Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
- Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
- Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
- Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
- Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Գտի՛ր ձևի պարագաները:
- Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
- Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
- Տարերքը կամաց–կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
- Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
- Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
- Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Կետերի փոխարեն գրի՛ր ձևի պարագաներ:
- Դելֆինները բաց ակվարիումից ուրախ լողում էին դեպի ազատություն:
- Տղան դանդաղ մոտեցավ տնօրենի սենյակի դռանը:
- Լուռ նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին:
- Նրանք լուռ լսում էին ջրերի ձայնը:
Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
- Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:
Պատուհաններն ու դռները պիտի բաց լինեն սենյակները ներկելիս
- Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:
Երբ Որդն հողից հանելիս խեղճանում է ։
- Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա՝ հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Երբ Մտածող մարդն անտարբեր չի մնա հանդիպելով այդ ճանապարհներից մեկին։
- Մի սկսնակ բանաստեղծ այցելության է գնում Վիկտոր Հյուգոյին և խոսում իր մտադրությունների մասին:
Բանաստեղծը Վիկտոր Հյուգոյի հետ այցելության ժամանակ խոսում է իր մտադրությունների մասին։
- Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:
Քաղցած կենդանիները կեր են դառնում առյուծների համար ։
Կետադրի՛ր:
- Դիմացս՝ բարձրաբերձ լեռներն են ծածկված արծաթազօծ ձյան շերտով:
- Գիշերվա՝ ժամը տասն էր, երբ երեքն էլ հյուրանոցից դուրս եկան:
- Գիշերային մուգ կապույտ երկինքը՝ պարզ էր, աստղերը սովորականից խաղաղ:
- Տիրոջ և ստրուկի վիճակի մեջ էինք, և տերը՝ նա էր:
- Երկու քունքերիս երակներն ուռել էին, և ականջներումս լսվում էր մի անորոշ բզզոց: