Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:
Նուկլեինաթթուների կառուցվածքը
Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։
Նուկլեինաթթուների ֆունկցիան
Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը և սպիտակուցի սինթեզի իրականացումը:
Գենետիկական կոդ
Գոյություն ունի մոտավորապես 30000 սպիտակուցներ, որոնք կազմված են 20 ամինաթթուների համախմբից: Նրանք այբոուբենի տառերի պես համկցվում են իրար հետ, որպեսզի կազմեն մակրոմոլեկուլյար շղթաներ մոտ 100 միավոր երկարությամբ: Եթե ամինաթթուներ շղթան ճիշտ հերթականությամբ է կազմված ապա այդ շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց : Ամինաթթուները ոչ թե քաոսային հերթականությամբ են դասավորված , այլ խիստ կանոնավոր նախապես պլանավորված հերթականությամբ : Հենց այդ դասավորվածությունն է որոշում այդ սպիտակուցի կառուցվածքը, հատկությունները:Ամինաթթուների համախումբը սպիտակուցային շղթայում շատ կառևոր է: Եթե ամինաթթուները ունեն սխալ հերթականություն ապա կառաջանան անօգուտ շղթաներ:Սպիտակուցները ինքնատիպ կառուցվածք ունեն:Ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում նրանց փոխադարձ ձգողականությանը:Դրա միջոցով նրանք կարող են կազմել երկար շղթաներ,որոնք դառնում նե սպիտակուց: Դրանից էլ հետևում է որ կյանքի առաջանալը անխուսափելի էր և դա պայմանավորված է քիմիական օրենքներով: Ամինաթթուները իրար հետ միանում են ոչ միայն փոխադարձ ձգողությամբ,ալյ այդ ամբողջ գործընթացը ղեկավարում է մեկ առանձին մոլեկուլ, որը անվանում են ԴՆԹ :
ԴՆԹ-ի թ շղթաների միջև կա կարևոր օրինաչափություն մի շղթայի նուկլեոիդների դիմաց հայտնվում է ղիստ որոշակի նուկլեոիդ: Այդ զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոիդները կարծես իրար լրացնում են: