- Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Իրան – 42 կմ
Վրաստան – 196 կմ
Թուրքիա – 280 կմ
Ադրբեջան – 930 կմ
2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Մերձակա ծովերից հեռավորությունը 145 կմ է
Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է
Միջերկրական ծովից հեռավորությունը 750 կմ է
Պարսից ծոցից հեռավորությունը 1000 կմ է
3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է արևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ տարածքի մոտ 60 %-ի վրա։
4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
Հայաստանի աշխարհագրական դիրքին են նման ՝ Չեխիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Մոլդովայի աշխարհագրական դիրքերը։
Այս երկրները չունեն ելք դեպի ծով ինչպես ՀՀ-ն։