- Թթվածին+խնդիրներ <<Թթվածին>>թեմայից
Էջ89-90,96,102,109,112,117,122,127-128
- Պարտադիր Թթվածնիանձնագրիկազմումը
- Քիմիական նշանը; O
- Քիմիական բանաձևը; O2
- Հարաբերական ատոմային զանգված՝ ; Ar 16
- Հարաբերական մոլեկուլային զանգված; Mr 32
- Իզոտոպները; 16O,17O,18O-Իզոտոպները դա նույն ատոմների տարրատեսակնեն, որրոնք ունեն նույն պրոտոնները և էլեկտրոնները։
- Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը; 8 կարգաթիվ 2 պարբերություն 6 խումբի գլխավոր։
- Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը;(8P. 8N.)8E+8 2,6
- Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը; -2 +2 F
- Հաշվել մեկ ատոմի զանգվածը; (0)=16×1,66×10-27=26,56×10-27
Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Օդի բաղադրությունը որոշելու համար կատարում ենք փորձ: Վերցնում ենք ջրով լցված տարրա, այլ տարրա և մոմ: Վառում ենք մոմը, դնում ջրի մեջ: Հետո մյուս տարրան հակառակ կողմով դնում ենք վրան: Մոմը բարձրանում է վեր և հանգում, քանի որ տարրայում եղած թթվածինը վերջանում է: Ջուրը բարձրանում է այնքան, որքան թթվածին կա անոթում: Տեսնում ենք, որ ջուրը բարձրացավ տարրայի 1/5 չափով:
Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
- Ֆիզիկական
Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Թթվածինը ջրում քիչ է լուծվում: Սովորական պայմաններում 1լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
2. Քիմիական
Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:
Փոխազդեցություն ծծմբի հետ` S+O2→SO2+Q
Փոխազդեցություն ածխածնի հետ` C+O2=CO2+Q
Փոխազդեցություն ֆոսֆորի հետ` 4P+5O2=2P2O5+Q
Փոխազդեցություն մագնեզիումի հետ` 2Mg+O2=2MgO
Փոխազդեցություն պղնձի հետ` 2Cu+O2=2CuO
Փոխազդեցություն մեթանի հետ`CH4+2O2=CO2+2H2O
Թթվածնի կիրառումը
Թթվածինը կիրառվում է տարատեսակ նպատակներով: Թթվածնի գլխավոր սպառողները համարվում են էներգետիկան մետաղահանման գործարանները, էլեկտրական և ջերմային կայանները, որոնք աշխատում են ածխով նավթով, օգտագործում են մթնոլորտի թթվածինը: Թթվածինը օգտագործվում է նաև մետաղների կտրման, զոդման և երակցման համար: Կարևոր է նրա դերը մարդու և կենդանիների կյանքում: Այն մասնակցում է շնչառությանը, տարբեր նյութերի դանդաղ օքսիդացմանը: Թթվածինը մատակարարում է արյան հեմոգլոբինը: Բույսերը նույնպես կլանում են մթնոլորտային թթվածինը:
- Լրացուցիչ
Ծխելըևօդիախտոտվածությունը
http://www.lider-74.ru/load/metodicheskij_material/so..
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։
Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Շատ ծխելը նպաստում է մեր օրգանիցմում քաղցկեցի մոտ 50.000 տեսակներ առաջացմանը: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով նրա մեջ կա 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող նյութեր: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի հանգեցնել: Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելով:
Հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ծխելու և ծխախոտի վերաբերյալ։