Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր: Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք, բնափոխում, ֆունկցիան: Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք՝
Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր, նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:
Ամփոփիչ աշխատանք՝
Սպիտակուցներ
Հատկությունները բազմազան են։ Կան ջրում լուծվող-չլուծվող, կարծր-փափուկ, ակտիվ-պակաս և այլն։ Սպիտակուցների ակտիվությունը դրսևորում են երրորդային և չորրորդային կառուցվածքում։
Սպիտակուցի բնական կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում (դենատուրացիա)։ Այն առաջանում է տարբեր գործոնների ազդեցության տակ (ջերմություն, ճնշում, ճառագայթում, քիմիական նյութեր) խզում են թույլ կապերը։ Բնափոխված սպիտակուցի հատկությունները փոխվում են։ Դարձելի բնափոխման ժամանակ չեն խզվում պեպտիդային կապերը, այսինքն առաջնային կառուցվածքը չի խախտվում։ Մինչդեռ պեպտիդային կապերի խզումը բերում է անդարձելի դենատուրացիայի։
Բջջում սպիտակուցները կատարում են կարևոր և բազմապիսի ֆունկցիաներ։