Posted in Գրականություն 9

«Կորսված օրեր» Դինո Բուցատի

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք  առաջադրանքները.

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանք

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեքօրերումէլմնացելէրմեղքիզգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին: 

Նա այդ երեք արկղերում թողել էր իր մեղքի զգացումը, նա չէր գնացել կնոջ հետևից՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա չէր գնացել եղբորը հիվանդատես՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով, նա արդեն երկու տարի  չէր կերակրել շանը՝ մեղքի զգացումը կորցնելու պատճառով և այսպես հարյուրավոր արկղեր կաին այնտեղ, որոնցից յուրաքանչյուրի մեջ նրա մեղքի զգացումն էր․․․

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Նա վերջին պահին, երբ այլևս ոչինչ հնարավոր չէր փոխել, զգաց, որ նա կորցրել է ամեն ինչ և ամենքին և խնդրելով վերադարձնել գոնե արկղերից երեքը, նա դա անում էր նրա համար, որովհետև գիտակցեց, որ իր մեղքի զգացման կորստի պատճառով, իր կողքին ոչ ոք չէր մնացել և նա միայն այդ պահին զգաց, որ նա մենակ է։

Posted in Գրականություն 9

Ավ․ Իսահակյան-145

Բանաստեղծություն

«Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը ծավալով փոքր է, բայց արտահայտվող իմաստը շատ մեծ է։ Բանաստեղծությունը այն մասին է, որ պետք չէ միշտ մնալ ինչ-որ կետում, պետք է անցնել առաջ։ Պետք է ամեն բան անել ու անցնել առաջ, երբեք պետք չի մնալ անցյալում և տխրել, որ ժամանակն անցավ, դա սխալ է, պետք է միշտ շարժվել առաջ անցյալում թողնելով այն ինչ արդեն եղել է։

Ուսումնասիրություն

Ռավեննան իտալական քաղաք է Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվու է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ Իտալական Ռավեննա քաղաքում է թաղված Դանթե Ալիգիերին։

Ռիալտոյի կամուրջը  Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը  նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Կարծիք

Իմ կարծիքով Ավետիք Իսահակյանը բանաստեղծությունն անվանել է «Ռավեննայում», միգուցե նրա համար, որ նա Ռավեննան նմանեցրել է Արարատին։

Հետաքրքիր դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  – իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , –  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:  
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Posted in Պատմություն 9

«Հին Երևան» նախագիծ

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի Արգիշտի թագավորի կողմից: Հին Երևանը բաժանվում էր 3 մասի որոնք էին Կոնդը, Բուն քաղաք և Քարահանք: Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը Շահար, իսկ Քարահանքը՝ Դամըռ-Բուլաղ: Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, իսկ հետո ուսական տիրապետության ժամանակ կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթները աստիճանաբար վերացել են: Աստիճանաբար մեծանում էր Երևանը կառուցվում էին նոր թաղամասեր դրանցից են Հին թաղը, Նոր թաղը, Ձորագյուղը, Նորքը: Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը: 30-ական թվականներին կառուցվեցին բնակելի շենքեր, դպրուցներ, գոծաարքվել է տրամվայը: 1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: 1933 թվականից բացվեցին պոլիտեխնիկական, թատերական, մանկավարժական, կոնսերվատորիայի և այլ ինստիտուտներ: Նախկին Աստաֆյան փողոցը վերանվանվեց Աբովյան փողոց, նախկին Ցարսկայա փողոցը Արամի փողոց: Հին Երևանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում ՝ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում՝ Պանթեոնը: Երևանը ձևավորվել 20-րդ դարի սկզբում ճարտարապետ Ալեքսանդեր Թամանյանի շնորհիվ: Տարիների ընթացքում Երևանը վերակառուցվել է վերածվել է գեղեցիկ ու հրաշք մի քաղաքի:
Այսօր մենք ապրում ենք լայն պողոտաներով ու փողոցներով, բարձրահարկ ու հետաքրքիր ճարտարապետական ոճով կառուցված շենքերով, գեղեցիկ զբոսայգիներով ու պուրակներով, քաղաք, որով մենք երևանցիներս հպարտանում ենք:

Հին թաղ (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Զրույցներ Երեւանից - Հրապարակ
Հին Երևան. հուշեր և լուսանկարներ | | fromnews.am