





-Տեսնո՜ւմ ես, -կարծես ասում էր նա։ -Ես ցրտից չեմ վախենում․․․
Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ:
Ի՞նչ է պատահել․․․Նայում եմ իրարիցհեռուտնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին․․․ Նրանք կանգուն են։ ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։
Մտածում եմ ու գտնում հանկարծ։ Վաղը նոր տարի է․․․ կտրել-տարել են տոնածառ սարքելու․․․ Ու միտքս գնում է կտրող տանողի տունը․ ինչպե՞ս է զգում նա այդ ծառիառաջ, ծառ, որին զրկել է կյանքից մի քանի օր ուրախանալուհամար․․․
Եվ քանի՜ հազարավորներ այդպես․․․
Ստ․ Զորյան «Եղևնին»
բ) հարցական 5
գ) հրամայական 4
դ) բացականչական 2
ճյուղերով
բ) Ընտանյոք հանդերձ հրավիրել ենք հարսանիքի։
ամբողջ ընտանիքով
առավոտ-առավոտվա
լուսամուտ- լուսամուտի
ցուրտ- ցրտի
Իր- ցուցական դերանուն, եզակի թիվ, պարզ
Դրա վրա- պարագայի մակբայ
Մոտենում էի լուսամուտին, երբ․․․
Ժպտում էին- բայ, դիմավոր, եզակի թ․, առաջին դեմք
Չի վախենում- դիմավոր, եզակի թիվ, երրորդ դեմք, ածանցավոր, ներկա
Քամուց- գոյական, հասարակ, իրանիշ, եզակի թիվ, պարզ, բացասական հոլով
Ու- ու շաղկապ
Մի- դերանուն
Ձմռան- հասարակ, իրանիշ, եզակի թիվ, պարզ, ան վեջածանց, սեռական հոլով
Ինչպիսի՜ գեղեցկություն
1․Կարդացեք, մեկնաբանեքառակը, ինքներդվերնագրեք.
ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…
Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.
– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։
Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.
– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։
Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:
– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։
Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:
Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։
«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։ Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:
Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.
– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է: Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։
Գործարարըչէրհավատումիրուժերին, չէրհավատում, որնակարողէնորիցկնքելշահավետգործարքներ, կարողէմեծչափովգումարաշխատել, կարող վերադարձնելիրբոլորպարտքերը, մինչևչէրհանդիպելծերունուն։Ծերունիննրամեջհույսարդնացրեց, որնամիշտունիավելգումարևերբեքչիկարողմնալառանցգումար։Դրանիցոգեշնչված, որնաունիկեսմիլիոնդոլարարտակարգդեպքերիհամար, նասկսելէրինքնավսահլինելևչվախենալամենդրամիհամարևդրաշնորհիվնրագոծերըառաջխաղացումենունեցել։Այսկյանքումպետքէմիշտլինելինքնավստահ, հավատալսեփականուժերինևմիշտառաջշարժվել։
2․Ո՞րշարքիբոլորբառերումէգրվումր.
1.ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2.թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3.ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4.մ–թմ–թոց, կե–կե–ուն, դա–ձյալ, վա–ձ
3. Ո՞րշարքիբոլորբառերումէգրվումխ.
1.դժբա–տ, հա–ճապակյա, ապ–տել, ջա–ջա–ել2.մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4.թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ
4. Ո՞րշարքիբոլորբառերումէգրվումծ.
1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ–կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա–ք3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ, ցն-ել
5. Կազմիրտրվածգոյականներիհոգնակին․
Մանկավարժ- մանկավարժներ
Գործարք- գործարքներ
Փոքրատառ- փոքրատառեր
Գրագիր- գրագրեր
Պահանջատեր- պահանջատերեր
Աշխատատեր- աշխատատերեր
Սարալանջ- սարալանջեր
Ջրավազան- ջրավազաններ
Արժեթուղթ- արժեթղթեր
Նիզակակիր- նիզակակիրներ
Բուլինգը ֆիզիկական, էմոցիանալ, սոցիալական և այլ բնույթի վնաս պարունակող գործողություն է` ուղղված որևէ անհատի կամ խմբի՝ գործողությունն իրականացնողի թվացյալ կամ իրական առավելությունն ու արտոնություններն ամրապնդելու նպատակով:
Բուլինգը լայնորեն տարածված է հատկապես դպրոցներում. այն կարող է լինել մի քանի տեսակի, ստորև առանձնացված են հիմնական երեքը.
Կան հինգ տեսակներ․
Հոգեբանական բուլինգ, Ֆիզիկական բուլինգ,
Սեռական բուլինգ, Կիբեր բուլինգ, Բանավոր բուլինգ
ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ
Մուսա լեռան հերոսամարտը
Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա գտնվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։

