Posted in Uncategorized

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվիցևգնում եմ հեռու՝անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  1. Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  2. Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  3. Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  4. Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  5. Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ)

  1. Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ Սևանում :
  2. Այս ճանապարհով ենք գնում ամեն օր:
  3. Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  4. Պատուհանից լույս էր կաթկթում:
  5. Արորով ինձ սենյակից հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:
  2. Նրա հայացքը գնաց այնտեղ , որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից , ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով , որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
  5. Մշուշ էր բարձրանում այնտեցից , ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  1. Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էր հին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնության մասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էր չարությամբ ու դաժանությամբ:

Leave a comment