ընկերությունը, սկզբում Բոմբեյում, իսկ հետո` Կալկաթայում: Ընկերությունն ուներ սեփական նավատորմ, զբաղվում էր մետաքսի առևտրով, բրնձի ներկրմամբ և արտահանմամբ Սինգապուրում և ՓենջաբումԿոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։

Ճապոնիայում գտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելու տաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը:

Ճապոնիայում ծնվեցին նրանց հինգ երեխաները, որոնցից երկուսը մահացան վաղ հասակում: 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու հանկարծակի մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաաշխույժ նավահանգստային քաղաքը` Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն, որն առևտուր էր իրականացնում ՉինաստանիԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։67 տարեկան հասակում Դիանայի մոտ խնդիրներ սկսվեցին կապված տեսողության և լսողության հետ, հոդաբորդ առաջացավ:

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ Տոկիոյում:

1984 թվականին ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով Յոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 19111918 թվականներին հրատարակված 3 գրքերը։

1938 թվականին նրա որդիները տեղափոխվեցին ԱՄՆ, իրենց հետ տանելով իրենց մոր նամակաները և ձեռագրերը: Դիանայի սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում։ Նրա թոռը՝ Լայոնել Գալուստյանը քիմիագիտության և փիլիսոփայության դոկտոր է։

Posted in Պատմություն 8

Առաջադրանք 1.Արևելքի ավանդական հասարակությունները

800px-Velázquez_Arachne

Արևելքի ավանդական հասարակությունները/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան ,էջ 55-60

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստան
Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից: 
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը: 
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան

1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ եր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսացնել արտաքին աշխարհից, իսկ հիմա Չինաստանում կան երկու հարյուր միլիոնից ավել միգրանտ աշխատողներ: Հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Չնայած որ այժմ Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ, Չինաստանի հասարակության ութսուն տոկոսը դավանում է Չինական կրոն, որը ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօրվա հասարակությունը շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին, տարբեր տարածաշրջաններում Չինաստանը բացում է հսկայական դեսպանատներ: Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի կարևոր բան է փոխվել, մեծացել է Չինաստանի հասարակությանը վստահությունը արտաքին աշխարհի նկատմամբ:

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից: 

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ:

Posted in Տեխնոլ.

Դդմի չիր

Այսօր մենք մեր տեխնոլոգիայի խմբով չգնացինք ագարակ։ Դրա փոխարեն գնացինք խոհանոց և այնտեղ պատրաստելու էինք դդմի չիր։ Սկզբում գազոջախին կաթսայով ջուր տաքացրինք այնտեղ լցնելով շաքարավազ հետո երբ ջուրը եռաց ավելացրինք կտրատած դդումը։ Մի քանի րոպե հետո դդումը հանեցինք ջրի միջից։Ամեն ինչ հետաքրքիր էր բայց ավել լավ էր գնաինք ագարակ և զբաղվեինք շների խնամքով։