- Ինչո՞ւ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր
հույսեր արթնացան:
Քանի որ Օսմանյան Իրանի
2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում:
Հայ ունևորների և հոգևորների խավը։
3. Նշե՛ք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչների:
Խաչատուր Գաղատացին, մահտեսի Շահմուրատը, Հովհաննես Թութունջին, Գրիգոր Լուսիկենցը և այլք:
4. Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ
որոշում կայացրեց ժողովը:
Էջմիածնում 1677 թ. գումարեց գաղտնի ժողով: Ժողովը որոշեց դիմել Եվրո
պայի օգնությանը:
5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչո՞ւ էր նա Հայաստանի ազատագրման համար բանակ
ցում Հովհան Վիլհելմի հետ:
Իսրայել Օրին հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ էր: Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր
կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գործում: Այս ամենը հաշվի առնելով` Օրին Վիլհելմի հետքննարկում է Հայաստանի ազատագրության հարցը:
6. Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը, ի՞նչ որոշում ընդունեց այն:
Անգեղակոթ գյուղում 1699 թ․ հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակել բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։
7. Ինչու՞ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել
Ռուսաստանին: Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս I–ը Ի. Օրու խնդրանքին:
Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով` Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան։ Պետրոս I–ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր, հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով:
8. Ե՞րբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ի՞նչ արդյունք այն ունեցավ:
Օրին իր դեսպանախմբով 1708 թ.ուղևորվում է դեպի Այսրկով կաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:
9. Ո՞վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչո՞ւ էր նա միացել Օրուն:
Գանձասարի կաթողիկոսը Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Վերջինս, ամենայն հավանականությամբ՝ որպես Ռուսաստանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I–ի հետ: Բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադառնում է հայրենիք: