Posted in Հասարակագիտություն

Բարոյական երկընտրանքներ

Կյանքում մենք պարբերաբար կանգնում են երկընտրանքների առաջ, դրանք ամենաբարդ ու խրթին պահերն ենբ մեր կյանքում, երբ հետագա կյանքը կախված է լինում այդ ընտրությունից։ Իսկ, երբ խոսքը գնում է բարոյական երկընտրանքի կամ ինչպես ընդունված է ասել՝ դիլեմմայի մասին, ապա կասեմ, որ սա իր հետևանքներով այդքան էլ կարևոր չէ։ Սակայն այդ ընտրությունը կատարելուց է կախված մեր բարոյական և հոգեկան վիճակն ինչպիսին կլինի։ Դա իսկապես շատ բարդ ընտրություն է, երբ խոսքը քայլ ձեռնարկելու մասին է, որը կրում է բարոյական բնույթ։

Կյանքում նման ընտրության առջև կանգնելուց առաջ, կարևոր է գիտակցել դրա բարոյական հետևանքները, և թե ինչ հոգեկան վիճակում մենք ինքներս կգտվենք։ Եվ կյանքում առհասարակ որևէ ընտրություն կատարելուց պետք է հաշվի առնել կարևորությունն ու դրա շտապ համարվելը։

Օրինակ, երբ քեզ միաժամանակ գրում են՝ քո վաղեմի ընկերն ով քեզ ժամանակին մեծ լավություն է արել, բարեկամն ով քո օգնության կարիքն ունի… Նմանատիպ իրավիճակներում ես կարևորությունը տալիս եմ օգնություն ցոցաբերելուն, եթե ինչ-որ մեկն ինձնից սպասում է օգնություն, իսկ մյուսն ուղղակի շփում, ապա ընտրություն կկատարեի օգնելով ուրիշին։ Քանի որ այդ պահին առաջնահերթությունը դա է…