Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու. Առաջադրանք

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ.  Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, ստորագրել, արտահայտել, վերանայել, վերակառուցել, վերագրել,մակագրել, վերադառնալ

2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերիգետախորշերիգետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Երկու արքա ու երկու լաբիրինթոս. Խորխե Լուիս Բորխես

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկն Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։

Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.

-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։

Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում…

3․Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.

1․Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։

Լաբիրինթոսը կարծում եմ մարդու արարքների արտացոլանքն է, այն ստեղծվել էր մարդու կողմից ու ցույց էր տալիս մարդկային հնարամտության անսահմանությունը… Սակայն⬇️

2․Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։

Մարդու ստեղծած լաբիրինթոսից ավելի հեշտ է ելք գտնելը։ Ինչը մարդու ձեռքով է ստեղծվել՝ նրա ձեռքով էլ կարող է քանդվել, ինչպես՝ մարդու ստեղծած ամեն խնդիր, լուծում է ստանում հենց նրա ձեռքով։

3․Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։

  • -Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Posted in Պատմություն 10

Ռուբինյաններ

Բագրատունյաց թագավորության անկումից Կիլիկիայում Ռուբինյան իշխանական տոհմի ջանքերով ստեղծվում է հայկական իշխանություն, որը հետագայում 1198 թվականին վեր է ածվում թագավորության։ Հայկական թագավորությունը դիվանագիտական կապեր է հաստատում արևելքում ստեղծված խաչակրաց պետությունների հետ, որն օգնում է ամրացնել հայկական պետության հիմքերը։

Կիլիկիայում հայերը բնակվել են դեռ անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել:Սակայն այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով կանխեց դա։ Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանությունը: Նա մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը, որ կարճ կառավարեց, սակայն իրագործեց բարեփոխումներ։ Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Կոստանդին Առաջինի մահից հետո իշխանության եկավ իր որդին՝ Թորոսը։ Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում:Նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:

Թորոս Առաջինին գահըառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը: Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայերի համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը:

Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ։

1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին:

Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային:

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Posted in Պատմություն 10

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Ըստ Մովսես Խորենացու` Ք.ա. VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը`Սկայորդու գլխավորությամբ: Այն համապատասխանում է սեպագիր աղբյուրների Արմե-Շուբրիա պետական կազմավորությունը:

Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Ըստ Պատմահոր հաղորդման` Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը: Նա դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612թ. դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվենը: Դրանից հետո Պարույր Նահապետը Հայաստանի թագավոր: Երբ Ասորեստանը վերջնականապես ոչնչացնելու նպատակով դաշնակից զորքերը Ք.ա. 609 թ. Վանի շրջանով արշավում էին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ քաղաքը, այդ ժամանակ Վանն արդեն դաշնակիցների, այսինքն`Պարույրի իշխանության տակ էր:

Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացը Պարույր Հայկազունի հաջորդողն էր։ Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղն անվանվել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի։ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում և ստիպված ճանաչում նրա գերիշխանությունը։ Նրա օրոք թագավորություն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Աժդահակի օրոք Տիգրանը կրկին ապստամբում է, ապստամբությունը ձախողվում է և հայկական ընտանիքն ընկնում է ծուղակը։

Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Մարաստանի դեմ ամպստամբությունը միջոց էր Աքեմենյան Պարսկաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Եվ նաև լավ միջոց էր Մարաստանին ասպարեզից դուրս հանելու համար։

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան արձանագրությունը թողել է պարսից հզոր արքա Դարեհ I-ը։ Արձանագրությունները եղել են եռալեզու՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Պարսկերեն արձանագրություններում Հայաստանը կոչվում է Արմինա, էլմաներենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտում։

Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոֆոնը Հայաստանում արշավանքների ժամանակ նկարագրել է այն, որպես շքեղ երկիր՝ գեղեցիկ շինություններով և քանդակներով։ Այստեղ նշում է, որ հայերը մեծ սափորների մեջ ինչ-որ խմիչք էին պատրաստում, որի վրա գարու հատիկներ էին։Քսենոֆոնը նշում է, որ չկար մի այդպիսի տուն, որտեղ չլինեին խմիչքներ, մսեղենով կերակուրներ։