Posted in Կենսաբանություն 9

Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ՝ էջ 32-36 Լրացուցիչ աշխատանք. Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները: Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում: Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը: 

Կառուցվածքը․ Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի: Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ:                                       

Բջջի հիմնական օրգանոիդները

Էուկարիոտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը: Այն թաղանդների մի բարդ համակարգ է և կառուցված է բազմաթիվ ծուղակներից և խոռոչներից: Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ընդհանուր ծավալի 30-50%-ը: 

Տարբերվում են էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ: Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը: Այդ ցանցով հարուստ են հատկապես ճարպագեղձերի, լյարդիմ ինչպես նաև բույսերի սերմերի բջիջները: Երկրորդի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ, որոնք էլ նրնց խոդուբորդ տես են տալիս: 

Էնդոպլամային ցանցն իր խուղակների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներոսում՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ:

Բջջակորիզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Posted in Աշխարագրություն 9

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

Դեղին՝ ոսկու հանք
Մուգ կապույտ՝ պղնձի հանքեր
Կանաչ՝ հանքային ջրեր
Կարմիր՝ տուֆի հանքեր
Կապույտ՝ երկաթի հանքավայր

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Կարմիր՝ Ախուրյան (ակունք՝ Արփի լիճ, գետաբերան՝ Արաքս գետ, երկարություն՝ 186կմ)
Կապույտ՝ Հրազդան Արփա (ակունք՝ Սևան, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 141կմ)
Կանաչ՝ Որոտան (ակունք՝ Զանգեզուրի լեռնաշղթա, գետաբերան՝ Հագարի, երկարություն՝ 178կմ)
Վարդագույն՝ Ողջի (ակունք՝ Կապուտջուղ, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 85կմ)
Դեղին՝ Դեբեդ (ակունք՝ Փամբակի և Ձորագետի միացումից, գետաբերան՝ Խրամ, երկարություն՝ 178կմ)

3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Դեղին՝ լեռնաշղթաներ
Կարմիր՝ հրաբխային լեռնավահաններ