Posted in Uncategorized

Վերաբերականներ

  1. Հաստատական՝ իհարկե, անկասկած, այո, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես
  2. Ժխտական՝ ոչ, չէ
  3. Զգացական՝ բարեբախտաբար, ցավոք, երանի, դժբախտաբար
  4. Սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, անգամ
  5. Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
  6. Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
  7. Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
  8. Կամային՝ ապա, հապա, արի, դե

Երեկույթը պետք է տեղի ունենա երկու օրից, Անին հրավիրեց նաև Աննային, բայց ցավոք Աննան այդ օրը զբաղված էր և չէր կարող գալ։ Անին շատ էր ուզում, որ Աննան անպայման ներկա գտնվի երեկույթին։ ԻմիջիայլոցԱննան Անիի ամենամոտ ընկերուհին է և գուցե Անին հետաձգի միջոցառումը, որպիսի ընկերուհին անպայման ներկա լինի։ Բարեբախտաբար Աննան կարողացավ այդ օրը ազատ ժամանակ գտնել և ներկայանալ երեկույթին։ Ահա և եկավ Անիի համար երկար սպասված օրը, Աննան նույնպես եկել էր և Անին շատ լավ ժամանակ անցկացրեց ընկերների հետ միասին։

  1. Ես անպայման կգամ քո կազմակերպած միջոցառմանը։
  2. Ո՛չ, քո պատասխանը սխալ է։
  3. Երանի մենք ևս հնարավորություն ունենաինք մասնակցել այդ միջոցառմանը։
  4. Նույնիսկ եթե դու սխալվես ես կլինեմ քո կողքին։
  5. Միգուցե դու ինձ չես հավատում, բայց ես անհանգստանում եմ քեզ համար։
  6. Ահա և մեր երեկույթի ամենասպասված հյուրը եկավ։
  7. Չնայած դու ինձ խաբեցիր, այնուամենայնիվ ես կօգնեմ քեզ։
  8. Եթե դու խախտես օրենքը, ապա պետք է պատժի ենթարկվես։

Leave a comment