- Առանձնացրեք գյուղական և քաղաքային միջավայրերի առանձնահատկությունները ըստ ձեր դիտարկումների:/գրավոր/
Քաղաքի և գյուղի բնակիչների կյանքերը բավականին տարբերվում են իրարից: Բայց երկուսն էլ ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր. օրինակ՝
Քաղաքի դրական կողմերը՝
- Շատ ծառայություններ (մթերքի, հագուստի, այլ պարագաների խանութներ, դեղատներ, վարսավիրանոցներ) և ամեն ինչ գտնվում է մոտիկ բնակավայրերին
- Հիվանդանոցների և շատ բժիշկերի առկայություն
- Դպրոցներ, մանկապարտեզներ, ինստիտուտեր (նույնպես գտնվում են հասանելի հեռավորության վրա)
- Ջուր (նաև տաք), գազ, էլեկտրոէներգիա (նշում եմ, քանի որ շատ գյուղերում դեռ չկան)
- Աշխատատեղիներ
- Ժամանցի վայրեր (կինոթատրոն, սրճարան, ժամանցի կենտրոն)
Քաղաքի բացասական կողմերը՝
- Աղտոտված օդ (Մեքենաների, գործարանների պատճառով)
- Հավելումներով (կամ ոչ բնական հիմքով) մթերքներ
- Թանկարժեք ապրուստ
- Հանցագործությունների թիվը ավելի բարձր է
- Աղմկոտ է
Գյուղերի դրական կողմերը՝
- Թարմ մթերքներ
- Չաղտոտված օդ
- Հանգիստ միջավայ
Գյուղերի բացասական կողմը՝
- Չկան շատ հարմարավետություններ և հնարավորություններ (ինչպես առաջին ցուցակի կետերում)
- Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:/գրավոր/