Հարիսայի ավանդույթը
Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով:
Մշակույթ
Մուսա լեռան պարերգ
Ստեղծագործություններ
Ֆրանց Վերֆել՝ «Մուսա լեռան 40 օրը»
Արևմտահայաստանի Սուեդիայի շրջանի հայ գյուղերի բնակչության՝ թուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ կյանքի և մահու օրհասական պայքարն է արտացոլված Ֆր. Վերֆելի այս գրքում։ Վեպի հիմքում ընկած պատմական հերոսամարտը Մուսա լեոան վրա, որ տևեց քառասուն օր, ի հայտ բերեց հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու և գոյատևելու անկոտրում կամքը։ Սա մի սովորական վեպ չէ՝ սովորական իմաստով, այլ մի դյուցազներգություն, որի իսկական հերոսը հայ ժողովուրդն է։

Կադրեր հերոսամարտից


Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Վերլուծություն
Դանիել Վարուժանի այս բանաստեղծությունը հանդիսանալով մեր կրթահամալիրի հիմն ունի իր յուրահատուկ իմաստը, ասելիքն ու մաղթանքը: Յուրաքանչյուր քառատող նշելով որևէ կողմ՝ տվյալ հատվածի ժողովրդին մաղթանքներ է անում: Ամեն կողմին ուղղված մաղթանքներն արտահայտված են գեղեցիկ և սրտաբուխ խոսքերով: Ընդհանուր բանաստեղծությունը շատ գեղեցիկ է, և ես այն շատ եմ հավանում:
Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:
Նուկլեինաթթուների կառուցվածքը
Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։
Նուկլեինաթթուների ֆունկցիան
Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը և սպիտակուցի սինթեզի իրականացումը:
Գենետիկական կոդ
Գոյություն ունի մոտավորապես 30000 սպիտակուցներ, որոնք կազմված են 20 ամինաթթուների համախմբից: Նրանք այբոուբենի տառերի պես համկցվում են իրար հետ, որպեսզի կազմեն մակրոմոլեկուլյար շղթաներ մոտ 100 միավոր երկարությամբ: Եթե ամինաթթուներ շղթան ճիշտ հերթականությամբ է կազմված ապա այդ շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց : Ամինաթթուները ոչ թե քաոսային հերթականությամբ են դասավորված , այլ խիստ կանոնավոր նախապես պլանավորված հերթականությամբ : Հենց այդ դասավորվածությունն է որոշում այդ սպիտակուցի կառուցվածքը, հատկությունները:Ամինաթթուների համախումբը սպիտակուցային շղթայում շատ կառևոր է: Եթե ամինաթթուները ունեն սխալ հերթականություն ապա կառաջանան անօգուտ շղթաներ:Սպիտակուցները ինքնատիպ կառուցվածք ունեն:Ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում նրանց փոխադարձ ձգողականությանը:Դրա միջոցով նրանք կարող են կազմել երկար շղթաներ,որոնք դառնում նե սպիտակուց: Դրանից էլ հետևում է որ կյանքի առաջանալը անխուսափելի էր և դա պայմանավորված է քիմիական օրենքներով: Ամինաթթուները իրար հետ միանում են ոչ միայն փոխադարձ ձգողությամբ,ալյ այդ ամբողջ գործընթացը ղեկավարում է մեկ առանձին մոլեկուլ, որը անվանում են ԴՆԹ :
ԴՆԹ-ի թ շղթաների միջև կա կարևոր օրինաչափություն մի շղթայի նուկլեոիդների դիմաց հայտնվում է ղիստ որոշակի նուկլեոիդ: Այդ զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոիդները կարծես իրար լրացնում են:


1. A barista
Beige a barista is an interesting job because you meet new people everyday day plus making coffee is fun.
2.
The Pros
1. You can financially help yourself and your parents.
2. You’ll be more confident, independent, and comfortable around strangers as the time goes on if you work as a barista or a job the requires communicating or being around people.
3. you’ll be able to treat your family or friends with little gifts here and there to make them happy.
The Cons
1. Having a part time job can have bad impact on your education if you dont organize your time.
2. The job itself might be very tiring for you can ruin your mood.
3. It can affect your rest time so you’ll be overworked.
3.
4.
1. I cant help being considered irreplaceable even if im not
2. She supported i sacking which really upsets me.
3. Didn’t receive good results, i stand a little chance of getting into uni.
4. Got the job , i now regret applying
5. He was in the middle of telling off when i walked into the room.
6. Having a reliable source of income can be a strain on any family.
5.
1. You develop a better sense of responsibility when your own money.
Earning your own money develops a better sense of responsibility.
2. I really don’t like to be told what to do.
I really don’t like being told what to do
3. The concern my parents have is that i work to hard.
My parents are concerning about me having to work hard
4. To be successful in life you are required to work hard.
Being successful in life you are required to work hard.
5. I tell my parents as soon as I receive any exam results.
On seeing the exam results , I immediately tell my parents.
6. The job market has got increasingly competitive so its essential to have good qualifications.
The job market is being increasingly competitive , good qualifications are essential.