Posted in Գրականություն 10

Վահան Թոթովենց

Հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 1-ին Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի Մեզրե քաղաքի Խարբերդի գյուղում։ Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907 թվականին)՝ աշակերտելով Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին։1907թ.-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908թ.-ին Թոթովենցը մեկնել է Կ.Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը՝ «Ավերակ»-ը, 1909թ.-ին՝ «Սրինգ»-ը։ 1909թ.-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա Նյու Յորք: 1912թ.-ին ընդունվել Վիսկոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։  1915թ.-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել է Վանում և Էրզրումում։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։ 1917-1918թթ.-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։ 1916-1920թթ.-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916թ.), «Տոնոն» (1917թ.) վիպակները, «Ողբ անմահության» (1916թ.), «Արևելք» (1918թ.) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918թ.) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի վերաբերյալ։  Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920թ.-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը՝ Արշիպելագոսի կղզիներ»։ 1920թ.-ի դեկտեմբերին մեծ ոգևորությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922թ.-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922թ.) վեպը, որում անդրադարձել է համաշխարհային պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923թ.-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926թթ.-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923թ.), «Պողպատի ճաշ» (1924թ.), «Նոր Բյուզանդիոն» (1925թ.), «Սասմա ծռեր» (1925թ.), «Հրդեհ» (1927թ.) դրամատիկական երկերը, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացել է համամիութենական մրցանակի։ 1934թ.-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։  1929-1936թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է: Այդ շրջանում լույս է տեսնում «Ամերիկա» (1929թ.) պատմվածաշարը։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» (1933թ.) վեպը, «Հրկիզված թղթեր» (1934թ.), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934թ.) վիպակները և այլն։ Մահացել է 1938 թվականին։

Posted in հայոց լեզու10

Խոսքի մշակույթ

Առաջադրանքներ


1. Որո՞նք են լեզվի հիմնական հատկանիշները:

Նրանք են: 1. կամայական, 2. արդյունավետ, 3. ստեղծագործական, 4.համակարգված,6. վոկալ, 7.սոցիալական,8. ոչ բնազդային և 9.պայմանական.


2. Ինչպիսի՞ն է աշխարհի լեզուների պատկերն ըստ ծագման, տարածվածության, պետական կարգավիճակի: Ի՞նչ է նշանակում մեռած լեզու:

Ըստ տարածվածության առաջին շարքերում են չինարենը (1,2 մլրդ), անգլերենը (1,1 մլրդ), իսպաներենը (0,5 մլրդ), ռուսերենը(260 մլն): Հայերենը դասվում է առաջին հարյուր լեզուների շարքին (9-10մլն): Ըստ այն հատկանիշի, թե լեզուներից որը քանի երկրում պետական կարգավիճակ ունի, պատկերը հետևյալն է. միայնակ կամ տեղական լեզուների հետ միաժամանակ պետական կարգավիճակ ունեն ֆրանսերենը (27 երկրում), արաբերենը (23), անգլերենը (20), իսպաներենը (19), ռուսերենը (7), չինարենը (3) են: Հայերենը պետական լեզու է 2 երկրում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Պետական կարգավիճակ ունեն 116 լեզուներ:

Մեռած լեզուները այն լեզուներ են, որն այլևս առօրյա օգտագործման մեջ չէ, ինչպես օրինակ լատիներենը:


3. Թվե՛ք մի քանի լեզուներ, որոնց հետ հայերենը ցեղակցական կապ ունի:

հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:


4. Ի՞նչ տարբերություններ կան գրական ու խոսակցական լեզուների և բարբառների միջև:

Գրական հայերենը մշակման ենթարկված, կանոնարկված լեզվի տարբերակն է։

Խոսակցական լեզուն մեր ամեն օրիա խոսակցելձև նէ։

Բարբառները լեզվի տարածքային տարբերակներ են և սպասարկում են հասարակության որոշակի հատվածների: Յուրաքանչյուր բարբառի բնորոշ են հնչյունական, բառային և քերականական առանձնահատկություններ, որոնցով էլ այն ինքնուրույնություն է դրսևորում և տարբերվում է մյուս բարբառներից ու գրական լեզվից: