Posted in Պատմություն 9

«Հերոսապատում» նախագիծ

ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Մուսա լեռան հերոսամարտը

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Monument to the Heroic Battle of Musa Dagh - Monumentalism

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա գտնվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։

Պատկեր:Musaler.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հարիսայի ավանդույթը

Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով:

Հարիսա․ ինչ է նշանակում բառը և ինչ նշանակություն ունի այն հայերիս համար -  MediaNews
Фестиваль мусалерской арисы Фестиваль мусалерской арисы

Մշակույթ

Մուսա լեռան պարերգ

Ստեղծագործություններ

Ֆրանց Վերֆել՝ «Մուսա լեռան 40 օրը»

Արևմտահայաստանի Սուեդիայի շրջանի հայ գյուղերի բնակչության՝ թուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ կյանքի և մահու օրհասական պայքարն է արտացոլված Ֆր. Վերֆելի այս գրքում։ Վեպի հիմքում ընկած պատմական հերոսամարտը Մուսա լեոան վրա, որ տևեց քառասուն օր, ի հայտ բերեց հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու և գոյատևելու անկոտրում կամքը։ Սա մի սովորական վեպ չէ՝ սովորական իմաստով, այլ մի դյուցազներգություն, որի իսկական հերոսը հայ ժողովուրդն է։

Մուսա լեռան քառասուն օրը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Կադրեր հերոսամարտից

Մուսա լեռան հերոսամարտի ու փրկության բացառիկ լուսանկարները և դրանք անող  սպայի պատմությունը - Հանրային հեռուստաընկերություն լուրեր
Մուսա Լերան Հերոսամարտի Առաջին Հանդիսաւոր Տօնակատարութիւնն Ու Յուշարձանի  Բացումը | Asbarez - Armenian
ԵԸՐՆԸԿ ՄԷՐ ԱՇԽՈՅՐ, ՄԷՐ ԼԻՌՆՈՅՐ… ԵՐԱՆԵԼԻ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ, ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ | Hairenik  Weekly Newspaper
Posted in Գրականություն 9

Մայրենի լեզվի օրեր. Դանիել Վարուժան՝ «Անդաստան»

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Վերլուծություն

Դանիել Վարուժանի այս բանաստեղծությունը հանդիսանալով մեր կրթահամալիրի հիմն ունի իր յուրահատուկ իմաստը, ասելիքն ու մաղթանքը: Յուրաքանչյուր քառատող նշելով որևէ կողմ՝ տվյալ հատվածի ժողովրդին մաղթանքներ է անում: Ամեն կողմին ուղղված մաղթանքներն արտահայտված են գեղեցիկ և սրտաբուխ խոսքերով: Ընդհանուր բանաստեղծությունը շատ գեղեցիկ է, և ես այն շատ եմ հավանում:

Posted in Կենսաբանություն 9

Դաս 3

Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ:

Լրացուցիչ աշխատանք

Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Նուկլեինաթթուների կառուցվածքը

Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

Նուկլեինաթթուների ֆունկցիան

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը և սպիտակուցի սինթեզի իրականացումը:

Գենետիկական կոդ

Գոյություն ունի մոտավորապես 30000 սպիտակուցներ, որոնք կազմված են 20 ամինաթթուների համախմբից: Նրանք այբոուբենի տառերի պես համկցվում են իրար հետ, որպեսզի կազմեն մակրոմոլեկուլյար շղթաներ մոտ 100 միավոր երկարությամբ: Եթե ամինաթթուներ շղթան ճիշտ հերթականությամբ է կազմված ապա այդ շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց : Ամինաթթուները ոչ թե քաոսային հերթականությամբ են դասավորված , այլ խիստ կանոնավոր նախապես պլանավորված հերթականությամբ : Հենց այդ դասավորվածությունն է որոշում այդ սպիտակուցի կառուցվածքը, հատկությունները:Ամինաթթուների համախումբը սպիտակուցային շղթայում շատ կառևոր է: Եթե ամինաթթուները ունեն սխալ հերթականություն  ապա կառաջանան անօգուտ շղթաներ:Սպիտակուցները ինքնատիպ կառուցվածք ունեն:Ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում նրանց փոխադարձ ձգողականությանը:Դրա միջոցով նրանք կարող են կազմել երկար շղթաներ,որոնք դառնում նե սպիտակուց: Դրանից էլ հետևում է որ կյանքի առաջանալը անխուսափելի էր և դա պայմանավորված  է քիմիական օրենքներով: Ամինաթթուները իրար հետ միանում են ոչ միայն փոխադարձ ձգողությամբ,ալյ այդ ամբողջ գործընթացը  ղեկավարում է մեկ առանձին մոլեկուլ, որը անվանում են ԴՆԹ :

ԴՆԹ-ի թ շղթաների միջև կա կարևոր օրինաչափություն մի շղթայի նուկլեոիդների դիմաց հայտնվում է ղիստ որոշակի նուկլեոիդ: Այդ զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոիդները  կարծես իրար լրացնում են: