Posted in հայոց լեզու10, Գրականություն 10

Իմ կարծիքը

Ինչպես գիտենք որ մեր երկրի ուսուցիչնրի աշխատավարցը այդքանել բարձր չէ քան ուրիշ երկրներում , և ՀՀ ԿԳՄՍՆ ուսուցիչների աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալու համար կամավոր ատեստավորման հայտագրում մեկնարկեց:

Դե, ես ձեզ կասեմ իմ կարծիքը այս օրենքի վերաբերյալ: իմ կարծիքով, չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է անգիր սովորեն պատասխանները աշխատավարձը բարձրացնելու համար:Ես դա չեմ հասկանում, քանի որ երբ նույնիսկ ուսանողն է անգիր սովորում, չի նշանակում, որ նրանք գիտեն դա, նշանակում է, որ նրանք սովորել են դա գնահատական ​​ստանալու համար։ Ընտրել ոչ թե «անգիր անել ու ուղեղները թմրեցնել» կարգախոսը, այլ «մտածել հասուն ու ստեղծագործել»։ Ստեղծագործել ոչ միայն վերաբերում է բուն ստեղծագործական աշխատանքներ կատարելուն՝ այլ նոր մտքեր, նորարարություններ անելուց, սեփական մեթոդները ստեղծելուց։ Վերջիվերջո ուսուցիչն էլ է մարդ ու մասնագետ, որ պետք է ունենա մասնագիտական ոլորտում իր զարգացումը, ամեն օր դաս պատմելով ու մատյանով աշխատելը չէ ուսուցչի կոչումը։

Posted in իսպաներեն

Gerundio. En casa.

№1

  1. hablar por telefono
  2. bailar
  3. jugar con videojuegos
  4. jugar al ajedrez
  5. sailar con los amigos
  6. navegar por internet
  7. enviar mensajes
  8. leer revistas
  9. acer deporte
  10. ir la cine
  11. escuchar musica
  12. quedares en casa
  13. ir de compras
  14. ver la tele

№2

  1. Hacer deporte es bueno para la salud.
  2. Me gusta escuchar de musica.
  3. Algunos domingos voy a ____ a la discoteca.
  4. Necesito navegar por internet para buscar informacion.
  5. Quiero comprar ropa nueva. Voy llamar a mi amiga para ir de compras.
  6. Te voy a enviar mensajes con el movil.
  7. ¿A que hora te gusta escuchas por la radio?
  8. Ver la tele y jugar con videojuegos durante muchas horas es malo para la vista.
  9. A mi hermano mayor le gusta mucho ir la cine con los amigos.
  1. escuchar – escuchando
  2. correr – corriendo
  3. escribir – escribiendo
  4. aprender – aprendiendo
  5. abrir – abriendo
  6. estudiar – estudiendo
  7. bailar – bailiendo
  8. llamar – llamando

2. esta bebiendo
3. estamos leyendo
4. esta haciendo
5. esta comiendo

Posted in Հասարակագիտություն

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն.

  • Մեր օրերում կարևոր է գրագետ վարվելակերպը թե ոչ:

Կարծում եմ, որ կան վարվելակերպի և էթիկայի կանոններ, որոնք ավելորդ են և մեր օրերում այդքան էլ ակտուալ չեն։ Կան այնպիսի կանոններ, որոնք ընդհանրապես իմաստ չունեն, և նրանք խաղտելը անհարգանք չի ցուցաբերում մյուսներին։ Եվ կան կանոններ, որոնք պահպանելը գեղեցիկ է նայվում և դրանց հետևելու մեջ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում։

  • Ինչպիսի ընդհանրություններ կան գեղեցիկ և բարոյական վարվելակերպի միջև:

Ընդհանրություններից մեկը դա հարգանքն է։ Քանի որ այդ կանոնները առաջին հերթին մյուսին հարգելու մեջ են կայանում։

Posted in Հասարակագիտություն

Իմ միջավայրի գեղագիտական կողմը.

  • Առանձնացրեք գյուղական և քաղաքային միջավայրերի առանձնահատկությունները ըստ ձեր դիտարկումների:/գրավոր/

Քաղաքի և գյուղի բնակիչների կյանքերը բավականին տարբերվում են իրարից: Բայց երկուսն էլ ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր. օրինակ՝

Քաղաքի դրական կողմերը՝

  1. Շատ ծառայություններ (մթերքի, հագուստի, այլ պարագաների խանութներ, դեղատներ, վարսավիրանոցներ) և ամեն ինչ գտնվում է մոտիկ բնակավայրերին
  2. Հիվանդանոցների և շատ բժիշկերի առկայություն
  3. Դպրոցներ, մանկապարտեզներ, ինստիտուտեր (նույնպես գտնվում են հասանելի հեռավորության վրա)
  4. Ջուր (նաև տաք), գազ, էլեկտրոէներգիա (նշում եմ, քանի որ շատ գյուղերում դեռ չկան)
  5. Աշխատատեղիներ
  6. Ժամանցի վայրեր (կինոթատրոն, սրճարան, ժամանցի կենտրոն)

Քաղաքի բացասական կողմերը՝

  1. Աղտոտված օդ (Մեքենաների, գործարանների պատճառով)
  2. Հավելումներով (կամ ոչ բնական հիմքով) մթերքներ
  3. Թանկարժեք ապրուստ
  4. Հանցագործությունների թիվը ավելի բարձր է
  5. Աղմկոտ է

Գյուղերի դրական կողմերը՝

  1. Թարմ մթերքներ
  2. Չաղտոտված օդ
  3. Հանգիստ միջավայ

Գյուղերի բացասական կողմը՝

  1. Չկան շատ հարմարավետություններ և հնարավորություններ (ինչպես առաջին ցուցակի կետերում)
  • Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:/գրավոր/
Posted in Հասարակագիտություն

Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը.

  • Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ:Պատասխանը հիմնավորե՛ք:Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:/գրավոր/

Կարծում եմ, որ այո՛, առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է: Քանի որ դա կարող է մարդու տրամադրությունը բարձրացնել աբողջ օրվա ընթացքում կամ թեկուզ մի քանի րոպեով:

Իմ առօրյաում ինձ հաճելի է, երբ քայլում եմ փողոցով և ժպտացող մարդկանց եմ տեսնում: Անկախ ինձանից ես էլ եմ ժպտում:

Posted in Հասարակագիտություն

Գեղեցիկի հասկացություն.

  • Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:/գրավոր բլոգային աշխատանք/

Սոկրատես

Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը ՝ նկատելով, որ իրենում օգուտ չպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել:

Արիստոտել

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը ՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Ըստ Արիստոտելի ՝ գեղեցիկը ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը մարդուն թեթևացնում և ազատում է կուտակված անկատարություններից: Արիստոտելը գտնում է, որ մարդը ազնիվ ու վեհ արարքներ է գործում հանուն գեղեցիկի:

Պլատոն

Ըստ Պլատոնի գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական ՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է, որը խիստ անցողիկ է, քանի որ ժամանակը անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան ՝ Պլատոնը նշում է հոգու գեղեցկությունը, որը ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայն նույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնի, չարանա, ծերանա և այլն: Պլատոնը գտնում է, որ այդ իդեալական և կատարյալ գեղեցիկը միաժամանակ նաև ճշմարիտ է և բարի:

  • Սահմանե՛ք գեղեցիկը ըստ ձեր ընկալումների:Թվարկե՛ք հատկություններ,որոնք բնորոշում են գեղեցիկը:/գրավոր բլոգային աշխատանք/

Իմ համար չկա կոնկրետ գեղեցկության ֆիզիկական չափանիշ: Կարծում եմ, որ ամեն տեղ այն ունի իր դրսևորելու տեղը: Օրինակ արվեստի մեջ գեղեցիկ է համ չափավորն ու կարգավորվածը, համ էլ անկանոնը, որը առանց որևիցե սկզբունքի է արվել: Նույնը մարդկանց արտաքինի մեջ: Կան մարդիկ, ովքեր կարծես չափագրումով են ծնվել: Դա գեղեցիկ է: Բայց նույնպես գեղեցիկ կարող է լինել անհամաչափությունը, «գծված» չլինելը: Բնության մեջ նույնպես: Հանդիպում են այնպիսի երևույթեր, երբ ամեն ինչ շատ համաչափ, կարդավորված է արված, որ նույնիսկ հարց ես տալիս ինքդ քեզ «Արդյո՞ք սա բնական է, թե՞ մարդն է ստեղծել»: Բայց հենց նույն բնության մեջ շատ են անկանոն և խելագար բաները: Դա նույնպես գեղեցիկ է իմ համար:

Իսկ ինչը հոգևոր գեղեցկության մասին է, ոչ բոլորը կարող են համաձայն լինել, որ բարությունը և անկեղծությունն են գեղեցիկ: Կարծում եմ, որ մարդը դիմացինի մեջ գեղեցիկ է համարում այն, ինչ ունի, սիրում կամ գնահատում է ինքն իր մեջ: Այդպես օրինակ բարի, կամեցող, ազնիվ մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպիսնն են իրենք, չեմ կաչծում, որ գեղեցիկ կհամարեն չար, խաբեբա մարդկանց: Եվ ընդհակառակը:

Posted in Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Կարծում եմ այստեղ լավություն անել կամ չանելը նշանակություն չունի։ Եթե Արսենը նման քայլի էր դիմում պետք է դրա մասին իր ընկերն իմանար։ Եթե նրանք դա երկուսով էին անում՝ այդ դեպքում Գևորգը չպետք է ասի ընկերոջ անունը։

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Կան դեպքեր, երբ կարելի է օրենքները խախտել, բայց դա պետք է լիովին գիտակցված արարք լինի։ Այսինքն գիտակցված և ամեն ինչ կշռադատելով պետք է արվեր, և ունենար իր հիմնարար պատճառներն այդ գործողությանը դիմելու համար։ Եվ ըստ իս օրենքներն ու նմանատիպ երևույթներն իրական ընկերության դեմ անզոր են։ Հասարակությունը՝ եթե քայքայվի, ապա դրա հիմնական պատճառը կարծում եմ օրենքներ խախտելը չի լինի, այլ օրինակ ընկերոջը դավաճանելը։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Կարծում եմ, եթե Գևորգն ասի՝ Արսենը որպես լավ ընկեր կհասկանա ընկերոջը և նմատատիպ քայլերի չի դիմի։ Սակայն կան մարդու որակական հատկանիշներ, որ միգուցե Արսենը չունենա, բնական է, որ գովելի չէ ինչ-որ մեկի կյանքը դժողքի վերածել միայն նրա համար, որ փորձել է օրինապահ քաղաքացի գտնվել։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Այստեղ կարևորը ոչ թե հանրության, այլ սեփական անձի ու կշռադատության մասին պետք է մտածել։ Թե դու’ ինչ կզգաս այդ արարքն անելուց, հոգեպես ինչ իրավիճակում կլինես։ Կարևորը դա է, թե չէ հասարակության միջի տարբեր շերտեր միևնույն է երկու դեպքում էլ քննադատելու և քարկոծելու են։ Դրա համար նման իրավիճակներում հասարակության կարծիքը պետք է միանգամայն անտեսել։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Կարևոր չէ դա կլինի խանութից, թե մեկ այլ վայրից՝ ամեն մի իրավիճակ իր «սպեցիֆիկությունն» ունի։ Ամեն ինչ լրիվ հարաբերական է ասված, անգամ հենց կարգապահ «օրենք գրողը» չգիտի, միգուցե՞ մի օր էլ նա խախտի հանգամանքների բերում։

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Եթե ասի դա կլինի նրա իրավունքն ու որոշումը։ Բայց եթե ցանկանում է չասել՝ պետք է մի փոքր խորամանկություն և հնարամտություն ունենա, և ոչ մի խնդիր էլ չի ունենա։ Դրա համար կան մարդկային բնավորության գծեր և հատկանիշներ՝ խնդիրներից խուսափելու համար։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։ 

Եթե Արսենը չէր ասել իր ընկերոջը գողության մասին՝ դա միանգամայն մեծ սխալ է։ Եվ Գևորգն ըստ իս ունի այն բոլոր ոչ օրենսդրական, այլ բարոյական իրավունքները հայտնելու նրա անունը։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Նման իրավիճակներում դատողություններ կարելի է անել, երբ հասկանում ես և/կամ գիտակցում ես՝ թե այդ մարդը որքան կարևոր է քեզ համար։ Եթե դա սովորական ընկերություն է, որը ժամանակի ընթացքում սառելու և կորելու է, ապա սեփական անձը վտանգի տակ դնելը կարծում եմ սխալ է։ Իսկ եթե դա իրական ընկերություն է, և երկուսը միմյանց հավատարիմ լինելով երկար տարիներ են անցկացրել, ապա անգամ նման իրավիճակներում պետք է սեփական անձը վտանգի տակ դնել։

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Սա կարծես ամփոփիչ մասն է։ Եվ վերը նշվածներում ես հայտնեցի իմ դիրքորոշումը։ Եթե իրական ու հարատև ընկերության մասին է խոսքը՝ օրենսդրական կարգերը փուչ են։ Իսկ եթե սովորական, «ժամանակավոր» ընկերություն է՝ ապա չպետք է խախտել օրենքը մի մարդու համար, ով ինչ-որ մի պահի քո կյանքից կորելու է։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։