Posted in Գրականություն 10

Վահան Թոթովենց « կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Վահան Թոթովենց կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքի կյանքի մասին, որտեղ մարդիկ ապրում էին լավ և սովորական կյանքով: Հեղինակը պատմում էր այդ քաղաքում ապրողների, տիրող իրավիճակի, առավելությունների ու թերությունների և մարդկանց դրսևորվող կերպարների մասին: Ստեղծագործությունում պարզ ներկայացվում էր, թե ինչպես են մարդիկ ապրում այդ քաղաքում, ինչ խնդիրներ ու խոչընդոտներ ունեն ու ինչի մասին են երազում: Ինձ այս ստեղծագործությունը շատ դուր եկավ, քանի որ այստեղ հիմնականում խոսվում էր մարդկանց կյանքի առավելությունների ու դժվարությունների մասին: Ինձ այս ստեղծագործությունները նաև դուր եկավ նրանով, որ հեղինակը փորձում էր ինչ- որ չափով լուծել քաղաքում ապրող մարդկանց խնդիրները: Ինձ առավել շատ դուր եկավ ստեղծագործության մեջ հեղինակի մոր կերպարը: Հեղինակի մայրը իր տեսակով քաջ և ուժեղ կին էր: Ստեղծագործությունում հենց պատահած և կատարված դեպքերով էր այդ կինը դարձել քաջ և ուժեղ: Կնոջ կյանքում կային դժվարություններ, բայց նա կարողանում էր հաղթահարել դրանք ՝ իր քաջ և ուժեղ հոգով:

Posted in Գրականություն 10

«Ներման աղոթքը» Վահան Թոթովենց

«Ներման աղոթքը» Վահան Թոթովենց

Այս ստեղծագործությունը պատմում էր այն մասին, որ կար մի տղա, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոտքի: Մի օր երբ տղան իր մոր հետ գնացել էր եկեղեցի աղոթելու, նրա մայրը խնձորներ բերեց և տղան երկու խնձոր գողացավ: Նա այդ խնձորները տարավ և տվեց մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրեց աղջկան: Հետո նրա մայրը իմացավ դրա մասին և տարավ տղային ՝ մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսեց լաց լինել, մայրը մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, սկսեց սփոփել նրան, բայց տղան լաց էր լինում նրա համար, որ այդ աղջիկը պետք է գնա: Իմ կարծիքով տղան պետք է չգողանար այդ խնձորները, անկախ ամեն ինչից, քանի որ գողությունը լավ բան չէ: Նույնիսկ, եթե այդ աղջիկը լքել էր նրան, նա չպետք է գողանար խնձորները: Ստեղծագործության ասելիքը այն էր, որ պետք չէ գողանալ ինչ- որ բան, նույնիսկ, եթե Ձեր սիրած էակը լքել է Ձեզ