Posted in Էկոլոգիա

Նախագիծ #2. Ամուլսար

Ի՞նչ է ցիանիդը

Ցիանիդները` բարդ քիմիական միացություններ են, որոնք բաղկացած են ածխածնի, ազոտի, ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմներից: Ցիանիդները հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակում: Արդյունաբերությունում սովորաբար օգտագործվում է նատրիումի ցիանիդի աղը` պինդ բրիկետների կամ խտացված լուծույթի ձևով: Ցիանիդները հանդիպում են կենցաղում և բնության մեջ: Արդյունաբերության պատճառով աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ջրածնի ցիանիդ (HCN), որից միայն 6%-ն է օգտագործվում հանքարդունաբերությունում:

Ամուլսար

Մինչ Հայաստանում շահագործման համար թույլտվություն ստանալը՝ «Լիդիան» ընկերությունը դիմել է մեր տարածաշրջանի մի քանի այլ երկրների։ Սակայն ոչ մի երկիրում՝ ինչպես օրինակ Վրաստանում, թույլտվություն չի ստացել հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։ Իսկ Հայաստանում նրանք կարողանում են առանց մեծ ջանքեր գործադրելու անցնել գործի, այն դեպքում՝ երբ նրանք հանքարդյունաբերությունում փորձ չունեցող կազմակերպություն էին։

Քննարկումների ժամանակ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ հանքավայրը մոտ է գտնվում գուղական բնակավայրերին և պնդում էին, որ որևէ բացասական ազդեցություն չեն ունենա այդ գյուղերի շրջակա միջավայրի և նրանց բնակիչների սոցիալական վիճակի վրա: Այժմ «Բնապահպանական և սոցիալական ազդոցության գնահատման» մեջ նշվում է. «Հանքավայրը գտնվում է Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ Հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝բացառությամբ ԿՏՀ-ի և փոխակրիչի մի հատվածի տարածքի, որոնք գտնվում են ցածրադիր տարածքում՝ Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտակայքում մասնավոր և համայնքային հողերում»: Այսինքն, ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ։

Foreign investors visited Amulsar project - Mediamax.am

Նշված հանքի գործարկման հետևանքով կախտոտվեն գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի եւ գարշահոտության ազդեցությունը: Նույն Օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաև մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի ախտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ես միանգամայն դեմ եմ հանքի շահագործմանը, քանի որ այն կարող է տնտեսական, սոցիալական և բնապահպանական մի շարք խնդիրների աղբյուր դառնալ։ Եվ բացի այդ, հանքից ստացվող շահույթը դժվար թե եկամուտի թեկուզ փոքր աղբյուր հանդիսանա տվյալ տարածաշրջանում ապրող բնակիչներին։ Աղտոտելու են, փչացնելու են, հետո հեռանալու են այստեղից մոռանալով իրենց խոստումները։

Posted in Գրականություն 10

Հակոբ Պարոնյան. Քաղաքավարութեան վնասները

Այս ստեղծագործությունը՝ կազմված իրարից տարբեր մի քանի պատմություններից, կապված էր քաղաքավարության հետ։ Քաղաքավարի լինելը բնական է, որ պետք է և հարգալից վերաբերմունք է դրսևորում դիմացինի հանդեպ, սակայն ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է պետք։ Մենք հաճախ սկսում ենք կառավարվել այդ քաղաքավարության կանոնների կողմից, մեր յուրաքանչյուր քայլը, խոսքը, արարքը կապված է լինում այդ կանոններից։

Մենք չենք կարողանում անել այն ամենն ինչ կամենում ենք, քանի որ դրանք կարող են քաղաքավարի չդիտվել։ Եվ այս կերպ էլ ապրում էին Պարոնյանի ստեղծագրծության հերոսները… նրանք զոհ էին դարձել այդ քաղաքավարության կանոնների, և դա շատ «սրտաճմլիկ» էր թվում կողքից, այնինչ, մենք՝ ինքներս հաճախ այդպես չկամենալով ենք որոշ գործողություններ կատարում։ Ըստ իս պետք է վերջ դնենք այս կանոններին, որոնք տրամաբանությունից դուրս են։ Ինչու՞ են դուրս, որովհետև դրանք մեզ սկսում են խանգարել ապրել հանգիստ, ստեղծագործել այնքան, որքան կցանկանանք, խոսել ազատ և այդպես շարունակ…

Կարևոր է հասկանալ, որ ոչ ոք մեզ չի կարող դատել կամ պարտադրել, որ մենք անենք այս կամ այն բանը։ Ոչ ոք իրավունք չունի խանգարել մեր հանգիստ կյանքը, իր քաղաքավարության կանոններն առաջ քաշելով։ Եվ եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել, ապա կարող ենք անել առանց այդ քաղաքավարության կանոնները հաշվի առնելու։ Միևնույն ժամանակ էլ չպետք է մոռանանք, որ ամեն ինչ պետք է լինի «ցենզուրայի» մեջ…

Հակոբ Պարոնյանն իր այս ստեղծագործությունով մեզ ցույց տվեց՝ թե որքան են քաղաքավարության կանոնները մեզ խանգարում՝ հանգիստ ու «մարդավարի» ապրել։

Posted in Գրականություն 10

Սիրադեղյանական ըներցումներ

Շատ չհամարվի

Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…

Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։

Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։

Սիրելու տարիքը

Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։